Հոդված 138.
Բռնաբարությունը
1. Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Բռնաբարությունը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել է տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,
3) կատարվել է անչափահասի նկատմամբ,
4) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ,
5) կատարվել է նախկինում սույն օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարած անձի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Էջանիշներ