User Tag List

Էջ 9 15-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 218 հատից

Թեմա: Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

  1. #121
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    ՌեալՄադրիդ ախպեր, դու լավ ես հասկանում իրավիճակը: Մի հատ ասա, Հաագայում դատվելու համար, բացի ստորագրություններից, էլ ի՞նչ է անհրաժեշտ: Չեմ կարողանում որևէ լուրջ բացատրություն գտնել: Միջազգայինում դատվելու համար միջազգային մեղադրանք է պետք: Մեղադրանք դեռ չկա: Ստորագրություններն էլ ցանկություն են, բայց իրավական ձևակերպմամբ մեղադրանք չեն:
    ճիշտն ասած դեռ չեմ ուսումնասիրել միջազգային քրեական իրավունքը:, որակյալ ինֆորմացիա չեմ կարա տամ, բայց ընդհանուր մի քանի բան գիտեմ,
    նախ մեղադրանքը մեր գործը չի, հատուկ Դատախազ կա դատարանում, դիմում են իրան, տեղեկություններ, փաստեր, ապացույցներ են ներկայացնում ու ինքը համապատասխան հարցեը պարզելուց հետո որոշումա կայացնում քրեական գործ հարուցելու մասին, եթե պարզվումա, գործը դատարանի իրավասությանը համապատասխանումա, ու մեղադրանքա առաջադրում, կամ տեղեկացնումա համապատասխան մարմիններին որ գործ հարուցելու հիմքեր չկան
    բայց ես մենակ գիտեմ որ պետությունները կարան դիմեն էս դատարան, իսկ ստորագրությունների մասին տեղեկություն չունեմ
    ամեն դեպքում դատարանը քննումա մարդկության դեմ ուղղված հանցագործույունները, ցեղասպանության ու զինվորական/պատերազմական հանցագործությունները
    մեր դեպքում մարդկության դեմ ուղղված հանցագործության առկայությունը պետքա ապացուցել, ճիշտա քաղաքական հետապնդումները ու հոկտեմբերի 27–ը մարտի 1-ի հետ հերիք են, բայց ապացուցելա դեռ պետք Քոչարյանի մեղքը, բարդա շատ բարդ
    Ինձ թվումա էս դատարանին դիմելը զուտ քաղաքական նպատակներ ունի, շանսերը շատ քիչեն, բայց դե ով գիտի, կարողա նենց ապացույցներ ունեն որ մենք չենքել պատկերացնում
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 23.07.2008, 01:57:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  2. #122
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակնհայտորեն, քանի որ սկսել են նույն նեյնիմ-նեյնիմը, որից բոլորի զահլեն արդեն երկար ժամանակ է գնում է - յանիմ առիթ չտանք մեր թշնամիներին, չուրախացնենք թուրքերին ու հիվանդ երևակայության այլ զառանցանք, կամ մի երկու մանեթ փող կպցնելու լավ առիթ: Շավարշը նաև բինեսմեն է:
    Երեկ «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ»-ի վարողը` Պետրոսը, փորձում էր ամեն կերպ համոզել, որ համաժողովրդական շարժման կողմից` ՌՔ-ի դեմ ՀԱԱԳԱյի դատարան ներկայացվելիք հայցը խաղաքարտ կլինի Ադրբեջանի համար: Զարմանում եմ այս` մարդ կոչվող արարածի մտածելակերպի վրա: Զարմանքս վերաբերում է ոչ այնքան նրա արտահայտած մտքին, որքան այդ մտքի մեկնաբանությանը: Նրա տրամաբանությամբ` այն, ինչը շահավետ է Ադրբեջանի համար, չի կարող օգտակար լինել Հ.Հ.-ի համար: Այստեղից կարելի է մի եզրակացություն անել, որ այս տղային փոքր ժամանակ ինչ որ ադրբեջանցի խիստ նեղացրել է: Հիմա փորձեմ դիմել տրամաբանության օգնությանը և վերլուծեմ նրա արտահայտած «փայլուն» միտքը: Նա, հայտնի պատճառներով, բացարձակապես չի հետաքրքրվում, թե ինչ հիմքերով են պատրաստվում ՌՔ-ի դեմ հայց ներկայացնել և հակառակ դրան` ամեն կերպ համոզում է, որ դա կուրախացնի Ադրբեջանին, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Բանից պարզվում է, որ մենք` հայերս, պետք է ամեն տեսակ զոհողությանն ընդառաջ գնանք, միայն թե չուրախացնենք Ադրբեջանին. այդպիսի մի զոհողություն էլ կարող է լինել նաև սեփական ժողովրդի համար խիստ վտանգավոր անձնավորության կողմից կատարված հանցագործությունների պարտակումը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #123
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Պետրոսից սենց տափակություն սկի չէի սպասում: Ինչ ինչ, բայց գոնե տրամաբանություն ուներ այս տղան: Եթե քո պատմածով է, ապա ուրեմն լրիվ խելքը կորցրել է մի փոր հացի համար: Սրանից կարելի է պատկերացնել թե ինչ վիժակ է տիրում կերակրատաշտի մոտակայքում:

  4. #124
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետրոսից սենց տափակություն սկի չէի սպասում: Ինչ ինչ, բայց գոնե տրամաբանություն ուներ այս տղան: Եթե քո պատմածով է, ապա ուրեմն լրիվ խելքը կորցրել է մի փոր հացի համար: Սրանից կարելի է պատկերացնել թե ինչ վիժակ է տիրում կերակրատաշտի մոտակայքում:
    Պետրոսը խելքը նոր չի կորցրել: Արդեն բավականին երկար ժամանակ է «Ուրվագիծը» վերածվել է Պետրոսի զոռբա ու տափակ մենախոսությունների ցուցադրության:

    Կուկը լավ է գրել, հիմա մեր ազգային գերնպատակը ուրախ Ադրբեջանցի չտեսնելն է, ամեն գնով:

  5. #125
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Ես էս քանի օրը ահագին փորձել եմ ուսումնասիրել թե ինչ տարբերակներ կան:

    Նախ Հաագայում երեք միջազգային դատարան կա.

    1. Միջազգային դատարան, սա միայն երկրների միջև առաջացած խնդիրներն է լուծում
    2. Միջազգային քրեական դատարան, որը ստեղծվել է 1998թվականին, ու գործում է 2002 թվականից:
    3. Հարվսլավիայի գործով միջազգային տրիբունալ: Ստեղծվել է Նյուրեմբերգյան դատարանի օրինակով, ու զբաղում է միայն Հարավսլավիայում մարդկության դեմ կատարված հանցագործություններով: Դաախազ Կառլա Դել Պոնտեին բոլորս հիշում ենք:

    Մի հատ էլ ստեղծվել էր Ռունդայում կատարված ցեղասպանությունը քննելու համար, բայց մանրամասներ չգտա:

    Հիմա, ամենայն հավանականությամբ ՌՔ դեպքում խոսքը գնում է երկրորդ դատարանի մասին - Միջազգային քրեական դատարան: Հայաստանը մտնում է այն 106 երկրների մեջ, որոնք ստորագրել են ու վավերացրել են մասնակցության փաստաթուղթը: Այս դատարանը քննում է երեք տիպի հանցագործություններ.

    1. Ցեղասպանություն
    2. Պատերազմական, կամ, երևի ճիշտ կլինի ասել ռազմական հանցագործություններ
    3. Մարդկության դեմ հանցագործություններ (սրա մեջ մտնում են մասշտաբային կամ սիստեմատիկ հետապնդումները ուղղված խաղաղ բնակչության դեմ, ներառյալ սեփական երկրի բնակչությունը, ու եթե այդ հետապնդման մասին մեղդարյալը տեղյակ է)

    Կարծես մեր հերոսը հստակ երրորդ կետով դատվելու հնարավորություն ունի:

    Նախ, այս դատարանի իրավասությունը տարածվում է միայն այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել են 2002 թվականից հետո: Այսինքն, հոկտեմբերի 27- ի մասին մոռացանք, ու Ադրբեջանին ուրախացնելու զառանցանքն էլ մեջտեղից դուրս է գալիս:

    Ինչպես է հարուցվում գործը: Սա համարվում է, վերջին ատյանի դատարան: Այսինք ասյտեղ կարելի է դիմել միայն այն դեպքում, եթե սեփական երկրում բոլոր հնարավոր ինստանցիաները անցել ենք ու անարդյունք, կամ էլ սեփական երկրում հանցագործին դատելու հնարավորություն ու ցանկություն չկա:

    Այս դատարանը համարվում է երկրների դատական համակարգը լրացնող համակարգ ու երկրի դատական համակարգի կոմպետեցիան վեր է դասվում այս դատարանի կոմպետենցիայից, ի տարբերություն Հարավսլավիայի ու Ռունդայի գծով դատարանների: Լավ չեմ հասկանում այս պահը, երևի ՌեալՄադրիդը կբացատրի:

    Ամեն դեպքում, գործը կարող է հարուցվել երեք դեպքում.

    1. Տվայլ երկրի դատախազի դիմումի հիման վրա: Խորացեք, Աղվանը դիմում է Միջազգային Քրեական Դատարան ՌՔ-ին դատելու համար:
    2. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դիմումի հիման վրա: Բացառված տարբերակ:
    3. Միջազգային Քրեական Դատարանի դատախազը ինքնուրույն նախաձեռնում է քննություն որևէ մեկի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ ստորագրությունները գնալու են հենց սրա մոտ, որ սա նախաձեռնի քննությունը: Ի միջի այլոց, դատախազը կարող է գործը հարուցել իր հայեցողությամբ ցանկացած տեղակտվական աղբյուրի հիման վրա, ներառյալ անհատ քաղաքացիների դիմումներն ու հասարակական կազմակերպությունները: Կուկը ճիշտ էր: Այնպես, որ ստորագրահավաքը լուրջ հիմք է: Կարելի է նույնիսկ էլելտրոնային փոստով ու հեռախոսով տեղեկատվություն տրամադրել դատախազին.

    [email protected]
    +31 70 515 8555

    Պատկերացրեք, արդեն հավաքված 100.00 ստորագրությունը ֆաքս ենք անում, կամ զանգում հեռախոսով անուն առ անուն հայտնում ենք դատախազին:

    Մինչև հիմա այս դատարանը տվել է 12 մարդու ձերբակալման սանկցիա, որոնցից 6-ը ազատության մեջ են, 2-ը մեռել են, 4-ը ձերբակալված են: ՌՔ կատարած հանցագործությունների դատական գործընթացի նախադեպ դեռ չկա: Միակ տղամարդը այս դեպքում նույնպես կլինի առաջինը: Մինչև հիմա Հայաստանում էր առաջինը, հիմա էլ կլինի առաջինը Հաագայում:

    Փաստորեն ստորգրահավաքը, ինչպես լուրջ հասարակական արձագանք է ապահովելու, այնպես էլ լրիվ իրավական հիմք է ՌՔ-ին եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրը ճաղերի հետևում տեսնելու համար: Մեր վերգոները իզուր չեն իրար խառնվել:

  6. #126
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս քանի օրը ահագին փորձել եմ ուսումնասիրել թե ինչ տարբերակներ կան:
    Այդ անհեռանկարային փնտրտուքի վրա ադքան ժամանակ վատնելու փոխարեն մտածեյիր, թե հասարակությանն ինչպե՞ս կարելի է ազատել հոգեկան հիվանդ դավիթ շահնազարյանից, չէ՞ որ մարտի մեկի անմեղ զոհերի համար թիվ 2 մեղավորն է հանդիսանում…

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ստորգրահավաքը, ինչպես լուրջ հասարակական արձագանք է ապահովելու, այնպես էլ լրիվ իրավական հիմք է ՌՔ-ին եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրը ճաղերի հետևում տեսնելու համար: Մեր վերգոները իզուր չեն իրար խառնվել:
    Հայաստանում , բացի ԼՏՊ-ի շրջապատից ,որևէ տեղ վերգոներ չեն հայտնաբերվել, ուստի Ձեր մտահոգությունն անտեղի է:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  7. #127
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ անհեռանկարային փնտրտուքի վրա ադքան ժամանակ վատնելու փոխարեն մտածեյիր, թե հասարակությանն ինչպե՞ս կարելի է ազատել հոգեկան հիվանդ դավիթ շահնազարյանից, չէ՞ որ մարտի մեկի անմեղ զոհերի համար թիվ 2 մեղավորն է հանդիսանում…

    Հայաստանում , բացի ԼՏՊ-ի շրջապատից ,որևէ տեղ վերգոներ չեն հայտնաբերվել, ուստի Ձեր մտահոգությունն անտեղի է:
    Դիմեք համապատասխան մարմիններին, ես ոչ հոգեբույժ եմ, ոչ էլ առավել ևս երկրի գլխավոր դատախազը: Չնայած հոգեկան անհավասարկշռությունը նկատել կարողանում եմ:

    ԼՏՊ շրջապատի «վերգոների» կեսը կամ նստած է, կամ էլ նոր է դուս եկել: Իսկ ստորոգրահավաքի հետևանքով բարձրացած վայնասունը ցույց է տալիս իսկական վերգոների տեղը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 23.07.2008, 12:46: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #128
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ անհեռանկարային փնտրտուքի վրա ադքան ժամանակ վատնելու փոխարեն մտածեյիր, թե հասարակությանն ինչպե՞ս կարելի է ազատել հոգեկան հիվանդ դավիթ շահնազարյանից, չէ՞ որ մարտի մեկի անմեղ զոհերի համար թիվ 2 մեղավորն է հանդիսանում…
    Հայաստանում , բացի ԼՏՊ-ի շրջապատից ,որևէ տեղ վերգոներ չեն հայտնաբերվել, ուստի Ձեր մտահոգությունն անտեղի է:
    Խնդրում եմ, բացատրես, թե ինչ է արել Շահնազարյանը մարտի 1-ին, որ ասում ես մեղավոր է...

  9. #129
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ, բացատրես, թե ինչ է արել Շահնազարյանը մարտի 1-ին, որ ասում ես մեղավոր է...
    Կներես Մարիզ, սակայն պետք է ասեմ, որ անիմաստ հարց ես տալիս: Ի՞նչ է, պարզ չէ, որ հարգարժան Smergh-ը սպառիչ պատասխան չի տալու: Լավագույն դեպքում էմոցիաներ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #130
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես Մարիզ, սակայն պետք է ասեմ, որ անիմաստ հարց ես տալիս: Ի՞նչ է, պարզ չէ, որ հարգարժան Smergh-ը սպառիչ պատասխան չի տալու: Լավագույն դեպքում էմոցիաներ:
    մոտավորապես էս կարգի - տաս օր չարտոնված հանրահավք էին անում ու սադրում, դռթում, բռթում էին ինչ պատահի, մինչև իշխանությունները ստիպված եղան սպանել սեփական ժողովրդին: Սադրելուց առաջ էլ հաստատ գիտեին, որ ՌՔ-ն նաղդ կրակող է, ուրեմն պիտի սուս նստեին տեղները: Ձեռի հետ էլ, թուրք-ադրբեջանցի, ուրախանալ, ծախել-մախել, նեյրոլինգվիստիկել, ջհուդամասոնել:

  11. #131
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Այս դատարանը համարվում է երկրների դատական համակարգը լրացնող համակարգ ու երկրի դատական համակարգի կոմպետեցիան վեր է դասվում այս դատարանի կոմպետենցիայից, ի տարբերություն Հարավսլավիայի ու Ռունդայի գծով դատարանների: Լավ չեմ հասկանում այս պահը, երևի ՌեալՄադրիդը կբացատրի:
    դե խոսքը գնումա նրա մասին, որ եթե մարդ դատված լինի ներպետական դատարանում, կամ քրեական գործ հարուցված լինի, էլ նույն գործը միջազգային դատարանի վարույթ չի ընդունվի
    հ.գ.
    ինֆորմացիան ինտերնետից ես ստացել?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  12. #132
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    դե խոսքը գնումա նրա մասին, որ եթե մարդ դատված լինի ներպետական դատարանում, կամ քրեական գործ հարուցված լինի, էլ նույն գործը միջազգային դատարանի վարույթ չի ընդունվի
    հ.գ.
    ինֆորմացիան ինտերնետից ես ստացել?
    Չէ Մադրիդ ջան, գնացել էի Հաագա

  13. #133
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Smergh-ի նմանները արցունքն աչքերին, հեկեկոցները զսպելով ամեն տարի ապրիլի 24-ին գնում են Ծիծեռնակաբերդ և շատ հարմար սեղանների մոտ, հարմար բառապաշարով հայհոյում թուրքերին: Շատ հարմար քաղաքականություն է: Թուրքերը սահմանից այն կողմ, մենք այս կողմում, ոչ ոք չի առարկում որ նրանք մարդասպան են, դեռ մի բան էլ հայրենասերի կեցվածք են ընդունում: Դե հիմա մի րոպե շուռ թող գան և այն բառապաշարը, որ թափում են մարտի 1-ի համար ասեն եղեռնի զոհերի հասցեին: Կստացվի, որ զոհերն իրենք էին մեղավոր, իսկ «խեղճուկրակ» թուրքերը սպանել են ընդամենը հոգեխանգարվածներին, ովքեր էին հայրենիք էին ուզում ու ազատություն: Ու կստացվի նաև, որ հոգեկան խանգարում ունեին և Անդրանիկ, և Նժդեհը և մյուսները:

    Smergh-ի նմանները միշտ են եղել, որոնց համար հեռվից հեռու հոխորտալը չտեսնված հեշտ գործ է, իսկ տարրական ճշմարտություններ տեսնելը վնասարար առողջության համար: Շուռ եկեք ու մեր հայացքով նայեք կատարվածին: Հետո նայեք Ձեր հոգու խորքը: Ու ինքներդ Ձեզ հարց տվեք. Վաղը, մյուս օրը, Ձեր թոռներին կամ Աստծուն պատասխան տալ կարո՞ղ եք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #134
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Մադրիդ ջան, գնացել էի Հաագա
    Բռատ ջան, հեսա գտա

    http://www.icc-cpi.int/home.html&l=en

  15. #135
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ, բացատրես, թե ինչ է արել Շահնազարյանը մարտի 1-ին, որ ասում ես մեղավոր է...
    Նախ շահնազարյանին բնորոշող մի սրամիտք՝
    Հիմարություն անելու իրավունքը՝ անձի ազատության երաշխիքներից մեկն է:

    Հիմա Ձեր հարցի պատասխանը: Նա Մյասնիկյանի արձանի մոտ կազմակերպեց Մատենադարան շարժվելու մի շոու, հեռուստաէկրաններին երևալու և հանրությանը խաբելու համար, լավ էլ իմանալով, որ կարգադրված էր մնալ դեսպանատների հարևանությամբ ու այնտեղ «ճակատ» տալ:
    Խորհուրդ կտամ մանրամասն ծանոթանալ 1920 թվականի մայիսյան ապստամբության պատմությունը, այն ժամանակ կհասկանաք, թե մեր օրերի ղուկաս ղուկասյանը, նույն ինքը նիկոլ փաշինյանը, չէր մեղավորը, որ ինքը դարձավ հանրահավաքի «առաջնորդը» իբրև թե բորդյուրին թողնելով շահնազարյանին:
    Խորամանկ շեզոֆրենիկը նրան որպես քավության նոխազ թողեց գրգռված ամբոխի գլխին ու ինքը փախավ թաքնվելու, որ հանկարծ իրեն բան չպատահի:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

Էջ 9 15-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քոչարյանը պատրաստվում է վերադառնա՞լ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 12.06.2011, 14:22
  2. Ցանկացած լեգիտիմ նախագահ ստիպված կլինի՞ Արցախը հանձնել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 05.08.2010, 19:55
  3. Պատրաստվում եմ գնել համակարգիչ
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.09.2009, 20:33
  4. Ակումբի դատարան
    Հեղինակ՝ Arsen Babayan, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 170
    Վերջինը: 15.05.2007, 18:59
  5. Ինչպե՞ս եք պատրաստվում նշել սբ.Վալենտինի օրը
    Հեղինակ՝ smilingangel, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.02.2007, 22:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •