Քո թույլտվությամբ, մի քիչ էլ հեռվից սկսենք - սկզբից ՄԱՐԴ, հետո ՀԱՅ, հետո նոր ինչ-որ տեղացի:
Եկեք հասկանանք, որ տվյալ պահի Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ երբ համամարդկային ու ազգային շահերը հստակ համընկնում են; Կարճ ասած, նորմալ ընտրություններ անցկացնելն ու ժողովրդավարական Հայաստան ունենալը նաև Ղարաբաղի հարցի հայանպաստ կարգավորման երաշխիքն է;
Ես էլ եմ ՀԱՅ, ու հենց այդ հայությունս էլ ստիպում է, որ լինեմ ԼՏՊ կողքին, ու ոչ թե ՀԱՅ-ի իրավունքները ամեն քային ոտռնահարող ոհմակի; Իսկ թե ով էր, ինչ էր իր կյանքում, մինչև ռեինկարնացիան ԼՏՊ-ն, դա ուրիշ խոսակցության թեմա է: Հիմա տվյալ պահին ամեն ինչ գտնվում է սև ու սպիտակի մեջ; Չեզոքները չեն կարող իրենց արդարացնել ՀԱՅ լինելով ու ՀԱՅԿԱԿԱՆ գաղափարներին հետևելով:
Դա կոչվում է քաղաքական գործընթաց; Դա անվերջ գործընթաց է; Միայն մենք չենք անցել դրա միջով; Մենք գիտենք մեր պատմությունը ու կարծում ենք, թե միայն մենք ենք դրամաներ ունեցել; Շատերն են ունեցել; Մեզ մնացածից առանձնացնում է միայն մեծ ողբերգությունը` Ցեղասպանությունը: Իսկ ընդհանուր պատմական ու քաղաքական գործընթացներով մեզ նման դրամաներ շատերն են ունեցել: Բայց դա նրանց չի խանգարել 21-րդ դարում դառնալ քաղաքակիրթ ժողովուրդներ: Լավագույն օրինակներից մկեը լեհերն են: Իրողությունները հիմա փոխվել են, մենք ապրում ենք ուրիշ ժամանակներում: 4-6 դարերի դրամայի վերլուծությունը մեզ ոչ մի օգոտւ չի տա, կկանգնեցի հերթական սուգ ու ողբի ու կազուսների առաջ:
ԼՏՊ-ն այդպիսի բան չի հայտարարել: Հայլուրը հերթական անգամ ցանկալին ներկայացրեց որպես իրողություն ու դա մի գանի անգամ հերքվեց: ԼՏՊ-ն բառացի ասել է, որ այսօր շարժման մեջ կան այնպիսի անհատներ, որոնք հանգիստ կարող են լինել նախագահի թեկնածուներ; Դա նրանց որակական հատկանիերի գնահատականն էր, որ ոչ մի դեպքում չէր նշանակում, որ ԼՏՊ այլևս թեկնածու չի լինելու: Ի միջի այլոց, եթե չլինի էլ, բայց լինի արժանի փոխարինող, դրանից շարժումն իր իմաստը չի կորցնում, ընդհակառակը, ևս մեկ անգամ կապացուցվի որ շարժումը պայմանավորված չէ ԼՏՊ անձով;
Էջանիշներ