User Tag List

Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415
Ցույց են տրվում 211 համարից մինչև 218 համարի արդյունքները՝ ընդհանուր 218 հատից

Թեմա: Քոչարյանին պատրաստվում են հանձնել ՀԱԱԳԱՅԻ դատարան

  1. #211
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաագան գրանցել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը
    19:26 • 29.06.10

    Հայ ազգային կոնգրեսը տեղեկացնում է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը: Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ, մասնավորապես, նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի hաղորդումների ռեգիստրում: Մենք այն կուսումնասիրենք ինչպես հարկն է` համաձայն Միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուտի դրույթների»:

    Tert.am

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.06.2010), davidus (30.06.2010), Hda (30.06.2010), Magic-Mushroom (30.06.2010), murmushka (30.06.2010), Nadine (06.09.2011), Norton (30.06.2010), Zangezur (30.06.2010), Աթեիստ (30.06.2010), Նարե (30.06.2010)

  3. #212
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաագան գրանցել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը
    19:26 • 29.06.10

    Հայ ազգային կոնգրեսը տեղեկացնում է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը: Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ, մասնավորապես, նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի hաղորդումների ռեգիստրում: Մենք այն կուսումնասիրենք ինչպես հարկն է` համաձայն Միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուտի դրույթների»:

    Tert.am
    Քոչարյանի դատը սկսվում ա Հաագայում:

  4. #213
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    www.akumb.am
    Ներողություն, որոնելու հավես չունեմ: Ընդհանրապես արձագանքիս համար ներողություն, քիչ մը անհոդաբաշխ գրեցի

    Ուրեմն այս պահին կարճ ասեմ, մոդերատորներից խնդրելով այս թեմայում հարցի հետագա արծարծումը չթույլատրել: Քոչարյանին ՀԱԱԳԱյի դատարան դիմելու ակցիան ուներ երկու ուղղվածություն.
    1. Քաղաքական
    2. Իրավական

    Քաղաքական առումով այն իրեն ավելի քան արդարացրել է, հասարակությանն ակտիվ է պահել, ցույց է տվել ներուժը, անվախությունը, պայքարի ոգին, միաժամանակ ցույց է տվել, որ չենք հանդուրժելու, իր ազդեցությունն է ունեցել, որ այսօր Քոչարյանը պետական պաշտոնի չէ և այլն:

    Իրավական առումով ՀԱԿ-ն ասել է որ զբաղվում է: Իրենց ասած ժամկետներն անցել են, բայց նոր հայտարարություն չեն արել: Անձամբ ես, եթե անգամ սխալվում եմ, կարծում եմ, որ այս հարցով զբաղվում են, բայց եթե անգամ չեն զբաղվում, ապա դա էական չի, որովհետև ակցիայի քաղաքական ուղղվածությունն իրեն ավելի քան արդարացրել է: Այսքանը:
    էն, որ իրավական առումով ամբողջ պրոցես փուչիկ էր, էտ գլխանց էր պարզ, բայց որ քաղաքական առումով էլ էր բացարձակ իմպոտենտ գործըթաց, արդեն պարզ ա դառնում:

    Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է

  5. #214
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լինկը լավը չի ապեր, մի հատ ստուգի..

  6. #215
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում zanazan-ի խոսքերից Նայել գրառումը
    լինկը լավը չի ապեր, մի հատ ստուգի..
    Երևի է՞ս:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (19.09.2011), Տրիբուն (19.09.2011)

  8. #216
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի է՞ս:
    հա, շնորհակալ եմ..
    արա բայց մարդ ինչ աստիճան աներես կարա լինի, արա զարմանում եմ, ուղեղս փոքր ա ետ տեղավորելու համար..

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (30.09.2011)

  10. #217
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս էլ կարդա
    Դու էն ասա` Հայր մերը սովորեցի՞ր

    ԼՏՊ - «Հայր մերը» գիտե՞ս:
    ՌՔ - Էդ հարցերում չկամ:
    ԼՏՊ - «Հայր մերը» գիտե՞ս:
    ՌՔ - Չեմ հիշում...
    ԼՏՊ - Որ ասում եմ` հայ չես, չես հավատում:
    ՌՔ - Ալբանացի եմ:

    Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի երկխոսության սղագրություն, 1991 թվական, Գորիս


    Լույս է տեսել Ռոբերտ Քոչարյանի մասին պատմող գրքի չորրորդ հատորյակը: Մեծածավալ այս գիրքը (534 էջ) հիրավի նոր խոսք է հայոց պատմության մեջ: Գիրքը վերնագրված է «Ռոբերտ Քոչարյանը հայկական հարցի ճակատագրում»: Հեղինակը Մարկ Ամատունին է, իսկ խմբագրական հանձնախմբի ղեկավարը` Ավիկ Իսահակյանը` բանաստեղծ Ավետիք Իսահակյանի թոռը: Գրքում լրջագույն «բացահայտումներ» կան, ու եթե անկեղծ լինենք, հատորյակը ցնցող է: Ընթերցելով աշխատությունը, տեղեկանում ենք բազում նորությունների մասին, որ մինչ այժմ անհայտ էին:

    Գրքի նախաբանում հեղինակը նախ ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանին: «Հայ ժողովրդի պատմության նորագույն դարաշրջանի ազգային, պետական, քաղաքական հզոր գործիչ, զինվորական անսխալական տեսաբան, Արցախյան Հերոսամարտի հաղթազենի կռողն ու արարիչը, Համաարցախյան «Միացում» շարժման խորհրդի նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՊԿ-ի նախագահ (1992-1994 թ.թ.), հայ ժողովրդի Հայրենական մեծ պատերազմում կերտած նորօրյա Ավարայրերի կազմակերպիչն ու առաջնորդը, հայի աղճատված դյուցազնական նկարագրի վերակենդանացնողը եւ Հայոց ազգային, պետական, քաղաքական հզոր գործչի իրեղեն կերպարի վերականգնողն ու կրողը, ԼՂՀ անդրանիկ եւ երկրորդ Նախագահ (1994-1997 թ.թ.), Հայաստանի հանրապետության անդրանիկ (1998-2003 թ.թ.), ապա Ամենայն Հայոց Նախագահ (2003-2008 թ.թ.) Ռոբերտ Քոչարյանը»: Քոչարյանին ներկայացնելուց հետո հեղինակը ներածություն բաժնում անկեղծորեն խոստովանում է, որ նախախնամությունը եթե նրան նորից հնարավորություն ընձեռեր մասնագիտություն ընտրել, ապա ինքն անվարան ու հաստատ կերպով կրկին կընտրեր հայագետ-պատմաբանի մասնագիտությունը: «Որպեսզի կարողունակ լինենք ստուգաբանելու Մեծ Հայի` Ռոբերտ Քոչարյանի անվեհեր, անվարան նվիրումները` Հայոց ազգային ազատագրական պայքարի, Հայոց պետականությունների կայացման, ամրապնդման, Հայոց պատվելի ազգի տեղն ու դերը Հողագնդի վրա արժանի կերպով ամրագրելու գործերում, հերոսապատումներում»: Այսպիսով, տեղեկանում ենք, որ Քոչարյանը ոչ միայն «նորօրյա Ավարայրերի» կազմակերպիչն ու առաջնորդն է, այլ նաեւ, որ Քոչարյանը «հայոց պետականությունները» կայացնողներից մեկն է: Մարկ Ամատունին շատ կարեւոր մի բացահայտում էլ է արել: Պարզվում է, Մ. Գորբաչովը ժամանակին շա՜տ, շա՜տ վախեցել է Ռոբերտ Քոչարյանից: «Եւ այդ մորթապաշտը (նկատի ունի Գորբաչովին. - հեղ.) անթագակիր կայսրը, ընդհանրապես ատում էր բոլոր հզորներին եւ նրանցից միշտ ահ ու սարսափ, վախ էր ապրում: Նրա համար նախընտրելի էր երեւանյան հրապարակներում թմբկահարվող «Գերհանճարը» (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին. - հեղ.), քան թե Արցախյան Շարժման առաջնորդը` Ռոբերտ Քոչարյանը»,- գրել է հեղինակը` բացահայտելով, որ Արցախյան Շարժման առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է: Մարկ Ամատունին լույս է սփռել մեր պատմության մեկ այլ կարեւորագույն իրադարձության վրա: «Հանրապետության գերագույն իշխանության ձեւավորումից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ձեռնարկեցին Հանրապետության գոյության, բնակչության անվտանգության, անկախության կայացման, ինքնապաշտպանության գլխավոր եւ հիմնական կառույցի` բանակի ստեղծման գործը: Եւ 1992 թվականի փետրվարի վերջերին անջատ-անջատ գործող աշխարհազորային ջոկատների հիմքերով ստեղծվեց ԼՂՀ ինքնապաշտպանության բանակը, որն իր ստեղծման առաջին օրերից փառահեղ էջերով ոսկեգրեց իր ծնունդը, որ հետագայում կոչվելու էր ԼՂՀ Պաշտպանության բանակ»,- գրել է հեղինակը:

    Պատմական մի կարճ ժամանակաշրջանում, ինչպես նշում է հեղինակը, Ռոբերտ Քոչարյանը իր բնատուր ու տերունական հզոր տաղանդով Հայոց Արցախյան Ազատամարտի կռիվներն այնպես էր կազմակերպում եւ ուղղորդում, որին ակնածանքով ու մեծ հարգանքով էին վերաբերվում աշխարհի հզորները, ռազմի, պետական, ազգային քաղաքականության համաշխարհային ճանաչում ունեցող տեսաբաններն ու ստրատեգները: Իսկ «թաթարների առաջնորդ» Հեյդար Ալիեւը, ըստ հեղինակի, ոչ թե վախենում, այլ սարսափում էր Ռոբերտ Քոչարյանից: Մարկ Ամատունին իր գրքում շատ ուշագրավ մի առաջարկություն է անում: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մորը` Էմմա Քոչարյանին, որի նա կոչում է Հայոց Մեծ Մայր, խնդրում է Հայոց լեզվի գիտակներին, որ հայոց լեզվի քերականության մեջ օրենք սահմանեն, որ Մայրը մշտապես գրվի մեծատառով: Քոչարյանի մասին գրքի հեղինակը նշում է, որ 20-րդ դարավերջին եւ 21-րդ դարասկզբին պատմական ասպարեզ իջնելով, իր հերոսը հասցրեց շատ կարճ ժամանակահատվածում վայելել աշխարհի մեծերի հարգանքը` մեծ հեղինակություն դառնալով նրանց շրջանում: «Նաեւ անհրաժեշտաբար պետք է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանը կատարում էր մարդասիրական համամարդկային, Առաջավոր Ասիայի մասշտաբով, մեծ առաքելություն: Նախեւառաջ, Ռոբերտ Քոչարյանը 1992թ. Արցախյան հերոսապատումների երկրորդ փուլում թաթարներին անշարժ կերպով չմեխեր Հայոց անհաղթահարելի դյուցազնական ոգու պատին, եթե թաթարները ինչ-որ հաջողության հասնեին, միանշանակ ու անկասկած, իրանական Ատրպատականում սկսվելու էին թաթարների խժդժություններն ընդդեմ Իրանի»,- գրել է Ամատունին` նշելով, որ Հայոց ազգային հզոր գործչի` Ռոբերտ Քոչարյանի մեծությունը նաեւ պիտի ըստ արժանվույն գնահատեն ինչպես պարթեւները, այնպես էլ քրդերը: Սա, ըստ Ամատունու, պատմական մի ճշմարտություն է, որը մինչեւ այսօր ինչպես հայագիտության պաշտոնական բարձունքները գրաված տեսաբանիկների, գրչակների կողմից չի գնահատվել, այնպես էլ արեւելագետ մասնագետների կողմից:

    Ամատունու աշխատությունից տեղեկանում ենք, որ վերջին 700 տարիների ընթացքում Հայոց հանճարների Մատենադարանը ոչ թե աղքատ է եղել ազգային, պետական, քաղաքական հզոր գործիչներից, այլեւ նրանք ամբողջապես բացակայել են, բայց ասպարեզ է իջել Ռոբերտ Քոչարյանը` հզորներից հզորը, որին նախախնամությունը առաջնորդ ընտրեց եւ որը դարձավ Ամենայն Հայոց Նախագահ: Ու հենց Քոչարյանի շնորհիվ Արցախում եղավ Հայոց հաղթանակը, «Քոչարյանի տերունական անզուգական բարեմասնությունների», ինչպես ընդգծում է հեղինակը:

    Նշենք, որ Ամատունու մեծածավալ աշխատությունը բավական շքեղ հրատարակություն է: Ցավոք, գրքում չի ասվում, թե Քոչարյանը ի վերջո սովորե՞լ է «Հայր մերը», թե՞ դեռ մնում է «ալբանացի»:
    Աղբյուր՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (21.09.2011), Rammer (30.09.2011), zanazan (19.09.2011), Տրիբուն (19.09.2011)

  12. #218
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ կարդա

    Աղբյուր՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթ
    Լավն ա, լրիվ ՀԺ ոճով…

    Բայց սա բացաձակ Քոչարյանին հետ չի պահում քաղաքականություն նորից մուտք գործելուց, ու առավել ևս իրան Հաագայի դատարն չի հանձնում: ՀԺ-ին էլ չի փրկում օլիգարխներին 6 մլն դրամ վճարելուց, հայ ազգին էլ էտ գումարը հանգանակելուց` Քոչարյանի Հաագա ուղարկելու ցուցակների տակ ստորագրելուն զուգընթաց:

    Չուկ ջան, ՀԺ ու կոնկրետ Նկոլի «սուր» հոդվածները վաղուց արդեն լուրջ ձանձրացնում են, ու ինչ-որ տեղ նույնիսկ զզվացնում, ու միանգամ ևս ապացուցում են ՀԱԿ-ի իմպոտենտությունը: Գեղամյանն էլ ժամանակին ահագին սուր լեզվով բաներ էր բլթցնում:

Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քոչարյանը պատրաստվում է վերադառնա՞լ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 12.06.2011, 14:22
  2. Ցանկացած լեգիտիմ նախագահ ստիպված կլինի՞ Արցախը հանձնել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 05.08.2010, 19:55
  3. Պատրաստվում եմ գնել համակարգիչ
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.09.2009, 20:33
  4. Ակումբի դատարան
    Հեղինակ՝ Arsen Babayan, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 170
    Վերջինը: 15.05.2007, 18:59
  5. Ինչպե՞ս եք պատրաստվում նշել սբ.Վալենտինի օրը
    Հեղինակ՝ smilingangel, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.02.2007, 22:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •