Կարդացի Դիմակները, հավանեցի, իսկ Դիմակներ - 2-ը ավելի շատ հավանեցի:Լավ գործ է:
Ինձ մոտ էլ է լինում, երբ տրանսպորտում ուսումնասիրում եմ մարդկանց ու մտածում, թե ով ով է իրականում, ինչ կա նրա` երբեմն ոչինչ չասող կամ էլ ակնհայտորեն ստող դեմք-դիմակի հետևում:
Երևի հենց այդ պատճառով էլ հետաքրքիր էր կարդալ նաև ուրիշի մտորումները այդ հարցի կապակցությամբ, իսկ երբ դա գրված է պատմվածքի տեսքով, ընթերցումը կրկնակի հետաքրքիր է դառնում: Շատ դիպուկ տեսարաններ էին, լավ շարադրանք: Իսկ հեղինակի մտորումներն էլ ստիպում են մեկ անգամ ևս խորհել մարդկային դերերի ու դիմակների մասին...
Էջանիշներ