Էէէհ, տխուր է ձեր հետ
Ոչ մեկդ չփորձեց հակառակն ապացուցել: Ամո՛թ:
Իսկ ես էլի մտածեցի այս հարցի մասին: Մտածելու պատճառ կար, չէ որ հարցի լուծումը գտել էի, մոտավորության եղանակներից օգտվելով: Իսկ այդպես ստացված պատասխանները չնայած որպես կանոն ճիշտ են դուրս գալիս, բայց երբեմն... Դրա համար որոշեցի հարցի ճշգրիտ պատասխան գտնել: Գտա: Բայց անմիջապես չեմ ասի, այլ քայլ առ քայլ կգնանք:
Հարց: Սկզբից հա՞վն է եղել, թե՞ ձուն:
Իհարկե ձուն: Չէ որ ձուն ավելի ընհանուր հասկացություն է, քան հավը: Մասնավորապես ձու են ածել նաև պտերոդակտիլները... բազմաթիվ այլ կենդանիներ... ու եթե հարցն այնպիսին է, թե սկզբում հա՞վն է եղել, թե՞ այդ ընդհանրական ձու հասկացությունը, ապա պատասխանը միանշանակ ձուն է: Բայց դուք այստեղ ինձ կասեք.
- Ո՛չ: Խոսքը գնում է ոչ թե ընդհանուր ձու հասկացության, այլ հավի ձվի մասին, ուղղակի կարճության համար ձու ենք ասում:
Շատ լավ, կարճության համար ես էլ այսուհետև ձու կասեմ, այլ ոչ թե հավի ձու: Բայց ինձ շատ կներեք, եթե դուք այսքան կոնկրետացրեցիք ու խոսում եք հենց կոնկրետ հավի ձվի մասին, ես էլ ինձ թույլ կտամ ավելի կոնկրետացնել հարցը ու գտնել հարցի ճշգրիտ պատասխանը:
Այսպիսով, նախ հասկանանք ինչ բան է հավը: Հավը միայն այն թռչունն է, որին հավ անվանեցին: Չհհասկացա՞ք: Բացատրեմ: Դուք երբևէ հավ չեք տեսել, ձեր տեսած թռչունները շատ նման են հավին, բայց հավ չեն: Յուրաքանչյուր թռչուն (որին դուք հավ եք անվանում), մյուսից ինչ-որ մի բանով տարբերվում է: Հաճախ այնքան չնչին բանով, որ դուք դա չեք էլ նկատում: Հավ անունը կրել է միայն մեկ թռչուն, այն, որին հավ են անվանել: Մյուսներին կարելի էր անվանել ասենք հավի 1.000000000124-րդ տարբերակ (versia), այլ ոչ ճշգրիտ հավ: Եթե իրոք կոնկրետանում ենք, ապա հավը մեկն է եղել: Հիմա պետք է հասկանանք թե ո՞րն է ավելի շուտ եղել այդ հավը, թե հավի ձուն: Սա հասկանալու համար պետք է սահմանենք հավի ձուն:
Դա ա՞յն ձուն է, որից ծնվել էր այդ հավը, թե՞ այն ձուն, որը նա ածել էր: Եթե առաջինը, ապա ձուն ավելի շուտ է եղել, եթե երկրորդը, ապա ավելի ուշ: Ես կպնդեմ որ հավի ձու կոչվում է հավի ածած ձուն, այսինքն երկրորդ դեպքն է: Բայց հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիր պահը:
Բոլորս էլ գիտենք որ "հավ" բառը քիչ վիրավորական իմաստ ունի, մոտավորապես "ապուշ" բառի պես: Ու հարց է առաջանում, թե այդքան օգտակար թռչունի անունը ինչու՞ պետք է դնեին այդքան վիրավորական բառ: Երկար մտածելուց հետո հանկարծ հասկացա:
Ուրեմն եղել է այսպես: Ժուկով ժամանակով ապրում էր մի աղքատ գյուղացի: Նրա երեխաներն ամեն օր բողոքում էին, որ ուտելու բան չկա: Ի՞նչ անել, ի՞նչ չանել... երկար մտածեց գյուղացին և որոշեց մի ձու ածող թռչուն առնել. "Ամեն օր ձու կածի, երեխեքին ձվածեղ կանեմ", - մտածում էր գյուղացին: Հավաքեց իր բոլոր խնայողություններն ու գնաց այդպիսի թռչուն առավ: Առաջին օրը թռչունը ձու չածեց, երկրորդ օրն էլ չածեց... անցավ երեք, չորս, հինգ, տաս օր: Թռչունը ձու չէր ածում: Բարկացավ գյուղացին ու գոռաց թռչունի վրա.
- Արա՛, դու լրիվ հավ ես:
Այդպես էլ թռչունի անունը հավ մնաց: Գյուղացին մտածում էր, որ թռչունը չբեր է, դրա համար էր նրան հավ ասում: Իսկ ես կարծում եմ, որ այդ գյուղացին էր հավ, որովհետև չէր հասկացել, որ մի հատ էլ աքլոր պետք է առնի: Ինչևէ, դա կարևոր չի: Կարևորն այն է, որ ինչպես տեսանք աշխարհի միակ հավը ձու այդպես էլ չածեց: Իսկ այստեղից գալիս է հարցի նոր պատասխանը, որ ձու գոյություն չի ունեցել... դե... խոսքը հավի ձվի մասին է![]()
Էջանիշներ