User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 140 հատից

Թեմա: Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

  1. #1
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    վերջերս շատերից եմ լսում որ երեխաները շատ խելոք են ծնվում
    ինչպես կբացատրեք այս ֆենոմենը եթե ձեր կարծիքով այդպիսի բան իսկապես կա

    արդյոք գենետիկորեն է այդ փոփոխությունը թե ուղակի իրենք են շատ փոքր տարիքից սկսում հարմարվել նոր միջավայրին
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. երեխաները խելացի՞ են ծնվում

    Մեջբերում Sirop-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջերս շատերից եմ լսում որ երեխաները շատ խելոք են ծնվում
    ինչպես կբացատրեք այս ֆենոմենը եթե ձեր կարծիքով այդպիսի բան իսկապես կա

    արդյոք գենետիկորեն է այդ փոփոխությունը թե ուղակի իրենք են շատ փոքր տարիքից սկսում հարմարվել նոր միջավայրին
    ինդիգո երեխաների մասի՞ն է խոսքը

  3. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. երեխաները խելացի՞ են ծնվում

    Երեխաները ծնվում են` գենետիկորեն պայմանավորված նախադրյալներով: Այդ նախադրյալները, հայտնվելով իրենց համար որոշակի բարենպաստ կամ անբարենպաստ միջավայրում, համապատասխանորեն զարգանում են կամ ոչ: Գենետիկան այնքան որոշիչ չի այստեղ, որքան միջավայրը, ազդեցությունը: Միջավայրի ճիշտ ազդեցության և հետևողական աշխատանքի դեպքում, հավատում եմ, որ կարելի է խելացի դարձնել նաև այն երեխաներին, որոնք այդպիսին լինելու գենետիկական նախապայմաններ չեն ունեցել:
    Այնպես որ, չէի ասի, թե երեխան ծնվում է խելոք: Երեխան ծնվում է որոշակի հակվածություններով` լինելու այսպիսին կամ այնպիսին: Բայց թե ինչպիսին կլինի նա իրականում, կախված է նրանից, թե ինչ հողի վրա կընկնեն այդ գենետիկական նախապայմանները:
    Բացառություն են, թերևս, փրոդիջիները` մանուկ հանճարները, ինչը, սակայն, լրիվ այլ թեմա է:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (04.02.2009), Mankik (02.02.2009), My World My Space (20.01.2010), Լուսիանա (06.02.2009)

  5. #4
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. երեխաները խելացի՞ են ծնվում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    ինդիգո երեխաների մասի՞ն է խոսքը

    չեմ ուզում կենտրոնանալ ինդիգոների վրա ուղակի խոսում եմ մեր շրջապատի երեխաների մասին որոնց մասին ոչ ոք չի ասել որ ինդիգո են
    ես տեղյակ չեմ երբ ես էի երեխա էի նույնպես ասում էին որ երեխաները խելոք են թե ոչ, բայց մեծերը որ երկար տարիներ շփվել են երեխաների հետ ասում են որ հիմա երեխաները շատ շուտ են ամենինչ հասկանում,
    որոշ երեխաներ որ նույնիսկ խոսալ չգիտեն այնպես ուշադիր աչքերով են նայում կարծես հասկանում են կողքինների խոսակցությունը
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  6. #5
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. երեխաները խելացի՞ են ծնվում

    Իհարկե երեխաները խելացի են ծնվում և էլ ավելի խելացի կծնվեն մի քանի սերունդ հետո.
    դա բնականոն էվոլուցիայի արդյունք է պարզապես։

    Այժմ գենետիկայի մասին. համոզված եմ, որ ինչպես կա ֆիզիկական գենետիկա այնպես էլ կա հոգևոր գենետիկա և դրանք նոր աշխարհ եկող անհատականության անձնային այն հիմքը կամ բազիսն է, որոնք կյանքի ընթացքում զարգացնելով կամ հետաճ ապրելով ձևավորվում է տվյալ հասուն մարդուն։

    Հոգեկան գենետիկա ասելով նկատի ունեմ մարդու անհատական այն հոգևոր պաշարը, որ ձեռք է բերում ու կուտակում մարդ իր բազում մարմնավորումների կամ անձնավորումների ընթացքում և այդ պաշարը միշտ փոխանցվում է մի մարմնավորումից մյուսին այսպես ասած գենետիկ հիմք ծառայելով նոր մարմնավորված մարդու համար։ Հենց դրանով էլ հեշտ բացատրվում է, թե ինչու հանճարը կարող է միջակ կամ ցածր զարգացվածություն ունեցող սերունդ տա և հակառակն։ Որովհետև երեխան ծնվելիս արդեն իր հետ բերում է իր անհատական հոգևոր պաշարը՝ ձևավորված անցած կյանքերից, որն ամբողջությամբ սակայն դրսևորվում է միայն 7 տարեկան հասակից հետո բայց մինչ այդ տարիքը չափազանց կարևոր մի ժամանակահատված է ձևավորելու համար այն հիմքն, այն հենակետն, որի վրա հետագայում կկարողանա զարգացնել իր հնարավորությունները նոր աշխարհ եկող այդ անհատականությունը և պետք է այնքան իմաստուն լինեն ծնողները, որպեսզի կարողանան այդ հիմքն ճիշտ դնեն զգալով երեխայի անհատականությունն աջակցեն նրա մեջ եղած դրականի առաջխաղացմանն ու փորձեն կասեցնեն բացասական որակների ակտիվացումն ու ամրապնդումը. այ սա դաստիարակության հիմնական գործն է որ պետք է անեն ծնողները։

    Ֆիզիկական գենետիկան
    ուսումնասիրում է ժամանակակից գիտության համապատասխան այդ ճյուղն, որում վերջին ժամանակներս մեծ առաջխաղացում է նկատվում (մասնավորապես ալիքային գենետիկայում), բայց այստեղ մեկ այլ բանի վրա կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրեի. ֆիզիկական որակներն ու հատկությունները երեխային փոխանցում են նրա ծնողները, բայց այնուամենայնիվ նույնիսկ դա պատահականություն չէ, այլ քարմայի (պատճառ- հետևանքի) արդյունք, որը ձեռք է բերում նոր աշխարհ եկող անձնավորությունը ստանալով առողջ կամ ոչ այնքան առողջ, գեղեցիկ կամ ոչ այնքան գեղեցիկ... մարմին։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (11.08.2009)

  8. #6
    Պատվավոր անդամ Հենո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Գրառումներ
    532
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. երեխաները խելացի՞ են ծնվում

    Իսկ ֆորումում կան ինդիգոներ?
    Ինձ PM-ով գրեք

  9. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում

    Ինձ հետաքրքիր է, ինդիգո երեխաները բացի շատ բարձր ինտելեկտից ուրիշ յուրահատկություններ ունե՞ն
    I may be paranoid but no android!

  10. #8
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    41
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում

    Էս 21-րդ դարի երեխաները շաաաատ խելացի են..... հլը չծնված արդեն համակարգչից գաղափար ունեն
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (13.07.2010), Yellow Raven (29.01.2009), Սելավի (31.01.2009)

  12. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում

    Մեջբերում Sirop-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջերս շատերից եմ լսում որ երեխաները շատ խելոք են ծնվում
    ինչպես կբացատրեք այս ֆենոմենը եթե ձեր կարծիքով այդպիսի բան իսկապես կա

    արդյոք գենետիկորեն է այդ փոփոխությունը թե ուղակի իրենք են շատ փոքր տարիքից սկսում հարմարվել նոր միջավայրին
    1987 թվականից սկսած մոտ 90% ծնված երեխաները ինդիգո գույնի աուրա ունեն, մուգ կապուտ, 1963 թվականից սկսած ինդիգոները սկսել են գալ երկիր մոլորակ սկզբից քիչ տոկոսով, այնուհետև կամաց կամաց սկսել են շատանալ, հիմա արդեն այդ տոկոսը մոտենումա 100-ին: 2012 թվականից բոլորը ծնվելու են ինդիգո գույնի:
    Այս «ֆենոմենը» կայանում է նրանում որ Աստվածայինից փոխվում է մարդկային տեսակը, նրանք մի աստիճան բարձր դատողության և շատ խիստ խաղաղության կողմնակիցներ են, իզուր չի որ նրանց կոչում են երկիր մոլորակի խաղաղապահներ:
    Այս փոփոխությունը որը արվում է համայն մարդկության համար, դա վաստակել ենք մենք բոլորս, շատացրել ենք սերը երկիր մոլորակի, և նրանց իրավունքա տրվել, որ այս ժամանակահատվածի համար գան այստեղ, որպեսզի մենք բոլորովս անցնենք հաջորդ փուլ, որը կոչվումա ՆՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄ:
    Ինդիգոները բաժանվում են 4 խմբի:
    Երբ անհամեմատ ժամանակս շատ կլինի, մանրամասը կգրեմ այդ հրաշալի երեխաների ու երիտասարդների մասին: Ի դեպ՝ շատ մոտիկից ծանոթ լինելով Ինդիգոների մտածելակերպին և ինչպես մեկը՝ որը շատ մանրամասը ուսումնասիրելա այդ երեխաների հավանական տրվելիք պատասխաններին, և պահելաձևին, կարող եմ ասել՝ մեր այս ֆորումում կան ինդիգոներ, և քիչ չեն:
    Խիստ չդատեք ինքնավստահ խոսքերիս համար:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ihusik (30.01.2009), My World My Space (20.01.2010), Sambitbaba (05.11.2017), Sunny Stream (31.01.2009), Դեկադա (31.01.2009), Հարդ (20.01.2010), Հենո (30.01.2009), Քամի (30.01.2009)

  14. #10
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում

    Սելավի, խնդրում եմ մանրամասն մի քիչ Կամ հղում տուր, որպեսզի կարողանամ ծանոթանալ էդ տեսությանը Ու մեկ էլ, հետաքրքրության համար, եթե հնարավոր ա, ֆորումի ինդիգոների ցուցակը տեղադրիր
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #11
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    1987 թվականից սկսած մոտ 90% ծնված երեխաները ինդիգո գույնի աուրա ունեն, մուգ կապուտ, 1963 թվականից սկսած ինդիգոները սկսել են գալ երկիր մոլորակ սկզբից քիչ տոկոսով, այնուհետև կամաց կամաց սկսել են շատանալ, հիմա արդեն այդ տոկոսը մոտենումա 100-ին: 2012 թվականից բոլորը ծնվելու են ինդիգո գույնի:
    Այս «ֆենոմենը» կայանում է նրանում որ Աստվածայինից փոխվում է մարդկային տեսակը, նրանք մի աստիճան բարձր դատողության և շատ խիստ խաղաղության կողմնակիցներ են, իզուր չի որ նրանց կոչում են երկիր մոլորակի խաղաղապահներ:
    Այս փոփոխությունը որը արվում է համայն մարդկության համար, դա վաստակել ենք մենք բոլորս, շատացրել ենք սերը երկիր մոլորակի, և նրանց իրավունքա տրվել, որ այս ժամանակահատվածի համար գան այստեղ, որպեսզի մենք բոլորովս անցնենք հաջորդ փուլ, որը կոչվումա ՆՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄ:
    Ես չհասկացա ճիշտն ասած
    Մի տեսակ շատ իրականից հեռու բան ես ասում Սելավի: Սերունդը գնալով վատանում է, եթե անգամ ընդունենք որ ավելի խելացի են, չենք կարող ժխտել, որ ավելի ոչ բարոյական ու վտանգավոր է դառնում նոր սերունդը. այդ ինչպե՞ս են նրանք խաղաղության կողմնակից:
    Իսկ այդ քո ասած փուլի մասին _ ինձ թվում է, ինչ որ տարօրինակ գրականություն ես ուսումնասիրում, որի անունը կուզենայի իմանալ: Քո ասածը լրիվ հակասում է վերջին օրերի մասին ապոկալիպսիկ գրվածքներին:
    Love has an enemy, but it is already defeated!

  16. #12
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում

    Մեջբերում Ceceron-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս 21-րդ դարի երեխաները շաաաատ խելացի են..... հլը չծնված արդեն համակարգչից գաղափար ունեն
    Չգիտեմ ծնված, թե ոչ, բայց հաստատ կարող եմ ասել, որ քրոջս երեք տարեկան աղջիկը շատ լավ հարմարվում է նոր տեխնիկային: Համակարգչով մի անգամ ցույց եմ տվել, թե կլավյատուրայի վրա որ ստեղնը սեղմի, որ նկարը փոխվի սովորելա: Էն օրն էլ սովորել էր թե ինչ անի, որ նկարը մեծանա, փոքրանա
    Մի բան էլ պատմեմ, խնդացեք: Էս մի ամիսա նոր երաժշտական կենտրոն ենք ձեռք բերել, ու ես մի երկու առաջ ուզում էի դիսկավոդը բացել ու հիմա կնոպկան չեմ գտնում, ու բարձր ասում եմ. Է,՜ կնոպկեն ու՞ր կորավ: Էս քրոջս երեխան եկավ, կենտրոնի վրա մի հատ կնոպկա սեղմեց ու դիսկավոդը բացվեց

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (30.01.2009), Kuk (31.01.2009), Սելավի (31.01.2009)

  18. #13
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում

    Սելավի, մի հատ հարցա հետաքրքրում.... Էդ 2012-ը որ նշել ես,ինչ-որ ձևով կապված է այդ նույն թվականի դեկտեմբերի 21-ի հետ,կամ որ նույննա մայաների կանխագուշակման`մարդկության նոր ռասայի անցնելու հետ?

  19. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում

    Ինդիգո երեխաները բաժանվում են չորս խմբի:
    Սակայն նրանք բոլորը միասին ունեն շատ ընդհանուր հատկություններ:
    Նրանց հիմնական հատկություննա անուշադրության սինդրոմը, որը ժամանակակից բժշկությունը ենթադրելա որ դա համապատախան վիտամինի պակասիցա, սակայն դա իրականում վիտամինի պակասից չի:
    Նրանք չունեն վախ հասկացողությունը, բացարձակ այդ զգացողությունը նրանց համար օտարա, նրանց վրա չի ազդում այն հանգամանքը որ ասում են « սպսի հեսա պապան կգա դու կտենաս ինչ կլինի» այս երեխաներին այդ «թվացիալ վախի տեսարանը» ոչինչ չի ասում:

    Նրանք չեն բավարարվում խաղալ մեկ խաղալիքով, ամպայման պիտի թափեն իրենց արկղի մեջ գտնվող բոլոր խաղալիքները և ըստ իրենց ճաշակի հերթով խաղան այդ խաղալիքներով, իսկ երբ հասնումա այդ խաղալիքները հավաքելու պահը, նրանց պիտի մի քանի անգամ ասես որ հավաքեն իրենց խաղալիքները, սակայն եթե հավաքելու ընթացքում հանդիպեն մի ինչ որ գրքի՝ մոռանալով այդ խաղալիքները հավաքելու արարողությունը անմնացորդ տրվում են այդ իրենց ճանապարհին հանդիպած գրքին:
    Ինդիգոները մարդկությանը դեռ անհայտ, անսովոր հոգեբանական դրսևորումների և մոտեցումների մոդելներ են, սա նշանակում է որ հատկապես ծնողները գոնե մի քիչ պիտի պատկերացում ունենան այդ երեխաների յուրահատուկ դաստիարակման մասին:
    Նրանք չեն հասկանում երբ ծնողը իրեն արգելում է մի ինչ որ բան անել, պատճառաբանելով որ չի կարելի, սակայն շատ հնարավոր է, որ ծնողի ասած այդ չի կարելին այդքան էլ վատ բան չի, բայց քանի որ իրենց ընտանիքում դարերով ընդունված չի եղել այդ բանը անելը, դա ակամայից դառելա այդ ընտանիքի համար չի կարելի:
    Ինդիգոն՝ համոզված եղեք իր վճռականությամբ, փոխելու է ընտանիքում շատ «չի կարելիներ»:
    Նրանք կարծրատիպ մոտեցումներից ցնցվում են, ծնողը պիտի ընտրության իրավունքա տա երեխային, առաջարկելով մեկ այլ տարբերակ, ոչ թե մնա իր այն պնդմանը թե իբր ինքը մի քանի շապիկ շատա մաշել և միակ ճիշտ մոտեցումը իր ասածի մեջա:
    Երբ ինդիգոն ինչ որ բանա անում որը ծնողին դուր չի գալիս, ծնողը թող չշտապի և զայրացած արգելի, ավելի լավ է հարցրեք թե «Ինչի համար էս այդպես անում կամ վարվում» հավատացեք շատ ժամանակ կզարմանաք նրանց հրաշալի պատասխաններից» պարտադիր չի որ նա մի ինչ որ բան անի այնպես՝ ինչպես դուք եիք պատկերացնում որ դա հենց այնպես պիտի արվեր, և ոչ թե այդպես:
    Իսկ եթե Ինդիգոն չի կարողանում իր արարքին տալ տրամաբանական պատասխան ապա նա պատրաստ է լսելու ձեր առաջարկած տարբերակը, սակայն նա միշտ թեկուզ առանց տրամաբանական պատասխան ունենալու պնդելու է որ այդպես եմ ուզում անեմ ու վերջ:
    Այս պնդելու հանգամանքը պիտի հուշի ծնողին որ նա սպսաում է ձեր կողմից առաջարկվող մեկ այլ տարբերակի:
    Ոչ մի դեպքում չանտեսեք նրա արարքի մոտիվացիան հաճախ հարցրեք, իսկ ինչու՞ հենց այդպես, կամ հենց հիմա, հավատացեք նրանց տված պատասխաններից մարդկությունը շատ բաներ ունի սովորելու:



    Ամինա ջան Աստված պատժում է թեմայում մի գրառում եմ արել, # 105 այդտեղ մասնակի դու կիմանաս թե ինչու է թվացիալ սերունդը վատանում:
    Իսկ այս երեխաները գալիս են մարդկությանը օգնության, պատկերացրա դու առաջի գծում պատերազմում էս ու Աստված տենալով քո ազնիվ մղումները և առաջխաղացումդ, լավ պատրաստված մարտունակ տեխնիկա է ուղարկում առաջի գիծ, իսկ մի քիչ հեռավորության վրա կանգնեցնում է ծանր հրետանին՝ Ինդիգոների չորրորդ խմբին, որոնք հարմար պահին 2012-ի 12:12 -ին սա ժամին է վերաբերվում ոչ թե ամիս ամսաթվին, վերջնական իրենց գործունեությունը, իրենց անելիքը ճշտելուց հետո պիտի միասնաբար պայքարեն երկիր մոլորակում խաղաղություն հաստատելու իրենց առաքելությանը:
    Իսկ հայտնության գիրքը դեռ մնում է անբացահայտելի մետաֆորիայի մեջ, այնտեղ նկարագրված է ամենախիստ հավանական լինելիք դեպքերից մեկի զարգացումը, սակայն 1987 թվականի դեպքերից 11:11-ից հետո կանգնեցին բոլոր հին մարգարեությունները, և այս երեխաները կարծեմ համապատասխանում են վեցերորդ փողի հնչելու մետաֆորին:
    Ամինա ջան ամենահաճելի մարդկային հարցը որ գոյություն ունի Աստծու համար սա է « Թանկագին Աստված ինչ կուզենաս որ ես իմանամ» հավատա ՆԱ սպասում է թե երբ մարդկությունը այդ հարցը կտա ԻՐԵՆ: Փորձիր և կիմանաս թե հիմա դու որտեղ էս գտնվում, և ըստ հերթականությամբ դու կստանաս բոլոր իմաստությունները, իսկ քո տված հարցերին եթե ես փորձեմ պատասխանել իմ հասկացածի շրջանակներում, ապա իմ պատասխանները քեզ համար սկզբնական շրջանում անհեթեթություն կթվան, հետո երևի մտքիդ մեջ ինձ կվերլուծես Աստվածաշնչով (բայց քո հասկացողությամբ կամ...) և սատանա կանվանես ինձ, դրա համար էլ ավելի լավ է դու ինքդ հարցրու Աստծուն, թե ինչ կցանկանա ԻՆՔԸ որ դու իմանաս: Մի գուցե դեռ շուտ է քեզ համար դրանք իմանաս, կամ մինչև դա իմանալդ հնարավոր է որ Աստված ուրիշ բաներ է ուզում որ դու իմանաս, նոր հետո հասու դարձնի այդ ինֆորմացիային, որպեսզի մարսելի լինի քեզ համար, իմացի դրանք աստիճաններ են որ մեկ մեկ պիտի բարձրանաս չես կարող մի անգամից թռչել աստիճանների վրայով, ամեն աստիճան իր դասերն ունի:
    Ես մի տեղ փորձեցի գրել մի բանի մասին և մտքիս մեջ հաստատ իմանալով որ մարդիկ դրան անհեթեթություն կանվանեն, և չսխալվեցի, ոմանք այդպես էլ անվանեցին, հիմա չեմ պատրաստվում շատ մանրանալ այս հարցերիդ մեջ ամեն բան իր ժամանակն ունի, ինչպես այս թեման՝ ինձ որոշ ժամանակ առաջ մի քանի հոգի նամակով առաջարկում էին որ ինդիգոների մասին թեմա բացեմ, սակայն այդ Ժամանակ ժամանակավրեպ կլիներ, պիտի գար համապատասխան ժամը որ մարդիկ գոնե որոշ չափով տեղեկացված լինեին այս երեխաների մասին որ նոր խոսեինք այսպիսի բաներից:
    Գիտես մարդը եթե իր ուղեղի համար արտասովոր բան է լսում, առաջինը նա փորձում է մերժի, ոչ մի կերպ չի ուզում ընդունի, անգամ պատրաստ է վիրավորի, այդ ինֆորմացիան տվողին, տրամաբանորեն հակառակը ապացուցի միայն թե այդ առաջի հայացքից թվացող արտասովոր ինֆորմացիան որը դեռ մարսելի չի իր ուղեղին՝ չընդունի:
    Ամինա ջան ինչ՞ էս կարծում, մի՞ թե մեր այս կյանք գալու նպատակը հենց այն է՝ որ գանք այստեղ, Աստված էլ տենա ամեն մեկս ինչպես մեզ դրսևորեցինք ու ըստ այդմ՝ կամ հավերժ ծծումբի լի՞ճ, կամ դրա՞խտ, մի թե՞ այս ամբողջ տիեզերքը այս հրաշագործությունները Աստված ստեղծեց այդ չնչին նպատակի համար որ դա՞ պարզի: Մենք այստեղ շատ ավելի մեծ բանի համար ենք եկել սիրելի Ամինա, հավատա տկարիս՝ որը դու կիմանաս երբ անկեղծ ցանկությունդ կհայտնես Աստծուն դրա մասին իմանալու:


    Վահիկ ջան այո՝ կարծեմ մայաների մարգարեության մեջ գրված է այս ՝ այն ժամանակ շատ քիչ լինելու հավանականություն ունեցող դեպքերի զարգացումը: Իսկ Աստվածաշնչում գրված է ամենահավանական դեպքերի զարգացումը, որովհետև երբ Հիսուսը եկավ աշխարհ, Նոյից հետո մոտ 8000 տարի մարդկությանը դեռ չեր հաջողվել Լույսի և խավարի մեջ փոփոխություն անել, այսինքը նրանք մնում էին նույն հավասարության մեջ, դրա համար էլ ամենամեծ հավանականությունը ուներ արմագեդոն տարբերակը, հետո աշխարհի վերջը ու բոլորս գնալու էինք տներով:
    Վերջանալու էր մեր այստեղի միսսիան, ու մեր նպատակը որի համար մենք բոլորս գտնվում ենք այստեղ լինելու էր չկայացած, բայց ի ուրախություն բոլորիս կարողացանք վերջապես չնչին չափով շատացնել Սերը երկիր մոլորակում, և մարդկությանը հնարավորություն տրվեց առաջ գնալու:
    Սակայն մայաները կարծեմ 2012 թվականին կանխագուշակել են աշխարհի վերջը, բայց ինչու համար են այդպես ասել, որովհետև այդ թվականից հետո նրանք այլևս չեին տեսնում թե ինչա լինելու, դրա համար էլ ասել են որ այդ թվականին կլինի աշխարհի վերջը, սակայն դա ոչ թե վերջնա՝ այլ նորի սկիզբնա:

    Վարպետ ջան ներող կլինես, սակայն նպատակահարմար չեմ գտնում անուններ գրել, մի գուցե սխալված լինեմ: Իսկ ինդիգոների մասին կարող էս կարդալ Լի Կերրոլլի և Ջեն Տոուբերի համատեղ «ինդիգո երեխաները» գիրքը:
    Այդ գիրքը գրվելա չենելինգից ստացած ինֆորմացիայի հիման վրա:
    Համ էլ կարող էս յութուբի միջից արդեն գիտնակաների կողմից ապացուցված փաստերը նայել, ինդիգոների մասին:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (01.02.2009), ihusik (31.01.2009), My World My Space (20.01.2010), Terminator (31.01.2009), Գևոր (09.08.2009), Հենո (02.02.2009), Հրատացի (31.01.2009)

  21. #15
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում

    Մեջբերում Economist-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ծնված, թե ոչ, բայց հաստատ կարող եմ ասել, որ քրոջս երեք տարեկան աղջիկը շատ լավ հարմարվում է նոր տեխնիկային
    Բա խի՞ չես ասում, որ 1 տարեկանն էլ հեռուստացույցի ալիքներն ա փոխում պուլտով
    էսպես չի մնա

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք խելացի մարդիկ ավելի քի՞չ են շարժվում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 11.08.2016, 01:21
  2. Ո՞վ է ավելի խելացի. կի՞նը, թե՞ տղամարդը
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 343
    Վերջինը: 27.04.2012, 11:34
  3. Երեխաները լավ են / The Kids Are All Right
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կինո
    Գրառումներ: 8
    Վերջինը: 28.02.2011, 10:14
  4. Գրառումներ: 15
    Վերջինը: 14.10.2009, 00:05
  5. Ուրվական՝ բարի, խելացի ու այնքան իրական :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 20.08.2008, 08:55

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •