Ճիշտն ասած` նոր մի սայտի պատահեցի, որտեղ ասվում է, որ վիկիպեդիան աղավաղել է իրենց ասածները, սայտի հեղինակն էր Լեե Քեռոլը; կայք
Իր կարծիքով տեղադրել է հոդվածի ճիշտ տարբերակը, պնդում է, որ իրենք չեն նշել աուրա ունենալ-չունանլը, բայց ուրիշ ոչ մի նորություն չի ասում, ու շատ աղոտ բաներից ա խոսում...
Հիմա ասեմ, թե ինչ հայտնաբերեցի: Այն կինը, ով առաջինը օգտագործել է ինդիգո բառը երեխաների նկատմամբ, եղել է Անն Տապպը, ով եղել է սինեստետ: Հիմա բացատրեմ, թե դա ինչ է: Սինեստեզիան synesthesiaսինդրոմ է, որ պատահում է որոշ մարդկանց մոտ: Այդ մարդկանց մոտ զգայարանները, կամ դրանցից մի քանիսը փոխկապված են եւ մի ազդակի դեպքում մյուսն է առաջանում, օրինակ, կան մարդիկ, ովքեր մի բանից խոսելուց համ են զգում, կամ թվերին գույն են վերագրում, թվերը կապում են տարածության հետ, մարդկանց կապում են իրադարձությունների հետ, երաժշտոական հնչուններին համապատասխան գույն են զգում.... կան տարբեր տեսակներ սինեստետիկների;
Այս կինը` Անն Տապպը, եղել է սինեստետիկ եւ մարդկանց հետ կապված գույն է տեսել: Այդ պատճարով պնդել է, որ որոշ երեխաներին մուգ կապույտ է տեսնում, այդ պատճառով նրանց անվանել է ինդիգո ու ասել է, որ դա նրանց աուրան է: Իրականում` սինեստետիկները աուրա չեն տեսնում, դա զուտ պայմանավորված է իրենց ուղեղի ներսում կատարվող պրոցեսսներից, ուղեղի զգայարանները իրար հետ փոխկապակցված են լինում ու խառնում են սիգնալները: Նույն էֆֆեկտը երբեմն լինում է թմրամոլների մոտ:
Իսկ ինդիգոն.... առաջին գրառմանս մեջ գրել եմ, թե ինի հետ է կապված ինդիգո տերմինի առաջացումը; Հիմնականում` զարգացման խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին ներշնչել են, որ նրանք հանճարներ են եւ այլ ունակություններ ունեն: Կարծում եմ, լրիվ բնական է, որ ծնողներն էլ են հակված եղել հավատալու...
Իսկ ինչ վերաբերում է աուտիզմի/օլիգոֆրենիայի սինդրոմով երեխաներին... աուտիզմի եւ օլիգոֆրենիայի սինդրոմներըառաջանում են ուղեղի որոշակի հատվածների սխալ աշխատանքից եւ այդ պատճարով այդ մարդկանց մոտ նկատվում են հատկանշներ, որ ուրիշ մարդկանց մոտ չկան: Օրինակ, կան օլիգոֆրեններ, ում մոտ կա բացարձակ լսողություն, նրանք անմիջապես վերարտադրում են լսած երաժշտությունը, նույնը` տեսողության հետ, կարողանում են ֆոտոլուսանկարի պես վերարտադրել տեսածը: Սա բնավ հանչարեղություն չի, այլ ուղեղի որոշ ֆունկցիաների թերացում: Սովորական մարդկանց ուղեղը լսած ձայները, տեսածը այսպես ասած` "զիպ" է անում, իսկ այդ մարդկանց մոտ դա տեղի չի ունենում եւ իրենք ընկալում/հիշում են ամբողջ տեսածը:
Էջանիշներ