Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (07.02.2009)
Ամեն բան էլ կապ ունի:
Ինդիգոները պարտադիր չի որ բոլորը լինեն գերբնական և ունենան էքստրասենսոր տելեպատիկ հատկանիշներ:
Այս հատկանիշները միայն ունեն «վերջի» չորրորդ խմբին պատկանող ինդիգոները, որոնք կոչվում են «ինդիգոներ որոնք ապրում են բոլոր տարածություններում» որոնք գալիս են երկիր մոլորակ հստակ ծրագրերով: Իսկ մնացած խմբերին պատկանող ինդիգոները բոլորը անխնդիր ունեն անկարագրելի զգայական համակարգ և արտակարգ ինտուիցիա:
Այս երեք խմբերն էլ առանձին առանձին վերցրած ունեն իրենց կյանքի ծրագրերը և նպատակները, որի մասին իմանալու են 2012 թվականին:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Ճիշտն ասած ինդիգո երեխաների մասը թեմայի վերնագրում ես եմ ավելացրել, քանի որ թեման սկզբնական կոչվում էր «Երեխաները խելացի՞ են ծնվում» սակայն հիմնականում խոսվում էր ինդիգո երեխաների մասին ու այդ իսկ պատճառով ավելացրեցի վերնագրում որպես երկրորդ մաս՝ նախապես այստեղ հարցնելով թե դա այդպես ճիշտ կլինի՞ թե՞ ոչ ու ստացա դրական արձագանք։ Կարծում եմ շատ հաջող կարելի է այդ երկուսը միասին էլ քննարկել ու պարզել ասենք թե այս կամ այն հատկանիշները բնորոշ են ինդիգոների՞ն, թե՞ դրան սովորական երեխաների խելքի կամ այլ հատկությունների դրսևորումներ են։ Հետևաբար շատ հանգիստ կարող եք նշել բազմաթիվ հատկություններ, որոնք ձեր մանկության կամ ձեզ ծանոթ երեխաների մոտ եղել են կամ կան ու ինդիգո երեխաներից ավելի լավ տեղյակ մեր Ակումբականներն էլ կասեն, թե դրանք կապ ունե՞ն ինդիգոների հետ, թե՞ ոչ։ Խնդիր չեմ տեսնում։![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ուլուանա (07.02.2009)
Պարզապես մեր՝ այսպես կոչված «իքս» սերնդից, «կորած երեխաների» սերնդից հետո եկավ «լավ ծնողների երեխաների» սերունդը, որոնք իրենց ծնողներից դեսպոտիզմ չէին տեսնում: Դրա համար էլ ծնողների հետ առավել լավ հարաբերությունների մեջ են, առավել հակված են նրանց ընդօրինակել: Ինչի հետևանքում վաղ տարիքում դրսևորում են հասուն մարդու հատկանիշներ, ինչևէ, պրակտիկան ցույց է տալիս, որ դա իրականում ոչ թե նրանց զարգացման, այլ ուղղակի ընդօրինակման հետևանքն է, ու մի փոքր ստրեսային իրավիճակում ձեր այդ «ինդիգոները» դառնում են հասարակ երեխաներ:
Ինչևէ, թուլակամ ծնողներ ունենալով, նրանք վաղ տարիքից սովորում են շրջապաող մարդկանց մանիպուլյացիայի ու դերասանության արվեստները:
Ամեն ինչ շատ բացատրություններ ունի, բայց «ինդիգո աուրաների» մասին խոսելն, իմ կարծիքով, տարրական միամտություն է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Freeman (13.07.2010)
Եվս մեկ հրաշալի փաստ, որը վերջերս հայտնաբերել են Ամերիկայի բժիշկները և ապշել են այդ փաստից:
Պարզվումա Ինդիգոները ոչ մի տեսակի մահացու վիրուսով չեն վարակվում:
Ինչպե՞ս են բժիշկները իմացել այս փաստի մասին:
Մի երեխայա ծնվում որը արդեն ծնողներից վարակվածա լինում սպիդի վիրուսով:
Ամեն վեց ամիսը մեկ այս երեխային ստուգման են ենթարկում, երբ երեխան դառնումա հինգ տարեկան բժիշկները հերթական ստուգման ժամանակ հայտնաբերում են որ երեխան լիարժեք առողջա:
Սկսում են իրենց փորձարկումները, որպեսզի պարզեն թե ինչպես երեխան առողջացավ:
Ստուգումները ոչ մի արդյունք չեն տալիս:
Գնալով այդ հանելուկի հետևից, երեխայից վերցրած արյան մեջ ներարկում են 3000 անգամ ավելացրած սպիդի բարձր դոզա, և կրկին ապշում են:
Պարզվումա այդ երեխայի արյունը հաշված րոպեներում վերացնումա այդ վիրուսին, հետո ներարկում են տարբեր տեսակի մահացու բարձր դոզայով վիրուսներ և ականատես են լինում նույն պատկերին:
Ստուգում են երեխայի ԴՆԹ-ն և պարզում որ նրա ԴՆԹ-ն տարբերվումա սովորական մարդկանց ԴՆԹ-ից և համապատասխանումա այն երեխաների ԴՆԹ-ի տեսակին որոնց արդեն անվանում են Ինդիգոներ:
Ապա մոտ հազար Ինդիգոների շրջանում սկսում են իրենց փորձարկումը և կրկին բարձր դոզայով տարբեր վիրուսներ են ներարկում և կրկին այդ բոլոր երեխաների արյունը վերացնումա այդ վիրուսներին:
Բժշկությունը էլ ավելի զարմացավ երբ պարզեց՝ որ, նույն այդ երեխաները գտնվելով սպիդով հիվանդ մարդկանց շրջապատում, առանց որևէ միջամտության այդ մարդիկ ևս բուժվում են:
Այս ֆենոմենի բացատրությունը դեռ ոչ մի գիտնական չի կարողանում բացատրել:
Հ.Գ. Սակայն եթե այդ նույն գիտնակաները ականջալուր լինեին դեռ 1993 թվականին Կռայոնի տված ինֆորմացիային, որտեղ խոսում էր նաև այդ երեխաների մասին, չեին զարմանա, սակայն նրանք ոչ մի կերպ անգամ չեին հավատում որ այդպիսի երեխաներ են աշխարհ գալու, ուր մնաց հավատաին որ նրանք փոխելու են երկիր մոլորակի կերպը, որպիսզի մարդկությունը պատրաստ լինի ընդունելու այն էներգիան, որը երկիր մոլորակ է գալու նոր հազարամյակում 2012 թվականից սկսված:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Yellow Raven (30.03.2009)
Ես մի բան եմ զգում, որ սա գլուխհարդուկոցի է: Գիտես ինչի՞: Դու պատկերացնու՞մ ես հազար Երեխայի վրա այդպիսի խիստ կասկածելի ելքով փորձեր անեն, որ սխալվելու դեպքում անհապաղ մահի ա բերում: Ես շատ կասկածում եմ այս ինֆորմացիայի ճշտության վրա, Բժշկության մեջ նման պրակտիկայի մասին ընդհանրապես չեմ լսել, որ լիովին առողջ մարդու, էն էլ երեխաների վրա այսպիսի սարսափելի փորձեր անեն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Տեղադրված ինֆորմացիայի սուտ կամ ճիշտ լինելու վերաբերյալ կարծիք չեմ ուզում հայտնել, բայց ինչպես արդեն Քամին ընդգծեց. տեքստում ասվում է, որ երեխայից վերցված արյան վրա են փորձեր արել, այլ ոչ թե հենց երեխային են ներարկել վիրուսները։ Այսինքն՝ երեխայի կյանքը վտանգելու հարց ընդհանրապես չկա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ուրեմն գրողը գիտաֆանտաստիկ ֆիլմեր շատ է նայել, քանի որ վիրուսի նկատմամբ փորձը իրականում կարելի է կայացած համարել միայն կենդանի օրգանիզմին վիրուսը ներարկելու դեպքում: Սովորական դեպքում արյան մեջ լիմֆոցիտներ չկան, դրանք արտադրվում են լիմֆային հանգույցներում վարակի փոխանցումից անմիջապես հետո: Իսկ հենց դրանք են, որ ապահովում են իմունիտետի առկայությունը:
Միայն ֆիմերում է, որ բժիշկը մանրադիտակով նայում է, թե ինչպես են արյան բոբո բջիջներն ուտում վիրուսներին:
Մասնավորապես նշեմ, որ լեյկոցիտները, որոնք նորմալ իրավիճակում առկա են արյան մեջ, պայքարում են միայն բջջային կառուցվածքով օժտված միկրոօրգանիզմների ու օրգանիզմ մտած թունավոր նյութերի դեմ: Իսկ ՁԻԱՀ-ը տարածում է ՄԻԱՎ-ի վիրուսը, որը իրականում թաղանթի մեջ գտմվող ԴՆԹ-ի պարույր է: ՁԻԱՀ-ի դեպքում այդ թաղանթը սինթետիկ է, ունի պոլիմերային կառուցվածք ու հուսալիորեն պաշտպանում է այն հակաբիոտիկների, հիմքերի, թթուների այլ նյութերի ազդեցությունից: Ահա թե ինչն է այդքան բարդացնում ՁԻԱՀ-ի բուժումը:
Համ էլ, ի՞նչ է նշանակում «3000 անգամ ավելացրած սպիդի բարձր դոզա»: Սա անգրագետ հայտարարություն է, ներեցեք իհարկե:
Ինչ ասեմ, սպասեք ձեր 2012 թվականին: Ես 2000 թվականին ծիծաղում էի մարդկանց վրա, ովքեր աշխարհի վերջին էին սպասում:
Սելավի, փոքրիկ հարց: Կարո՞ղ է դու տեոսոֆ ես: Եթե այո, էլ ավելորդ ժամանակ չեմ ծախսի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Yellow Raven (30.03.2009)
Անկեղծ ասած՝ այնքան էլ հավատալու չէ, քանի որ եթե նման բան լիներ, ապա մարդկությունը այլևս չէր սարսափի ՁԻԱՀ-ից, և բազմաթիվ հարուստ և ճանաչված մարդկանցից մի քանիսը գոնե կբուժվեին այդ երեխաների օգնությամբ: Իսկ փաստեր կա՞ն արդյոք նման դեպքերի մասին, կոնկրետ փաստեր.. այլապես ստացվում է կատարյալ առասպել ......
Վերջին խմբագրող՝ Annushka: 30.03.2009, 16:51:
Better to light a candle than to curse the darkness.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ