Շատ շնորհակալ եմ Սելավի, շատ հետաքրքիր էր:
Շատ շնորհակալ եմ Սելավի, շատ հետաքրքիր էր:
Վերջին խմբագրող՝ ihusik: 01.02.2009, 03:02: Պատճառ: մեջբերման ջնջում
Կբացատրե՞ս... էս անունները ո՞ր գրականությունից ես վերցրել... Վիշապին հեծած Կարմիր Կինը Հայտնության գրքից է, չէ՞: Բայց էնտեղ էսպիսի անուններ չկան, գուցե պարզապես անալոգնե՞ր են: Ինչ վերաբերում է քո բերած վիկի-պատճառաբանությանը, դա տեղին կլիներ, եթե խոսքը գնար միայն ուշադրության պակասի ու անսովոր ակտիվության մասին, բայց սա լրիվ այլ դեպք է:
Այստեղ կարեղ եք կարդալ Նոր Էրայի երեխաների վերաբերյալ գիտական կոնֆերանսի մասին: Երևույթը լուրջ գիտական-կենսաբանական հիմք ունի, խոսքը ԴՆԹ կոդի մասին է: Հարցի հոգևոր կողմին հավատալ-չհավատալը իհարկե սուբյեկտիվ հարց է, բայց եթե կա այսպիսի գիտական հիմք, սխալ կլինի միայն ավանդական դիագնոզ տալ ու աչքերը փակել:
Սելավի, համացանցում հաճախ Indigo-ն ուղեկցվում է երկու այլ հասկացություններով` Crystal and Rainbow Children... սրանց մասին ի՞նչ գիտես:
Եվ ևս մի հարց: Դու նշեցիր, որ Նոր Էրայի երեխաների գալուստը համապատասխանում է Հայտնության գրքում նշված հրեշտակների վեցերորդ փողը փչելուն: Էդ դեպքում, կբացատրե՞ս, թե նախորդ հինգը պամական որ իրադարձությունները կամ երևույթներն էին: (կարծում եմ դա արդեն օֆֆտոպ կլինի էստեղ, եթե դեմ չես` Կրոն-ում մի նոր թեմայում գրիր, կամ ինձ PM-ով)
---------------------
արեցի տեստը...
Սելավի~~~... հավատա՞մВаш цвет: Индиго - ищущий![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 01.02.2009, 14:52:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Մոդերատորական: Աուրայի գույնին վերաբերող մի քանի գրառում տեղափոխվել են համապատասխան թեմա՝ այստեղ:
Հավատա
Ինդիգոներին տարբեր անուններով են բնութագրում: Հազարամյակի երեխաներից մինչև, խաղաղապահներ, շատ հնարավոր է որ ասեն նաև ծիծանագույն, տարբեր երկրներում տարբեր բնութագիր են տալիս այդ հրաշալի երեխաներին:
Նրանց չորս խմբերը եկել են փոխարինելու մի անգամից չորս գույների, 2012 թվականից սկսված այլևս չեն ծնվելու, դեղին, ոսկեգույն, մանուշակագույն և կանաչ գույնի աուրա ունեցող մարդիկ, այդ գույները հաջորդիվ իրենց վրա են վերցնելու դարի երեխաներ, ասենք ինդիգո հումանիստը, լինելու է «ինդիգո- ոսկեգույն», ինդիգո արվեստագետը լինելու է «ինդիգո- կանաչ» գույնի, մի գուցե գիտնակաները արդեն այդ ֆենոմենն էլ են նկատել որ նրանք հետ են մղում այդ չորս գույներին և այդ գույները վերցնում են իրանց վրա, դրա համար էլ ասում են ծիածանագույն, չգիտեմ հնարավորա որ արդեն նկատել են որ այդ նշածս գույների աուրա ունեցող երեխաները շատ շատ քիչ են ծնվում:
Eta Pegasi հայտնությունում գրած հրեշտակների փողերի մասին եթե գրեմ դա շատ ծավալուն բանա, և բացի դա, դու պիտի ծանոթ լինես շատ դեպքերի, որովհետև մեկը մյուսի հետ փողշաղկապվածա, թեկուզ հենց այն, թե ինչու տեղի չունեցավ արմագեդոնը 1999-ից 2000 թվականների արանքում, արի այս թեման թողնենք, մարդիկ իրականում դեռ այսպիսի բաները չեն ընկալում և անհամբեր արմագեդոնին են սպասում, այ երբ էդ սպասողները կհամոզվեն որ իրականում չի լինելու արմագեդոնը, այդ ժամանակ նոր կլսեն թե ինչն էր պատճառը որ չեղավ, իսկ հիմա ընենց իմաստուն բանավեճ կծավալեն որ «բերեգիս»
Հետո ամեն բան իր ժամանակն ունի դու դեռ առիթներ կունենաս իմանալու ողջ ճշմարտությունը, իսկ հիմա ճշմարտությունները մարդկանց համար անհեթեթությունա թվում:
Լավ եղիր՝ դու դեռ մարդկությանը բան ունես ասելու:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Սելավի,իսկ կգրես ժամանակագրությունը` մարդկության առաջինից հինգերորդ ռասաների անցմա՞ն.... Մովսեսի ժամանակ մարդկությունը 5-րդ ռասային էր անցնում՞![]()
Չգիտեմ Վահիկ ջան, միայն գիտեմ եթե մարդկությանն էս ասում ապա ատլանտիդայի քաղաքակրթությունը վերջացավ յոթերորդ ռասայով, և ջրհեղեղից հետո մնացին որոշ չափով ատլանտներ, լեմուրականներ և արիացիներ, հիմիկվա ժամանակակից մարդկությունը պատկանումա արիացիների ռասային, որոնք ունեն տրամաբանություն և մտածելու ընդունակություն, որոնք չունեին ատլանտները և լեմուրականները:
Եթե այս ձևով հաշվենք պիտի ասենք որ Ադամից մինչև Եվա որը հսկայական ժամանակաշրջանա, որը Աստվածաշնչում նկարագրվածա հեքիաթային հասկանալի պատկերներով գոյություն ունի անցումային շրջան, և դա եղելա առաջինից անցում երկրորդին, այսինքը ... (այստեղ չեմ ուզում մանրանալ ում հետաքրքիրա նա կգտնի թե ինչա նշանակում Ադամից Եվա անցումը) հետո Կայեն Աբելի պատմություննա որը արդեն գիտակից մարդու նկարագրություննա թե ինչպեսա մարդը սկսում զանազանել տարբեր հոգեհուզական վիճակներ, դա էլ լեմուրացիներն են և այդպես շարունակ մինչև արիացիներ տրամաբանություն և մտածելու ընդունակություն:
Իսկ Մովսեսով ժամանակագրությանը իմ կարծիքով չի պատկանում ոչ մի անցում:
Դա անապատի մեջ շրջապտույտ էր, որպեսզի իսրաելացի ոչ մի ստրուկի հոգեբանության տեր մարդ չմտներ երկիր:
Այդ ընթացքում երկու սերունդ փոխվեց անապատում որոնք չգիտեին ինչ բան է ստրուկ լինելը: Դրա համար էլ Աստված արգելեց Մովսեսին մտնել երկիր, քանի որ նա տեսել էր եգիպտոսի ստրկությունը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Անունները վերցված են Ալեսետեր Կրոուլիի «Գիրք Ստերի» աշխատությունից, իանալի գործ է, խորհուրդ եմ տալիս կարդալ:
Հենց միայն սահմանումը «էքստրասենսների» ու աուրայի «ինդիգո գույնի» մասին սթափ մտքով մարդուն պետք է նախազգուշացներ, որ ինչ-որ մեկի վառ երևակայության ու գրքի վաճառքի հետ կապված մարկետինգային հնարանքի հետ գործ ունեք:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Freeman (13.07.2010)
Ինդիգո աուրայով ու այդ անվամբ կամ կրիստալ անվամբ դա չէ էականը, այլ որ նման երեխաներ ծնվում են ու դա փաստ է և ևս մեկ անգամ ապացուցվում, որ այն ամենը, որ ասվել է պետք է նոր մարդկային ռասա գա ավելի զարգացած ու հոգևոր իրականություն է դառնում մեր օրերում և հետզհետե նրանք կշատատանան կազմելով մարդկության հիմնական մասը իսկ հետո և միայն նման հոգիներից կազմված կլինի մարդկությունը։ Բնականաբար սա տասնյակ գուցե հարյուր տարիներ ձգվի և միանգամից չի լինի։ Համենայն դեպս սա իմ կարծիքն է։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
ես էլ համաձայն եմ, որ 2012-ին 100% նման ծնունդները միֆ է... է, եթե էդքան շուտ պիտի բոլորը դառնան homos spiritus, էլ ինչի՞ համար է իրենց միսսիան, հենց ուղղակի կապրեն իրենք իրենցով ու պրծսա, իհարկե, երկա~ր տարիների հարց է, բայց կարծում եմ, մենք ինչ-որ բան էս գաղտնիքից կհասցնենք տեսնել ու հասկանալ
![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ամենակարևորը, կարծում եմ ներկայիս երիտասարդությունը պետք է մի պահ կանգ առնի ու հասկանա թե ու՞ր է գնում և ի՞նչ արժեքներ պետք է ընտրի իսկ որոնցից հրաժարվի որպեսզի այդպիսով նաև մեր ասած նոր սերնդի համար ճանապարհ բացի. չէ՞ որ նրանք են կյանք տալու այդ նոր սերնդին, իսկ պտուղը ծառից հեռու չի ընկնում։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ճիշտն ասած ձեր նկարագրածը իմ նշած դիագնոզի, աուտիզմի վաղ ստադիայի ու իմբեցիլիզմի խառնուրդ էր:
Ես ինքս գրել-կարդալ սովորել եմ ինքնուրույն 4 տարեկանում, այն էլ երկու լեզվով, ստեղծագործում եմ՝ երաժշտությունը 5 տարեկանից, բանաստեղծությունները՝ 7 տարեկանից, ու նման էլի լիքը բաներ: Բայց հաստատ ձեր ինդիգոներից չեմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Սկզբից մինչև վերջ կարդացի. ինդիգո երեխաների մասին չէի լսել, բայց նենց տպավորություն էր, որ մեկը մանկությունս պատմում ա...![]()
Պատահական ոչինչ չի լինում...
Second Chance (29.06.2009)
Ընդհանրապես, ինդիգո երեխաները մի թեմա է, երեխաների բնածին խելքը`լրիվ այլ թեմա, թե ինչու են որպես ընդհանուր թեմա գնում, չեմ հասկանում: Ինդիգո էն երեխաներին են կոչում, ովքեր ունեն գերբնական հատկանիշներ` էքստրասենսոր, տելեպատիկ: Այդ երեխաները արտակարգ ինտուիցա ունեն, աննկարագրելի զգայական համակարգ: Նրանք դուրս են սովորական-ից, նորմա-ից: Նրանք մարդկանց նոր տիպ են:
Իսկ էս թեման շիլա-շփոթ է...
Քամի (07.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ