Ինդիգո երեխաները բաժանվում են չորս խմբի:
Սակայն նրանք բոլորը միասին ունեն շատ ընդհանուր հատկություններ:
Նրանց հիմնական հատկություննա անուշադրության սինդրոմը, որը ժամանակակից բժշկությունը ենթադրելա որ դա համապատախան վիտամինի պակասիցա, սակայն դա իրականում վիտամինի պակասից չի:
Նրանք չունեն վախ հասկացողությունը, բացարձակ այդ զգացողությունը նրանց համար օտարա, նրանց վրա չի ազդում այն հանգամանքը որ ասում են « սպսի հեսա պապան կգա դու կտենաս ինչ կլինի» այս երեխաներին այդ «թվացիալ վախի տեսարանը» ոչինչ չի ասում:
Նրանք չեն բավարարվում խաղալ մեկ խաղալիքով, ամպայման պիտի թափեն իրենց արկղի մեջ գտնվող բոլոր խաղալիքները և ըստ իրենց ճաշակի հերթով խաղան այդ խաղալիքներով, իսկ երբ հասնումա այդ խաղալիքները հավաքելու պահը, նրանց պիտի մի քանի անգամ ասես որ հավաքեն իրենց խաղալիքները, սակայն եթե հավաքելու ընթացքում հանդիպեն մի ինչ որ գրքի՝ մոռանալով այդ խաղալիքները հավաքելու արարողությունը անմնացորդ տրվում են այդ իրենց ճանապարհին հանդիպած գրքին:
Ինդիգոները մարդկությանը դեռ անհայտ, անսովոր հոգեբանական դրսևորումների և մոտեցումների մոդելներ են, սա նշանակում է որ հատկապես ծնողները գոնե մի քիչ պիտի պատկերացում ունենան այդ երեխաների յուրահատուկ դաստիարակման մասին:
Նրանք չեն հասկանում երբ ծնողը իրեն արգելում է մի ինչ որ բան անել, պատճառաբանելով որ չի կարելի, սակայն շատ հնարավոր է, որ ծնողի ասած այդ չի կարելին այդքան էլ վատ բան չի, բայց քանի որ իրենց ընտանիքում դարերով ընդունված չի եղել այդ բանը անելը, դա ակամայից դառելա այդ ընտանիքի համար չի կարելի:
Ինդիգոն՝ համոզված եղեք իր վճռականությամբ, փոխելու է ընտանիքում շատ «չի կարելիներ»:
Նրանք կարծրատիպ մոտեցումներից ցնցվում են, ծնողը պիտի ընտրության իրավունքա տա երեխային, առաջարկելով մեկ այլ տարբերակ, ոչ թե մնա իր այն պնդմանը թե իբր ինքը մի քանի շապիկ շատա մաշել և միակ ճիշտ մոտեցումը իր ասածի մեջա:
Երբ ինդիգոն ինչ որ բանա անում որը ծնողին դուր չի գալիս, ծնողը թող չշտապի և զայրացած արգելի, ավելի լավ է հարցրեք թե «Ինչի համար էս այդպես անում կամ վարվում» հավատացեք շատ ժամանակ կզարմանաք նրանց հրաշալի պատասխաններից» պարտադիր չի որ նա մի ինչ որ բան անի այնպես՝ ինչպես դուք եիք պատկերացնում որ դա հենց այնպես պիտի արվեր, և ոչ թե այդպես:
Իսկ եթե Ինդիգոն չի կարողանում իր արարքին տալ տրամաբանական պատասխան ապա նա պատրաստ է լսելու ձեր առաջարկած տարբերակը, սակայն նա միշտ թեկուզ առանց տրամաբանական պատասխան ունենալու պնդելու է որ այդպես եմ ուզում անեմ ու վերջ:
Այս պնդելու հանգամանքը պիտի հուշի ծնողին որ նա սպսաում է ձեր կողմից առաջարկվող մեկ այլ տարբերակի:
Ոչ մի դեպքում չանտեսեք նրա արարքի մոտիվացիան հաճախ հարցրեք, իսկ ինչու՞ հենց այդպես, կամ հենց հիմա, հավատացեք նրանց տված պատասխաններից մարդկությունը շատ բաներ ունի սովորելու:
Ամինա ջան Աստված պատժում է թեմայում մի գրառում եմ արել, # 105 այդտեղ մասնակի դու կիմանաս թե ինչու է թվացիալ սերունդը վատանում:
Իսկ այս երեխաները գալիս են մարդկությանը օգնության, պատկերացրա դու առաջի գծում պատերազմում էս ու Աստված տենալով քո ազնիվ մղումները և առաջխաղացումդ, լավ պատրաստված մարտունակ տեխնիկա է ուղարկում առաջի գիծ, իսկ մի քիչ հեռավորության վրա կանգնեցնում է ծանր հրետանին՝ Ինդիգոների չորրորդ խմբին, որոնք հարմար պահին 2012-ի 12:12 -ին սա ժամին է վերաբերվում ոչ թե ամիս ամսաթվին, վերջնական իրենց գործունեությունը, իրենց անելիքը ճշտելուց հետո պիտի միասնաբար պայքարեն երկիր մոլորակում խաղաղություն հաստատելու իրենց առաքելությանը:
Իսկ հայտնության գիրքը դեռ մնում է անբացահայտելի մետաֆորիայի մեջ, այնտեղ նկարագրված է ամենախիստ հավանական լինելիք դեպքերից մեկի զարգացումը, սակայն 1987 թվականի դեպքերից 11:11-ից հետո կանգնեցին բոլոր հին մարգարեությունները, և այս երեխաները կարծեմ համապատասխանում են վեցերորդ փողի հնչելու մետաֆորին:
Ամինա ջան ամենահաճելի մարդկային հարցը որ գոյություն ունի Աստծու համար սա է « Թանկագին Աստված ինչ կուզենաս որ ես իմանամ» հավատա ՆԱ սպասում է թե երբ մարդկությունը այդ հարցը կտա ԻՐԵՆ: Փորձիր և կիմանաս թե հիմա դու որտեղ էս գտնվում, և ըստ հերթականությամբ դու կստանաս բոլոր իմաստությունները, իսկ քո տված հարցերին եթե ես փորձեմ պատասխանել իմ հասկացածի շրջանակներում, ապա իմ պատասխանները քեզ համար սկզբնական շրջանում անհեթեթություն կթվան, հետո երևի մտքիդ մեջ ինձ կվերլուծեսԱստվածաշնչով (բայց քո հասկացողությամբ կամ...) և սատանա կանվանես ինձ,
դրա համար էլ ավելի լավ է դու ինքդ հարցրու Աստծուն, թե ինչ կցանկանա ԻՆՔԸ որ դու իմանաս: Մի գուցե դեռ շուտ է քեզ համար դրանք իմանաս, կամ մինչև դա իմանալդ հնարավոր է որ Աստված ուրիշ բաներ է ուզում որ դու իմանաս, նոր հետո հասու դարձնի այդ ինֆորմացիային, որպեսզի մարսելի լինի քեզ համար, իմացի դրանք աստիճաններ են որ մեկ մեկ պիտի բարձրանաս չես կարող մի անգամից թռչել աստիճանների վրայով, ամեն աստիճան իր դասերն ունի:
Ես մի տեղ փորձեցի գրել մի բանի մասին և մտքիս մեջ հաստատ իմանալով որ մարդիկ դրան անհեթեթություն կանվանեն, և չսխալվեցի, ոմանք այդպես էլ անվանեցին, հիմա չեմ պատրաստվում շատ մանրանալ այս հարցերիդ մեջ ամեն բան իր ժամանակն ունի, ինչպես այս թեման՝ ինձ որոշ ժամանակ առաջ մի քանի հոգի նամակով առաջարկում էին որ ինդիգոների մասին թեմա բացեմ, սակայն այդ Ժամանակ ժամանակավրեպ կլիներ, պիտի գար համապատասխան ժամը որ մարդիկ գոնե որոշ չափով տեղեկացված լինեին այս երեխաների մասին որ նոր խոսեինք այսպիսի բաներից:
Գիտես մարդը եթե իր ուղեղի համար արտասովոր բան է լսում, առաջինը նա փորձում է մերժի, ոչ մի կերպ չի ուզում ընդունի, անգամ պատրաստ է վիրավորի, այդ ինֆորմացիան տվողին, տրամաբանորեն հակառակը ապացուցի միայն թե այդ առաջի հայացքից թվացող արտասովոր ինֆորմացիան որը դեռ մարսելի չի իր ուղեղին՝ չընդունի:
Ամինա ջան ինչ՞ էս կարծում, մի՞ թե մեր այս կյանք գալու նպատակը հենց այն է՝ որ գանք այստեղ, Աստված էլ տենա ամեն մեկս ինչպես մեզ դրսևորեցինք ու ըստ այդմ՝ կամ հավերժ ծծումբի լի՞ճ, կամ դրա՞խտ, մի թե՞ այս ամբողջ տիեզերքը այս հրաշագործությունները Աստված ստեղծեց այդ չնչին նպատակի համար որ դա՞ պարզի: Մենք այստեղ շատ ավելի մեծ բանի համար ենք եկել սիրելի Ամինա, հավատա տկարիս՝ որը դու կիմանաս երբ անկեղծ ցանկությունդ կհայտնես Աստծուն դրա մասին իմանալու:
Վահիկ ջան այո՝ կարծեմ մայաների մարգարեության մեջ գրված է այս ՝ այն ժամանակ շատ քիչ լինելու հավանականություն ունեցող դեպքերի զարգացումը: Իսկ Աստվածաշնչում գրված է ամենահավանական դեպքերի զարգացումը, որովհետև երբ Հիսուսը եկավ աշխարհ, Նոյից հետո մոտ 8000 տարի մարդկությանը դեռ չեր հաջողվել Լույսի և խավարի մեջ փոփոխություն անել, այսինքը նրանք մնում էին նույն հավասարության մեջ, դրա համար էլ ամենամեծ հավանականությունը ուներ արմագեդոն տարբերակը, հետո աշխարհի վերջը ու բոլորս գնալու էինք տներով:
Վերջանալու էր մեր այստեղի միսսիան, ու մեր նպատակը որի համար մենք բոլորս գտնվում ենք այստեղ լինելու էր չկայացած, բայց ի ուրախություն բոլորիս կարողացանք վերջապես չնչին չափով շատացնել Սերը երկիր մոլորակում, և մարդկությանը հնարավորություն տրվեց առաջ գնալու:
Սակայն մայաները կարծեմ 2012 թվականին կանխագուշակել են աշխարհի վերջը, բայց ինչու համար են այդպես ասել, որովհետև այդ թվականից հետո նրանք այլևս չեին տեսնում թե ինչա լինելու, դրա համար էլ ասել են որ այդ թվականին կլինի աշխարհի վերջը, սակայն դա ոչ թե վերջնա՝ այլ նորի սկիզբնա:
Վարպետ ջան ներող կլինես, սակայն նպատակահարմար չեմ գտնում անուններ գրել, մի գուցե սխալված լինեմ: Իսկ ինդիգոների մասին կարող էս կարդալ Լի Կերրոլլի և Ջեն Տոուբերի համատեղ «ինդիգո երեխաները» գիրքը:
Այդ գիրքը գրվելա չենելինգից ստացած ինֆորմացիայի հիման վրա:
Համ էլ կարող էս յութուբի միջից արդեն գիտնակաների կողմից ապացուցված փաստերը նայել, ինդիգոների մասին:
Էջանիշներ