Ցանկացած կենդանի օրգանիզմ էլ ըստ էս սահմանման օժտված է խելքով: Բայց, բնականաբար, ճանճի և մարդու ստացած ու ուղեղում մշակված ինֆորմացիայի քանակը նույնը չեն: Երբ ասում են այսինչ մարդը խելոք է, նկատի ունեն, որ այդ մարդու խելքը, (այսինքն ստացած ու մշակած ինֆորմացիայի քանակը, միավոր ժամանակում ավելի մեծ է, քան իր տարիքի միջին մարդու խելքը: Նույն ձևով խելացի ծնվել նշանակում է 0 տարիքում ունենալ ավելի մեծ խելք, քան միջին նորածին երեխան:
Բնականաբար, էս սահմանումը մաթեմատիկական տեսակետից այնքան էլ հստակ չէ, քանի որ դեռևս չկա խելք կոչվածը բնութագրող ֆիզիկական մեծություն ու էդ ինֆորմացիայի քանակ կոչվածը գտնվում է ավելի շատ ինտուիտիվ մակարդակում: Բայց իմ կարծիքով այս սահմանումը քիչ թե շատ ամբողջական է արտահայտում խելք կոչվածը:
Հաշվիչ մեքենայի համար դա հստակ է ու ինֆորմացիայի քանակը որոշվում է բիթերով: Հետևաբար հստակ կարելի է ասել, թե որ մեքենան է որից ավելի խելոք: Դա բնութագրվում է պրոցեսորի միավոր ժամանակում ընդունած ինֆորմացիայի քանակով, որը ցանկացած համակարգչի համար հայտնի է: Բայց մարդու պրոցեսորը` ուղեղը, դեռևս այն աստիճան չի հետազոտված, որ հասկանանք մարդու ստացող ինֆորմացիայի միավորը: Միգուցե նույնիսկ մարդու ուղեղը բուլյան տրամաբանությամբ չի աշխատում? Չնայած ցանկացած արժեքի տրամաբանություն էլ կարելի է ներկայացնել բուլյան տրամաբանությամբ: Նենց որ մոտ ապագայում մարդուն խելք կոչվածն էլ կհստակեցվի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ