User Tag List

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 140 հատից

Թեմա: Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

  1. #61
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած՝ այնքան էլ հավատալու չէ, քանի որ եթե նման բան լիներ, ապա մարդկությունը այլևս չեր սարսափի ՁԻԱՀ-ից, և բազմաթիվ հարուստ և ճանաչված մարդկանցից մի քանիսը գոնե կբուժվեին այդ երեխաների օգնությամբ: Իսկ փաստեր կա՞ն արդյոք նման դեպքերի մասին, կոնկրետ փաստեր.. այլապես ստացվում է կատարյալ առասպել ......
    Ես էլ եմ այդպես կարծում: Իսկ հետաքրքիր է, թե դրանք ինչ ժամանակի հետազոտություններ են և կոնկրետ ինչ բժշիկների ու գիտնականների կողմից են արվում: Փաստորեն դուրս է գալիս, որ գտնվել է Ձիահի բուժման դեղատոմսը:
    Կարելի է դա ճշտել. ակումբում կան մարդիկ ովքեր ճանաչում են սպիդով հիվանդների, դե Սելավին էլ լիքը ինդիգոների է ճանաչում ուրեմն կարելի է հանդիպում կազմակերպել ու փրկել այդ մարդկանց կյանքը:
    Love has an enemy, but it is already defeated!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (30.03.2009)

  3. #62
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղադրված ինֆորմացիայի սուտ կամ ճիշտ լինելու վերաբերյալ կարծիք չեմ ուզում հայտնել, բայց ինչպես արդեն Քամին ընդգծեց. տեքստում ասվում է, որ երեխայից վերցված արյան վրա են փորձեր արել, այլ ոչ թե հենց երեխային են ներարկել վիրուսները։ Այսինքն՝ երեխայի կյանքը վտանգելու հարց ընդհանրապես չկա։
    Արշակ առավելևս եթե վերցված արյան վրա են ստուգել: Իմ ունեցած գիտելիքներով բժշկության մեջ այդպիսի բան հնարավոր չի անել: Քանզի արյան մեջ հակամարմիններ մշտապես չկան, համենայն դպես այն քանակությամբ որ պայքարեն «3000» դոզաներ( ) դեմ: Արտադրվում են ըստ անհրաժեշտության

  4. #63
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը

    Ներս ջան, հոդվածը ես չեմ դրել ու նշեցի էլ, որ ճիշտ–սխալ լինելու մասին մեկնաբանել չեմ ուզում։ Իմ ասածը կոնկրետ երեխաների կյանքին վտանգ սպառնալու մասին էր. ընդամենը ասեցի, որ ըստ էդ տեքստի, երեխաներին չեն ներարկել վիրուսներ, ինչպես դուք էիք հասկացել։ Էդքան բան։
    Ու մեր մեջ ասած էս գրածդ դատողությունների մեջ էլ տրամաբանական սխալ կա։ Նաև Rhayader–ի գրածի մեջ։
    Բայց արի էսքանով թեմայից թռնեմ, հա՞։ Հեչ հավես չունեմ անկապ բանավեճի մեջ մտնելու։ Որովհետև ինչպես «ինդիգո երեխաներ» ձևակերպումն իր 2012 թվով, էնպես էլ ձեր «քննադատությունը» նյարդերիս վրա ազդում են։
    Ներող եղեք։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 30.03.2009, 18:50: Պատճառ: տառասխալի ուղղում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #64
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Կարդացի, բայց իմ ասածը ինչով էր հակասում Ռայադերի գրածին:

  6. #65
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի, բայց իմ ասածը ինչով էր հակասում Ռայադերի գրածին:
    Ներս, հլը գրածս մի անգամ էլ կարդա։ Ես տենց բա՞ն եմ ասել, թե քո գրածը հակասում էր Ռայադերի գրածին։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #66
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներս, հլը գրածս մի անգամ էլ կարդա։ Ես տենց բա՞ն եմ ասել, թե քո գրածը հակասում էր Ռայադերի գրածին։
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մեր մեջ ասած էս գրածդ դատողությունների մեջ էլ տրամաբանական սխալ կա։ Նաև Rhayader–ի գրածի մեջ։
    էս նախադասությունը թարգմանի էլի

  8. #67
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    էս նախադասությունը թարգմանի էլի
    Մի բան գիտեի էլի, որ հեռու էի մնում քննարկմանը մասնակցելուց

    «Ու մեր մեջ ասած էս գրածդ դատողությունների մեջ էլ տրամաբանական սխալ կա։ Նաև Rhayader–ի գրածի մեջ <տրամաբանական սխալ կա>։»
    Սենց հասկանալի՞ է։
    Այսինքն՝ կարծում եմ, որ քո գրած դատողությունների մեջ տրամաբանական սխալ կա (Սելավիի գրածը քննադատելիս)։ Նմանապես տրամաբանական սխալ կա նաև Rhayader–ի դատողությունների մեջ (Մենակ չհարցնես էլի՝ ի՞նչ սխալ)։
    Ու ես ոչ մի բան չեմ ասել քո ու Rhayader–ի գրածների իրար հակասելու մասին։ Հակասություն չեմ էլ տեսնում։ Դու ու Rhayader–ն ընդհանուր առմամբ նույն բանն եք գրել։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 30.03.2009, 19:05:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #68
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Ամենևին չէի ցանկանա անրադառնալ այն փաստին, որ մարդը բացարձակ անտեղյակ լինելով որոշ բաներից, այսինքը ժամացույցին նայելուց նա միայն սլաքներնա տեսնում, բայց ընդհանրապես գաղափար չունի, որ այդ սլաքներին աշխատացնումա մի ամբողջ բարդ մեխանիզմ, ու այդ տրամաբանությամբ հնչեղ խոսքերով ձևակերպել սուտ է, կամ նման արտահայտություն: Մեղմ ասած այս փաստը չի խոսում խելացի և ուշիմ մտածող մարդու ինտելեկտից:
    Ինչևէ՝ չեմ ուզում համապատասխան աֆորիզմների տարափ գրեմ այստեղ, որ այդ կերպ մտածող մարդիկ հասկանան թե իրենց որ հոգեվիճակից է, որ առանց վերլուծելու, թեկուզ առաջի հայացքից ֆանտաստիկ թվացող փաստը շտապում են մերժել, կատեգիրիկ ժխտել, մի գուցե հեղինակը ավելի ծանրակշիռ փաստեր ունի ներկայացնելու քան հասցնում էք մերժել: ՄԻ ՇՏԱՊԵՔ:

    Այսքանը իմիջիայլոց:

    Հիմա խոսենք փաստերով:
    Ժխտողներին մի անգամից ասեմ, որ դուք ոչ թե նվաստիս խոսքերն եք ժխտում, « քանզի այդպես հեշտ կլիներ ձեզ» այլ Ամերիկայի գիտությունների, հարյուրավոր գիտնականների կողմից լիազորված, Կալիֆորնիա նահանգի, Բեոկլինի ինստիտուտի բազմավաստակ, մեծանուն, հրաշալի գիտնականի, այդ ասպարեզում, եռեսուն տարվա հետազոտությունների, աշխատությունների արդյունքներն եք մերժում:
    Այն գիտնականի՝ որը Ամերիկայի մի մեծ խումբ գիտնակաների կողմից լիազորված էր հանդես գալ Ռուսաստանում, մեծանուն ռուս գիտնակաների առաջ, և լեկցիայով ներկայացներ ռուս կոլեգաներին, իրենց հայտնագործություննեը, որպեսզի աշխատեն միասին և գտնեն կատարվող առեղծվածների պատճառը:
    Ինչու՞ էր հենց այդ մեծանուն գիտնականին տրված այդ պատիվը, որովհետև նա արդեն տաս տարի է աշխատում է տարբեր ասպարեզի գիտնականների հայտնագործություննեը կորդինացնելով, այսինքը բոլոր հայտնագործությունները հավաքում է մի «արկղի» մեջ, որովհետև նա համոզված է որ այս վերջի տարիներում ցանկացած կատարվող առեղծված իրար հետ կապված է և պետք չէ դրանք իրարից զատել, այլ հակառակը պիտի կցեն իրար, որպեսզի կարողանան կարդալ, հասկանալ կատարվելիքը:

    Ստորև ուզում եմ այդ կոնֆերանսի երրորդ հատվածի աուդիո տարբերակը տեղադրել, որտեղ էլ խոսվել է սպիդի և ինդիգոների մասին, չնայած այս հատվածի սկզբից խոսվում է նաև ջրերի մասին որը նույն պես շատ հետաքրքիր է:
    Իսկ եթե հետագայում կարիք կլինի կտեղադրեմ նաև առաջի երկու մասերի աուդիո սղագրությունը, որը նույն պես շատ հետաքրքիր է և խոսվում է ոչ պակաս « ֆանտաստիկ» երևույթների մասին:
    http://www.e-puzzle.ru/getfile.php?f...mega - 2-2.mp3

    Թանկագին ընդիմախոսներ, ես հարգում եմ ձեր կարծիքը, ինչքան էլ դա կտրուկ ձևակերպված լինի, սակայն այս անգամ թույլ տվեք այս գիտնականի՝ փաստերի վրա հիմնված ձևակերպումը ընդունել, չեք նեղանա չէ՞ չնայած ես գիտեմ որ դուք շատ խելացի եք և ամեն ասպարեզից ունեք հրաշալի գիտելիքներ:

    Թանկագին Rhayader ջան կարծեմ դու՝ էս էլ որերորդ անգամ էս ինձ կապում ինչ որ արտասովոր բառեր ունեցող, չգիտեմ աղանդ ասեմ, ինչ որ ճուղ ասեմ, այ այդ տիպի բաների հետ:
    Հատուկ քեզ համար նորից նշեմ, ես ոչ մի տեսակի խմբավորման անդամ չեմ, և անգամ ցանկություն չունեմ անդամակցելու ոչ մի տեսակի խմբերի, լինեն դրանք հոգևոր, գիտական թե հրապուրական:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (08.08.2009)

  11. #69
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենևին չէի ցանկանա անրադառնալ այն փաստին, որ մարդը բացարձակ անտեղյակ լինելով որոշ բաներից, այսինքը ժամացույցին նայելուց նա միայն սլաքներնա տեսնում, բայց ընդհանրապես գաղափար չունի, որ այդ սլաքներին աշխատացնումա մի ամբողջ բարդ մեխանիզմ, ու այդ տրամաբանությամբ հնչեղ խոսքերով ձևակերպել սուտ է, կամ նման արտահայտություն: Մեղմ ասած այս փաստը չի խոսում խելացի և ուշիմ մտածող մարդու ինտելեկտից:
    Ուուու, էս մեկը լավն էր, փաստորեն մենք, հիմար անարժաններս, համարձակվում ենք տրամաբանել այնպիսի բաների մասին, ինչպիսիք մեզ հասու չեն:
    Ժխտողներին մի անգամից ասեմ, որ դուք ոչ թե նվաստիս խոսքերն եք ժխտում...
    Վանականի ականջը քաշի, լրիվ իրա ոճով էր:
    Թանկագին Rhayader ջան կարծեմ դու՝ էս էլ որերորդ անգամ էս ինձ կապում ինչ որ արտասովոր բառեր ունեցող, չգիտեմ աղանդ ասեմ, ինչ որ ճուղ ասեմ, այ այդ տիպի բաների հետ:
    Հատուկ քեզ համար նորից նշեմ, ես ոչ մի տեսակի խմբավորման անդամ չեմ, և անգամ ցանկություն չունեմ անդամակցելու ոչ մի տեսակի խմբերի, լինեն դրանք հոգևոր, գիտական թե հրապուրական:
    Երբ մեկը սկսում է իրականությունից այսքան հեռու թեմաներ քաշել «հենց այնպե՜ս, ազա՜տ», դրանք հիմնավորել եսիմինչ ձևերով, ու դրանցից մեկի լրիվ ռացիոնալ հերքում լսելուց հետո կատարում է «օ դուք, մահկանացուներ» պարունակության գրառում, միանգամից ենթադրում ես նրա կապը Ե. Պ. Բլավացկայայի ու նման հույժ զվարճալի բաների հետ:
    Ի միջի այլոց, անձամբ քեզ ես ոչ մի խմբի հետ չեմ կապել, ես Վանականին եմ հարցրել՝ հո խարիզմատների շարժումից չե՞ս (աչքիս սկսում ենք փոքրիկ բան հասկանալ երևի մի բան կա, հա՞):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #70
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուուու, էս մեկը լավն էր, փաստորեն մենք, հիմար անարժաններս, համարձակվում ենք տրամաբանել այնպիսի բաների մասին, ինչպիսիք մեզ հասու չեն:

    Վանականի ականջը քաշի, լրիվ իրա ոճով էր:

    Երբ մեկը սկսում է իրականությունից այսքան հեռու թեմաներ քաշել «հենց այնպե՜ս, ազա՜տ», դրանք հիմնավորել եսիմինչ ձևերով, ու դրանցից մեկի լրիվ ռացիոնալ հերքում լսելուց հետո կատարում է «օ դուք, մահկանացուներ» պարունակության գրառում, միանգամից ենթադրում ես նրա կապը Ե. Պ. Բլավացկայայի ու նման հույժ զվարճալի բաների հետ:
    Ի միջի այլոց, անձամբ քեզ ես ոչ մի խմբի հետ չեմ կապել, ես Վանականին եմ հարցրել՝ հո խարիզմատների շարժումից չե՞ս (աչքիս սկսում ենք փոքրիկ բան հասկանալ երևի մի բան կա, հա՞):
    Rhayader Գիտես, մենք խոսում էինք ըստ երևույթի:
    Դու այստեղ գրեցիր, թե իբր անհնար է սպիդի վիրուսը ներարկել արյան մեջ և անգամ զարմացար, թե իբր շատ անգրագետ ձևակերպում է որ 3000 անգամ բարձր սպիդի դոզա՝ հասկացողություն կա, Ճիշտա՞:
    Ես այստեղ դրեցի այդ գիտնականի ելույթը այդ թեմայով, հիմա չգիտեմ դու լսել էս թե ոչ, սակայն կուզենաի որ լսելուց հետո շարունակենք զրույցը, որ դու ինքդ համոզվես քո ձևակերպած նախադասության անգրագետություն մեջ, բայց աչքիս դու չէս էլ ուզում լսել, քանզի հլը քո մեջ էն կարծիքին էս, թե իբր «ռացիոնալ» հերքում էս տվել:
    Թե չէ ստացվումա տարբեր ասպարեզներից հույժ կարևոր տերմիններ էս լսում, ու տարբեր ձևակերպումներով, զետեղում էս էդ քո լսած տերմինները նախադասությանդ մեջ, ու իբր խելոքի տպավորություն էս թողնում, հլը մի հատ էլ հեգնանքով ասում էս, «աչքիդ փոքրիկ բաներ էս հասկանում»
    Այստեղ տրամաբանելու բան չկա, այստղ համապատասխան գիտնակաները վաղուց արդեն տրամաբանել ու ապացուցել են, քեզանից էլ հասնումա կարդաս, կամ լսես ու իմանաս, եթե ցանկություն ունես, ոչ թե քո իմացած իրականության՝ պատկերացումները ինձ մատուցես:
    Իրականության մասին մեր պատկերացումները իրարից շատ հեռու են առայժմ:
    Ասում էս իրավունք չունենք տրամաբանենք, տրամաբանի ինչքան ուզում էս, բայց տպավորություն մի թող, թե իբր հաստատ գիտես ու պնդում էս:
    Քո գրած այն հատվածը լեյկոցիտների « տրամաբանությունըդ» այնքան վստահ ու վերջնական էր, որ կարդացողը կմտածեր թե այդ ասպարեզի գիտուն մարդա գրողը, այնինչ պարզ երևում էր որ ընդհամենը համապատասխան բառն էս տեղադրել այդտեղ ու գլուխկոտրուկի նման շիլա էս գրել:
    Ես գիտեի որ հիմա մոդան խելոքի դիմակ հագնելնա, բայց որ էս աստիճանի էս, էդ դիմակիդ տակ «թվում» այ դա չգիտեի:
    Գերադասելիյա լինես, ոչ թե թվաս:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  13. #71
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Մի բարկացի, չնայած դա ինձ խիստ հաճելի է Ինքդ քեզ էլ ես վնասում, բանավեճիդ էլ: Ճիշտն ասած, ես եթե նպատակ ունենաի պարզապես հաղթել բանավեճում, ապա ցանկացած ժյուրի հիմա քեզ պարտված կհամարեր: Որովհետև դու անհատականությունների ես անցնում ու խախտում էթիկան:
    Ինչևէ, իմ նպատակը ճշմարտությունն է: Իսկ թեման այնպիսին չի, որ ես միանշանակորեն պնդեմ նրա ճիշտ կամ սխալ լինելը: Բայց, սխալի բախվելիս, ես նշում եմ այն ու պատճառաբանում, թե ինչու է այն սխալ:
    Բացի դրանից, ինչպես ասում են, խնդրում եմ շերիֆին ստուգել Սելավիին այն դեպքի համար, եթե նա Վանականն է: Իմ մոտ արդեն կասկածներ են առաջանում:
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader Գիտես, մենք խոսում էինք ըստ երևույթի:
    Դու այստեղ գրեցիր, թե իբր անհնար է սպիդի վիրուսը ներարկել արյան մեջ և անգամ զարմացար, թե իբր շատ անգրագետ ձևակերպում է որ 3000 անգամ բարձր սպիդի դոզա՝ հասկացողություն կա, Ճիշտա՞:
    Շարունակում եմ պնդել: Դոզան լինում է սովորաբար նյութերի-ինֆորմացիայի-ռադիացիայի վերաբերյալ: Միկրոօրգանիզմների նկատմամբ առաջին անգամ եմ լսւմ, որ կիրառվի:
    Ես այստեղ դրեցի այդ գիտնականի ելույթը այդ թեմայով, հիմա չգիտեմ դու լսել էս թե ոչ, սակայն կուզենաի որ լսելուց հետո շարունակենք զրույցը, որ դու ինքդ համոզվես քո ձևակերպած նախադասության անգրագետություն մեջ, բայց աչքիս դու չէս էլ ուզում լսել, քանզի հլը քո մեջ էն կարծիքին էս, թե իբր «ռացիոնալ» հերքում էս տվել:
    Ես չեմ ուզում լսել, որովհետև դայլափից դա ինքնասպանություն է: Իսկ իմ ձևակերպած նախադասությունները սովորաբար բավականին գրագետ են, որովհետև ես նախընտրում եմ չխոսել նրանից, ինչից չեմ հասկանում:
    Թե չէ ստացվումա տարբեր ասպարեզներից հույժ կարևոր տերմիններ էս լսում, ու տարբեր ձևակերպումներով, զետեղում էս էդ քո լսած տերմինները նախադասությանդ մեջ, ու իբր խելոքի տպավորություն էս թողնում, հլը մի հատ էլ հեգնանքով ասում էս, «աչքիդ փոքրիկ բաներ էս հասկանում»
    Ես ոչ թե այստեղից-այնտեղից տերմիններ եմ լսում, այլ կարդում եմ համապատասխան գիտական գրականություն՝ հաստատված, ճշտված ու անաչառ: Անհոգ եղիր՝ ես նպատակ չունեմ խելոք երևալ: Դրա կարիքը չկա: Ես նախընտրում եմ խելոք լինել:
    Այստեղ տրամաբանելու բան չկա, այստղ համապատասխան գիտնակաները վաղուց արդեն տրամաբանել ու ապացուցել են, քեզանից էլ հասնումա կարդաս, կամ լսես ու իմանաս, եթե ցանկություն ունես, ոչ թե քո իմացած իրականության՝ պատկերացումները ինձ մատուցես:
    Համապատասխան գիտնականների գիտնական լինելը, գիտական մակարդակը միայն գրածով կամ այլ բանով չեմ կարող ընդունել: Ավելի համոզիչ բան է պետք: Հետո, եթե մեկը գիտնական է կամ մի ուրիշ բան, չի նշանակում, որ ես պետք է նրա ասածը կուրորեն ընդունեմ: Ցանկացած բան ենթակա է տրամաբանության: Էյնշտեյնը եթե տրամաբանական կերպով չապացուցեր հարաբերականության տեսությունը, ոչ ոք այն չէր ընդունի միայն նրա համար, որ Էյնշտեյնը գիտնական է:
    Իրականության մասին մեր պատկերացումները իրարից շատ հեռու են առայժմ:
    Ասում էս իրավունք չունենք տրամաբանենք, տրամաբանի ինչքան ուզում էս, բայց տպավորություն մի թող, թե իբր հաստատ գիտես ու պնդում էս:
    Քո գրած այն հատվածը լեյկոցիտների « տրամաբանությունըդ» այնքան վստահ ու վերջնական էր, որ կարդացողը կմտածեր թե այդ ասպարեզի գիտուն մարդա գրողը, այնինչ պարզ երևում էր որ ընդհամենը համապատասխան բառն էս տեղադրել այդտեղ ու գլուխկոտրուկի նման շիլա էս գրել:
    Ես գիտեի որ հիմա մոդան խելոքի դիմակ հագնելնա, բայց որ էս աստիճանի էս, էդ դիմակիդ տակ «թվում» այ դա չգիտեի:
    Գերադասելիյա լինես, ոչ թե թվաս:
    Վերևում արդեն գրել եմ այս ամենի մասին: Լեյկոցիտների մասին իմ «գլուխկոտրուկը» քեզ կարող է բացատրել բնագիտությունից 4 ունեցող ցանկացած վեցերորդ դասարանցի: Դրա մեջ ոչ մի յուրահատուկ բան չկա: Խելքը դա իմանալու մեջ չէր, ճիշտ տեղում «գիտնականներիդ» «կլիզմա անելու» մեջ էր:

    Անհատականությունների անցնելիս տուժում է տեսանկյունդ: Դու քո մի գրառումով մնացած գրածներիդ արժեքը (որը ցանկացած դեպքում կասկածելի է, օբյեկտիվ տեսանկյունից) ավելի գցեցիր, քան ես՝ այս թեմայում իմ բոլոր գրառումներով միասին վերցրած:

    Ցանկացած դեպքում, քանի որ կասկածի տակ է դրվել իմ կոմպետենտությունը, ես կխնդրեի Բյուրակնին կամ Մարկիզին աչքով անց կացնել Սելավիի գրառումն ու իմ պատասխաններն ու մասնագետի տեսանկյունից նշել, ինչքանով է այդ կասկածն արդարացված:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Լավ Rhayader, անցանք առաջ, անիմաստ է շարունակել այս խոսակցությունը, քանզի ես խոսում եմ հստակ փաստերով, տվիալ երևույթի՝ մի քանի գիտնականների ապացույցների վրա հիմնված՝ գումարած տեղադրում եմ այդ գիտնականների լեկցիայի համապատասխան հատվածը, որտեղ ներկայացվում է այդ երևույթի բացահայտման ու ապացուցման մեխանիզմները, իսկ դու այս զրուցը տեղափոխում էս սպորտի հարթություն:
    Կոպիտ ասած, ասում էս « ես թքաց ունեմ, թե գիտնակաները ինչ նոր բաներ են հայտնաբերում ու ապացուցում, ես ունեմ հստակ կաղապարված տրամաբանություն ու հենվում եմ իմ տրամաբանության վրա»:
    Ես էլ քեզ ասում եմ, այն ինչ որ կատարվում է հիմա ամբողջ տեզերքում և բնությունում, շատ հեռու է մարդկային՝ մինչև այժմ ապացուցված և ըստ այդմ տրամաբանական համարվող փաստերից:

    Մի դեպք էլ գրեմ դու այս դեպքը պտտիր քո տրամաբանության մեջ ու տես դա տրամաբանական է թե ոչ:

    Մերի Էնն Շելֆիդ անունով մի աղջիկ, պնդումա որ ինքը իր սենյակում նստած, կարողանումա ամեն բան տեսնել տիեզերքից և համապատասխանաբար պնդումա որ ինքը ապրումա մի անգամից հինգ տարածություններում:
    Որպիսզի ապացուցեին այդ աղջկա պնդումները, Նասսայի գիտնակաները խնդրում են այդ աղջկան, որպեսզի այդ աղջիկը իրենց տեղեկություն տա կոնկրետ մի ինչ որ, իրանց կողմից մատնանշած սպուտնիկի մասին, որի մասին միայն Նասսայի աշխատողները գիտեին:
    Այդ աղջիկը հաշված րոպեներում տալիսա այդ սպուտնիկի բոլոր տվիալները, ու այդ տասնյակ գիտնականները շոկի մեջ են ընկնում, քանզի ամբողջությամբ համապատասխանում էր բոլոր ինֆորմացիան:
    Ի դեպ այդ աղջիկը օֆիցիալ՝ ծնված օրից կույրա համարվում:
    Մի թե այս փաստը մարդկային տրամաբանության մեջ տեղավորվում է, բայց փաստը արձանագրված է հազարավոր մարդկանց կողմից:
    Այնպես որ, զարմանալի բան չկա ու ամեն բան էլ տրամաբանականա, միայն հարցը այստեղ նրանումա կայանում, թե այդ տրամաբանողը ովա՞ և ինչքանով ինֆորմացիա ունի այդ տեսակի «առեղծվածային» թվացող բաներից:
    Սա ինձ համար ոչ թե միայն տրամաբանականա, այլ հստակ՝ քայլ առ քայլ պարզ երևույթա, իսկ քեզ համար սա կարող է ոչ թե միայն տրամաբանական չլինել, այլ ավելին՝ ֆանտաստիկա թվալ:
    Ես իմ կողմից ավարտված եմ համարում այս փաստի շուրջ քննարկումը, քանզի դառնումա անհեթեթություն, ես ամեն անգամ պիտի պնդեմ որ դրել եմ այդ փաստը ապացուցող համապատասխան տեղեկությունը, դու էլ քո հերթին պիտի ասես ինձ հետաքրքիր չի թե գիտնականը ինչ կապացուցի, իմ համար տրամաբանական չի ու վերջ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  15. #73
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեղին մամուլի հոտ ա գալիս սույն թեմայից...

  16. #74
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Սելավի ջան իսկ կարելիա քո բոլոր այս դեպքերի մասին որ գրում ես, համապատախան հղումներն էլ տաս էլի, որ իմանանք էտ ովա որտաղա ոնցա ապացուցել: Թե չէ, երբ ասում ես գիտնականները ապացուցել էն, մի տեսակ էն չի էլի:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (02.04.2009), Հայկօ (02.04.2009)

  18. #75
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեղին մամուլի հոտ ա գալիս սույն թեմայից...
    Մի քիչ մանրամասնեմ հեռախոսով գրածս : Սելավի ջան, ախր ամբողջ մեդիաներն ու Ինտերնետը տառացիորեն հեղեղված են էս բնույթի ինֆորմացիաներով, ամեն ինչին հավատալ չի լինի: Ընդ որում՝ էս կարգի սենսացիաները սովորաբար լինում են ինչ-որ crazysexaliens.ru-ատիպ սայթերում՝ «Պերիս Հիլթոնը տղամարդ է» և «Այլմոլորակայինները գողացել են իմ ուղեղը» հոդվածների արանքում: Սա վստահություն չի ներշնչում, ընդհակառակը: Ապացույց չկա: Չկա՛, մի՛ վիճիր: ՆԱՍԱ-ի անունն ես տալիս, ինչ-որ գիտնականների ձայնագրություններ ես մեջբերում, ականատեսներ ես վկայակոչում... Դա հիմք չէ: ՆԱՍԱ-ի սայթում կա՞ էդ մասին պաշտոնական հաղորդագրություն: Ինչ վերաբերում է ձայնագրություններին, նկարներին և այլն, ապա, օրինակի համար, համարժեք գրազով ես (դե, ոչ միայնակ, իհարկե) կարող եմ մի օնլայն-ռեսուրս ստեղծել, որտեղ կապացուցվի ցանկացած բան՝ դժոխքի գոյությունից սկսած մինչև այն, որ Դալայ-լաման ծնունդով Ալֆա-Կենտավրայից է: Լուրջ ռեսուրս, նկատի ունեցիր: Ձայնագրություններ էլ կարելի է ստեղծել, նկարներ էլ նկարել, ականատեսներ էլ լիքը կճարվեն... Պատմական փաստեր էլ կգրեմ, ֆլյուրոգրաֆիա էլ կկերտեմ Ֆոտոշոփով... Գրածներիդ չհավատալու հիմք չունեմ, բայց հավատալս էլ չի գալիս, էնպես որ՝ թույլ տուր առողջ կասկածով նայել դրանց:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.04.2009), Freeman (13.07.2010), Rhayader (05.04.2009)

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք խելացի մարդիկ ավելի քի՞չ են շարժվում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 11.08.2016, 01:21
  2. Ո՞վ է ավելի խելացի. կի՞նը, թե՞ տղամարդը
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 343
    Վերջինը: 27.04.2012, 11:34
  3. Երեխաները լավ են / The Kids Are All Right
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կինո
    Գրառումներ: 8
    Վերջինը: 28.02.2011, 10:14
  4. Գրառումներ: 15
    Վերջինը: 14.10.2009, 00:05
  5. Ուրվական՝ բարի, խելացի ու այնքան իրական :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 20.08.2008, 08:55

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •