Rhayader Գիտես, մենք խոսում էինք ըստ երևույթի:
Դու այստեղ գրեցիր, թե իբր անհնար է սպիդի վիրուսը ներարկել արյան մեջ և անգամ զարմացար, թե իբր շատ անգրագետ ձևակերպում է որ 3000 անգամ բարձր սպիդի դոզա՝ հասկացողություն կա, Ճիշտա՞:
Ես այստեղ դրեցի այդ գիտնականի ելույթը այդ թեմայով, հիմա չգիտեմ դու լսել էս թե ոչ, սակայն կուզենաի որ լսելուց հետո շարունակենք զրույցը, որ դու ինքդ համոզվես քո ձևակերպած նախադասության անգրագետություն մեջ, բայց աչքիս դու չէս էլ ուզում լսել, քանզի հլը քո մեջ էն կարծիքին էս, թե իբր «ռացիոնալ» հերքում էս տվել:
Թե չէ ստացվումա տարբեր ասպարեզներից հույժ կարևոր տերմիններ էս լսում, ու տարբեր ձևակերպումներով, զետեղում էս էդ քո լսած տերմինները նախադասությանդ մեջ, ու իբր խելոքի տպավորություն էս թողնում, հլը մի հատ էլ հեգնանքով ասում էս, «աչքիդ փոքրիկ բաներ էս հասկանում»
Այստեղ տրամաբանելու բան չկա, այստղ համապատասխան գիտնակաները վաղուց արդեն տրամաբանել ու ապացուցել են, քեզանից էլ հասնումա կարդաս, կամ լսես ու իմանաս, եթե ցանկություն ունես, ոչ թե քո իմացած իրականության՝ պատկերացումները ինձ մատուցես:
Իրականության մասին մեր պատկերացումները իրարից շատ հեռու են առայժմ:
Ասում էս իրավունք չունենք տրամաբանենք, տրամաբանի ինչքան ուզում էս, բայց տպավորություն մի թող, թե իբր հաստատ գիտես ու պնդում էս:
Քո գրած այն հատվածը լեյկոցիտների « տրամաբանությունըդ» այնքան վստահ ու վերջնական էր, որ կարդացողը կմտածեր թե այդ ասպարեզի գիտուն մարդա գրողը, այնինչ պարզ երևում էր որ ընդհամենը համապատասխան բառն էս տեղադրել այդտեղ ու գլուխկոտրուկի նման շիլա էս գրել:
Ես գիտեի որ հիմա մոդան խելոքի դիմակ հագնելնա, բայց որ էս աստիճանի էս, էդ դիմակիդ տակ «թվում» այ դա չգիտեի:
Գերադասելիյա լինես, ոչ թե թվաս:
Էջանիշներ