User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 160 հատից

Թեմա: Չասված մտքեր…

  1. #1
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չասված մտքեր…

    Մանկության մի ակնթարթ…

    Փոքրիկ աղջնակ էր, որ սիրում էր հեքիաթներ կարդալ… ու քանի որ ոչ քույր ուներ, ոչ եղբայր, ում համար կարող էր այդ հեքիաթները կարդալ, միշտ շունիկի համար էր կարդում… իսկ շունիկը միշտ ուշադիր լսում էր այդ հեքիաթները… հասկանում էին իրար. ընկերներ էին…


    ……………

    Շողշողուն արև ու… հինգ տարեկան աղջնակ` կարմիր ու սև գծերով շրջազգեստով, նստած է բակի աստիճաններին, շունիկն էլ` կողքը… այս անգամ Սպիտակաձյունիկի ու յոթ թզուկների մասին հեքիաթն է կարդում… իրեն միշտ թվացել էր, թե իր կարդացած բոլոր հեքիաթներից շունիկը հենց այս մեկն է ամենաշատը սիրում… որովհետև ավելի ուշադիր էր լսում, քան մյուս հեքիաթները… ու աղջնակը կարդում է այն հատվածը, որտեղ Սպիտակաձյունիկը համտեսում է թունավոր խնձորը… մազերը անընդհատ աչուկներին են ընկնում ու խանգարում, ինքն էլ ետ է քաշում, ու շարունակում կարդալ… շունիկն էլ ուշադիր նայում է աղջկա դեմքին, հետո գրքին` կարծես ամեն ինչ հասկանում է…

    Հետո մի էջի է հասնում, որ պատռված է… ամեն անգամ կարդալիս մտածում էր` տեսնես ի՞նչ է այդ էջում գրված… հետո անցնում է հաջորդին ու մոռանում, որ նախորդը պատռված էր… երևի շատ բան բաց չեն թողել ինքն ու շունիկը…
    Ու էլի մազերը թափվում են աչուկներին…

    Հետո հոգնում է կարդալուց, երևի շունիկն էլ արդեն հոգնել… գիրքը մի կողմ է դնում… շունիկն էլ գլուխը կամացուկ դնում է աղջկա գրկին ու փակում թախծոտ աչքերը… իսկ աղջնակն էլ իր փոքրիկ մատիկներով շոյում է շունիկի գլուխը… երկուսով վայելում են լռությունը…
    Մի պահ նայում է վերև, ու արևի ճառագայթները ցավեցնում են աչուկները… ինքն էլ փակում է դրանք ու անհոգ ժպտում արևին…


    ……………

    Իրար հաջորդող պատկերներ. շունիկ, գիրք, արև, աչքերին թափվող մազեր, փոքրիկ թաթիկներ… ու էլի աղջնակ, շունիկ, գիրք, ժպիտ… ժպիտ…

    Մի լուսավոր ակնթարթ էր իմ մանկությունից…


    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (17.10.2009), blablabla (06.05.2009), sharick (25.04.2009), Եկվոր (25.06.2009)

  3. #2
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Անհասցե…

    Մի՛ սիրիր ինձ…
    աշխարհը փոփոխական է, մարդիկ` ևս…
    Ճակատագիր չկա… այն հորինել են անպատասխանատու մարդիկ, որ իրենց սխալների համար պատասխան չտան…

    Մի՛ սիրիր ինձ…
    ես չկամ, ես երևակայությանդ արդյունքն եմ… ես հայելի եմ…
    դու տեսնում ես պարզապես քո արտացոլանքը, քո երազանքները, քո մտքերը…

    Մի՛ սիրիր ինձ…
    դա երջանկության արցունքներ չեն… դու կխորտակվես միայնությանդ մեջ…
    դու ուրիշին ես տեսում իմ աչքերում… դու ուրիշին ես գրկում երազում…

    Մի՛ սիրիր ինձ…
    ես թիթեռ եմ… եթե սերս կա, այն կտևի միայն մեկ օր…
    կանհետանամ… ինձանից հետո օդում դեռ երկար կախված կմնան հիշողություններ, երազանքներ, պատկերներ, երաժշտության նոտաներ… հետո դրանք ել կցնդեն…

    Մի՛ սիրիր ինձ…
    թե չէ… թե չէ ավելի շատ քեզ կսիրեմ…

    այս Երկինքը չափից դուրս մեծ է միայն ինձ համար…

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    blablabla (06.05.2009), Manya (18.05.2009), My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)

  5. #3
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Երկնային, լացացնում ես...
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  6. #4
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան լավ խոսքեր են... Հենց կարդալուս ընթացքում հասկացա, որ ապագա ստորագրություններիցս է լինելու
    Մերի ջան…

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկնային, լացացնում ես...
    չէի ուզում ինչ- որ մեկին լացացնել…
    Վերջին խմբագրող՝ Երկնային: 12.07.2008, 22:50:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (25.06.2009)

  8. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Ես Գրել չգիտեմ…
    Սա մտքեր են, իմ մտքերն են… դրանք գրում են մատներս… շարադրում են մի խառնաշփոթ, որ երբեք ոչ ոք չի հասկանա, ոչ ոք չի լսի, ոչ ոք չի ապրի… նույնիսկ ես չեմ հասկանում…

    Ես Խոսել չգիտեմ…
    Կշարունակեմ լռել, ժպտալ` ի պատասխան…առանց խոսքերի, առանց իմաստի… խոսքերն իմաստ չունեն… ավելորդ են… կմոռացվեն, կցնդեն, քամին կտանի հեռուներ` ինչ-որ մեկի մոտ, ում համար նախատեսված չեն…

    Ես Երգել չգիտեմ…
    Ինչ-որ տեղ կհնչի ծանոթ երաժշտություն ու կերգեն հոգուս կտորները…
    իսկ իմ ձայնը երբեք չի արտաբերի ո՛չ խոքերը, ո՛չ մեղեդին…
    ոչ մեկի համար… երբեք…

    Ես Թռչել չգիտեմ…
    Ոչ ոք չի սովորեցրել… իսկ ինքս փորձել վախենում եմ… ես երբեք ցած չեմ ընկել… գուցե վերջին պահին թևերս չբացվեն, ու բախվեմ գետնին… ցավը չեմ տանում, լինի ֆիզիկական, թե հոգեկան…

    Ես Լացել չգիտեմ…
    Գիշերները ես չեմ, որ լաց է լինում… դա ուրիշն է, իսկ այս մեկը չի դադարի ժպտալ ու կատակել, ներել ու թաքցնել մեկ ուրիշին, որը երբեք չի դուրս գա իր թաքստոցից… իրեն մեկուսացված լավ է զգում… առանց ցանկացած ավելորդ բանի…

    Ես Սիրել չգիտեմ…
    Երևի չգիտեմ, կամ ինքս ինձ եմ փորձում համոզել…
    Նվիրել եմ հոգու ու սրտի կտորներ` մեծ ու փոքր… վախենում եմ, որ ինչ-որ մեկը կտանի այն ամենը ինչ նվիրել եմ իրեն… այն ամենը, առանց ինչի չեմ կարողանա գոյատևել…
    Վախենում եմ հասկանալ, որ Ապրել էլ չգիտեմ…

    Մոռանալ չգիտեմ… Երազել չգիտեմ… Սպասել չգիտեմ… Ներել չգիտեմ…
    այնքան բան չգիտեմ…

    բայց ես շարունակում եմ Ներել ու Լացել, Սիրել, Երազել, Երգել ու Թռչել… Ժպտալ ու… Ապրել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (17.10.2009), My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)

  10. #6
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Ես էլ զգացմունքներս զսպել չգիտեմ՜
    Ապրե՛ս դուրս շատ եկավ...
    Чеширский КотЭ

  11. #7
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Արի հանդիպենք երազում…

    Արի հանդիպենք… երազում…
    Այնքան եմ քեզ կարոտել… երևի…

    Առավոտից անձրևի կաթիլները բախում են պատուհանիս…
    խոսում են ինձ համար անհասկանալի լեզվով… կամ էլ երգում են քո սիրած մեղեդիներից մեկը…
    իսկ ես չեմ էլ լսում. միայն կաթիլների բախոցներ, ու անձրև…
    երևի քո մասին են պատմում… երևի…
    Իսկ ես չեմ էլ հիշում քո հայացքը, դիմագծերը, ձայնը, նույնիսկ անունը… միայն ինչ-որ աղոտ կերպար…
    իսկ պետք է հիշեի ամեն մանրուք…

    Արի հանդիպենք երազում…
    կարծես` պատահաբար ստացվեց… կարծես` դու ուրիշի մոտ ես շտապում, իսկ ես ուրիշին եմ սպասում…
    ու կզարմանաս ինձ տեսնելով, ու կասես` բարև… ես էլ կժպտամ` ի պատասխան…
    միայն իմանամ` ինչպես ես…
    հետո դու կշտապես երևակայան մյուսի մոտ, ես էլ կշարունակեմ ձևացնել, թե ուրիշին եմ սպասում…

    Ու կարթնանամ… ու կհիշեմ քեզանից ինչ-որ բան…
    ավելին չեմ ուզում…

    Արի հանդիպենք վերջին անգամ… գոնե երազում, լա՞վ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (25.06.2009)

  13. #8
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի հանդիպենք երազում…


    Այս ամբողջ տողերը կարդա Malu - Diles երգի տակ..
    Լավն են..
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  14. #9
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ զգացմունքներս զսպել չգիտեմ՜
    Ապրե՛ս դուրս շատ եկավ...
    ես էլ չեմ կարողանում զգացմունքներս զսպել…

    Մեջբերում Empty`Tears-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս ամբողջ տողերը կարդա Malu - Diles երգի տակ..
    Լավն են..
    Մալուն այս տողերի համար չափազանց խելագար է…
    Գրելուց ուրիշ մեղեդի էր մոտս նվագում, ավելի խաղաղ…

    Մերսի
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (25.06.2009)

  16. #10
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Նա Թագուհի է, որին շատ Թագավորներ են ձգտում…
    Նա Գերի է դառնում միայն մեկի կողքին…
    Երբեք չես կարող կանխագուշակել, թե որ դերում կլինի Նա այսօր, իսկ որը կվիճակվի քեզ…

    Նա Դերասանուհի է, իր մեջ ապրում են հազարավոր կանայք` մեկը մյուսից ավելի ցանկալի ու սպասված…

    Նա Սառցեբեկոր է… կայրի քեզ իր` սառույցի պես սառը հայացքով…
    Նա հոգին ծխացնող Կրակ է, որ կսառեցնի անապատի ավազի պես այրող համբույրով…

    Նա անտանելի Ուժեղ է, եթե կյանքն ու սերը պայքար է…
    Միևնույն ժամանակ նա սարսափելի Թույլ է կողքիդ, փորձի՛ր պաշտպանել…

    Նա Ճակատագիր է, երբ կհավատաս…
    Նա այդ Ճակատագրի իսպառ բացակայությունն է, երբ այդպես կցանկանաս…

    Նա Վտանգավոր է, ու չափազանց Անպաշտպան…
    Իր անպաշտպանության մեջ է ամենամեծ վտանգը…

    Իսկ դու դեռևս կտեսնես, որ նա չքնաղ էակ է` Աստծո կողմից ընտրված…
    Կգաս նրա թագավորություն` պատրաստ լինել թե՛ Գերի, թե՛ Տիրակալ…

    Ու կհասկանաս մի պարզ ճշմարտություն`
    բոլոր ճանապարհները ոչ մի Հռոմ էլ չեն տանում, այլ բերում են Նրա մոտ` Կին արարածի…

    Կգրկես մի ամբողջ տիեզերք Նրա փխրուն մարմնում…
    ու կհասկանաս, որ այս անգամ Գերին դու ես…


    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)

  18. #11
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Շատ հետաքրքիր էս ստեղծագործում ու մտածում, կեցցե'ս:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  19. #12
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Racer-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր էս ստեղծագործում ու մտածում, կեցցե'ս:
    Շնորհակալություն…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  20. #13
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Բառեր… բառեր…

    Կանչի՛ր ինձ անձրևի կաթիլներով, որ կամացուկ կդիպչեն պատուհանիս…
    Գուցե կլսեմ քեզ, կհասկանամ…կհավատամ…

    Կանչի՛ր ինձ մռայլ եղանակով, որ կնվիրի հույս ու թախիծ…
    Կսպասեմ միայն մի շշնջոցիդ, ինչպես ծիածան եմ սպասում անձրևից հետո…

    Կանչի՛ր ինձ կայծակի լույսով, որ կարտացոլվի արցունքներով լի աչքերումս…
    Ու կլինեմ ես քեզ հետ, նույնիսկ ամենահեռավոր երազանքներումդ…

    Կանչի՛ր ինձ գիշերային քամիով, որ կխախտի լռությունս գոնե մի վայրկյանով…
    Կանչի՛ր արևի ժպիտով, կանչի՛ր աստղերի փայլով… միայն կանչի՛ր… հիշի՛ր…

    Բառեր…
    Աններելի են…
    Սիրո մեջ աններելի են բառերը… ավելորդ բառերը…
    «Ես քեզ սիրում եմ»-ը երբեմն ավելին է նշանակում, քան «Ես քեզ շատ եմ սիրում»-ը…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    blablabla (06.05.2009), Nadine (31.01.2009), Եկվոր (25.06.2009), Փոքրիկ (22.12.2009)

  22. #14
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեքենաների ձայնը խանգարում է
    …… կամացուկ խալերս հաշվել…

    Չասված մտքերս խանգարում են
    …… անծանոթ կերպար նկարել…

    Գրեթե չլսվող մեղեդին խանգարում է
    …… աստղերը երկնքում շարել…

    Մոռացված հուշերը խանգարում են
    …… անձրևի կաթիլներ բռնել…

    Ժպտացող թախիծս խանգարում է
    …… հեռացող քայլերդ հաշվել…

    Երազանքներս խանգարում են
    գնալ
    …… ինքս չեմ կարող, փորձիր օգնել…

    Մի քայլ արա, ու ազատ կլինեմ ես…
    Տար մի քիչ… շատ քիչ, որ կարողանաս հիշել…

    ………
    պատուհանագոգին նստած`կամացուկ խալերս կհաշվեմ,
    ինչ-որ տեղ դանդաղ հեռացող քայլերդ կլսեմ…

    շատ հեռվում մեկը կշարի աստղեր,
    անձրևի կաթիլներով կնկարի անծանոթ կերպար…
    մինչ գրում էի չասված տողեր,
    ես սիրում էի քեզ մի փոքրիկ դար…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.05.2010), Nadine (31.01.2009), Եկվոր (25.06.2009)

  24. #15
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Երկնային ջան լավ բանաստեղծություններես հորինում~ , բա որ մեծանաս ինչ կանես~
    119 տարի հետո Երևանի փողոցներից մեկում կկանգնեցվի քո կիսանդրին:

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտքեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 09.12.2011, 12:02
  2. մտքեր և զգացմունքներ
    Հեղինակ՝ GinAni, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.08.2011, 09:13
  3. Պոեզիա. Մտքեր լռությունից...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 01.07.2011, 08:32
  4. Պոեզիա. Չասված խոսքեր
    Հեղինակ՝ Manumel, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.07.2007, 19:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •