Անհասցե…
Մի՛ սիրիր ինձ…
աշխարհը փոփոխական է, մարդիկ` ևս…
Ճակատագիր չկա… այն հորինել են անպատասխանատու մարդիկ, որ իրենց սխալների համար պատասխան չտան…
Մի՛ սիրիր ինձ…
ես չկամ, ես երևակայությանդ արդյունքն եմ… ես հայելի եմ…
դու տեսնում ես պարզապես քո արտացոլանքը, քո երազանքները, քո մտքերը…
Մի՛ սիրիր ինձ…
դա երջանկության արցունքներ չեն… դու կխորտակվես միայնությանդ մեջ…
դու ուրիշին ես տեսում իմ աչքերում… դու ուրիշին ես գրկում երազում…
Մի՛ սիրիր ինձ…
ես թիթեռ եմ… եթե սերս կա, այն կտևի միայն մեկ օր…
կանհետանամ… ինձանից հետո օդում դեռ երկար կախված կմնան հիշողություններ, երազանքներ, պատկերներ, երաժշտության նոտաներ… հետո դրանք ել կցնդեն…
Մի՛ սիրիր ինձ…
թե չէ… թե չէ ավելի շատ քեզ կսիրեմ…
այս Երկինքը չափից դուրս մեծ է միայն ինձ համար…
![]()
Էջանիշներ