Պատահական գտա…
միշտ փնտրում ես, ու չես կարողանում գտնել… ու հանարծ աչքիդ առաջ հայտնվում է փնտրածդ. ու հայտնվում է ամենաանսպասելի պահին…
Մի ժամանակ երբ իմ մասնիկներից շատերը խամրում ու ցնդում էին օդում, կարծում էի, թե անվերադարձ, անհետ կորելու են… բայց արի ու տես, որ եթե մի տեղ մի բան կորում է, անպայման մեկ ուրիշ տեղ հայտնվում է…
Գտա…
Ձայնիդ մեջ գտա կորցրածս իմ մի քանի մասնիկը…
երբեք չէի մտածի, որ դեռ այնտեղ են, քեզ մոտ, ու շարունակում են ջերմություն ու քնքշանք, անհանգստություն ու մտածմունքներ առաջացնել…
Ինչ-որ մեկն էլի կասի. «Փաստորեն իրոք նվիրել ես քո մասնիկներից…»
Ես սրտանց եմ նվիրում. նույնիսկ երբ նվիրում եմ մի բան, առանց որի հետագա գոյատևումս դժվար եմ պատկերացնում…
Լուսավորեց…
կարոտու՞մ եմ. ոչ այնքան
սիրու՞մ եմ. յուրովի
ժպտու՞մ եմ. առանց ափսոսանքի
միայն մի հայացք էր պակասում կայծակնային հարվածի համար… դե իսկ դա արդեն հաջորդ կյանքում…
Ուզում եմ հիշես ինձ…
ինձ ուժեղ ու գեղեցիկ հիշիր. կարծում եմ դժվար չի լինի…
![]()
Էջանիշներ