Կանհետանամ… ուզու՞մ ես…
հենց այս վայրկյանին կանհետանամ… կցնդեմ օդում…
անձրի կաթիլներով պատուհանիդ վրայով ցած կիջնեմ…
վարդի թերթիկներով աննկատ սառը հողին կթափվեմ…
չորացած տերևներով կպարեմ… իմ քամու գրկում…
ոչինչ մի ասա…
ոչ մի վիրավորանք, ոչ մի ցավ, ոչ մի բառ…
չեմ ուզում…
կփախչեմ, գիտե՞ս… գիտես…
իսկ արևածագն ու մայրամուտը էլ երբեք չեն սկսվի ինձանով…
ու ոչ ոք «անքնություն» չի անվանի քեզ…
էլ ոչ մի երազ չի արթնացնի քնիցդ, քնիցս…
մոռացել էի, որ արդեն դեկտեմբեր է` սառը, անտարբեր, կոպիտ…
իսկ նոյեմբերը… կլռեմ…
նոյեմբերի մասին կխոսեմ միայն լռությանս հետ…
Էջանիշներ