Նյուտ մի ֆիլմ կա, "Երկար գիշեր", եթե չեմ սխալվում, ես իրան կգտնեմ, միասին կնայենք ...ու դու ինձ կբացատրես դրա կապը այ էս երկար օրվա հետ
դու խելոք ես
![]()
Նյուտ մի ֆիլմ կա, "Երկար գիշեր", եթե չեմ սխալվում, ես իրան կգտնեմ, միասին կնայենք ...ու դու ինձ կբացատրես դրա կապը այ էս երկար օրվա հետ
դու խելոք ես
![]()
Տալի՛ս եմ, տա՛ր…
Ինչ ուզում ես. լռությունիցս, ձայնիցս մասնիկներ, մատներիս հպումը, աչքերիս փայլը, քեզ հասանելի հոգուս կտորը, սրտիս բախոցներից մի քանիսը…
Տար այն, ինչ կարողանաս ու կուզենաս հիշողությանդ մեջ տեղավորել…
Վերցրու ու գնա…
ճանապարհիդ դրանց կեսից շատը կկորցնես, կմնան միայն ամենաթանկ հիշողությունները, եթե այդպիսիք եղել են…
Առաջ վախենում էի, որ առանց նվիրածս հոգու մասնիկների չեմ գոյատևի, բայց հիմա էլ վախ չկա… դատարկ չի մնացել. հոգին, եթե կա, ինչքան էլ կտորներ պոկես ու նվիրես, երբեք չի դատարկվում…
Չեմ խլելու…
Ես սրտանց եմ նվիրում, իսկ նվիրածս հետ չեմ վերցնում…
Դե բացառություն կա, իհարկե. միայն ինձ եմ վերադարձնում, եթե նվերների ցանկում լինում եմ… մնացածը թողնում եմ. հիշողություններ, երազանքներ, բառերի շարան, ժպիտներ, արցունքներ…
Կգուշակե՞ս, թե՞ չէ…
Սա վերջ չէր, սա նորի սկիզբն էր…
![]()
Վերջին խմբագրող՝ Երկնային: 24.10.2008, 16:49:
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)
ինքս ինձ բռնացրեցի նրա վրա, որ արդեն որերորդ անգամն ա` Malu "Si Estoy Loca" եմ լսում, լավն ա… շատ…
առաջ էլ էր դուրս գալիս, բայց երբեք չէի կարողանում մի անգամ մինչև վերջ լսել, դոզան շատ էր լինում…
մի անգամ նույնիսկ ասել էի, որ ինքը չափից դուրս խելագար ա ինձ համար…
Ամեն ինչ փոխվում ա, ու շատ արագ…
Dime dime dime si estoy loca si no te di lo que
hoy te da otra si te hice daño solo ha
sido culpa mía te quiero y me muero
dime si estoy loca si es mi castigo verme
aquí sola entre la inmensidad de las olas
y yo te siento tan lejos el frío es eterno
bajo mi piel tan amargo y cruel
կտոր-կտոր ա անում…
մրսեցի…
բայց ցուրտ չի… դուրսը…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Եկվոր (25.06.2009)
Նստվածք ես…
Զգում եմ ինչպես ես շնչում հոգուս խորքում, էլ շնչելու օդ չկա…
Արդեն քանի դար է` չես քնել…
Անքնությունը սեփականացրել ես. չես սիրում իրեն, բայց առանց իրա չես կարող, միակն է, որ անմնացորդ քոնն է դարձել…
Ցավն ընտելացրել ես…
երկինքը ծիծաղում է` հիշեցնելով որ միշտ էլ չափից դուրս մեծ է եղել մի հոգու համար…
Իսկ շուրջդ դեռ հոտս է թափառում… պատուհաններից ծիծաղի հնչյուններ են հասնում ու հեռանում…
բա՛ց թող…
Գիտե՞ս ինչ դժվար է երազել, իսկ մոռանա՞լ…
ու թաց թարթիչներ, ու լղոզված տուշ, ու աչքերի փայլ…
չեմ երազելու…
Նստվածք ես…
իսկ ես առաջ կարողանում էի ներել…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Empty`Tears (12.11.2009), My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)
Արուսիկ՝՝!!!! երազել պետք չի ուղղակի ապրելա պետք, ուրախ ....
հա մի բան էլ ժպտա, համ հոգով համ էլ դեմքով..., որ ժպիտիդ հետ միասին աչքերդ էլ փայլեն...
![]()
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
- ուզում եմ տեսնել
- ի՞նչը
- հոգիդ
- չի կարելի
- բայց ինչու՞
- ես չեմ ուզում քեզանից կախում ունենալ
- ի՞նչ
- մենք միշտ էլ կախում ենք ունենում նրանցից, որ մեզ ամենալավն են ճանաչում… կառչում ենք, վախենում ենք բաց թողնել… վախենում ենք, որ, մեզ ճանաչելով, մասնիկներ են գողանում մեր հոգուց, ու որ գնան, շատ թանկ բան կտանեն, առանց ինչի չենք կարողանա գոյատևել…
- հմմ… երբեք չէի մտածել…
- բացի դրանից, նման մարդուց էլ չես կարողանում պաշտպանվել, բոլոր թույլ կողմերդ գիտի ու շատ հեշտ կարող ա ոչնչացնել…
… լռություն…
- բայց դու ինձ ճանաչում ես չէ՞
- հա, բայց հոգուդ անկյուններում չեմ թափառել,
- ես քեզ կվստահեի էդ անկունները
- … ոչ էլ ուզում եմ…
- էդքան անհետաքրքի՞ր եմ
- չէ, ուղղակի հետո կարող ա ցավացնեմ…
- դու չես կարող ցավացնել, անհնարին բան ես ասում
- կարող եմ…
… լռություն…
- իսկ քո հոգու անկյուններում եղե՞լ ա, որ թափառեն…
- հա…
… լռություն…
- մի բան ասե՞մ…
- ասա…
- մի գնա
- ստեղ եմ…
…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)
Կարծում եմ, որ մեզ ամենալավը ճանաչողները մեր կյանքի մասն են կազմում, մեր ապրած կյանքին, մեր խղճին հարազատ, մեր գոյությունը ազատությամբ և իմաստով լցնող էակներ, առանց որոնց մենք միշտ փնտրում ենք նրանց նման էակների, և այդ փնտրման ընթացքում մենք էլ ենք հեռանում նրանցից, ում լավ ենք ճանաչում,
Մեզ ամենալավը ճանաչողներից հարկավոր չէ պաշտպանվել, նրանք պաշտպանում են ,հաճախ հենց մեզանից, նրանց խորհուրդները կարևոր են մեզ համար... լսելով նրանց մենք տեսնում ենք աշխարհը և մեզ այդ աշխարհում` նրանց աչքերով և նրանց էությանը համապատասխան մտորումներով հանդերձ...
Միշտ ջանում եմ արժևորել այդպիսի մարդկանց արժանիքները, քիչ, թե շատ ուշադրություն դարձնելով և հարգանքի ու անկեղծության կամքով, վարվեցողությամբ...
Լռությունը նման է անկեղծությանը, այդ դեպքում մեզ շատ են այցելում բարի և վեհ մտքերը, լավ գործ կատարելու համար ներշնչող թրթիռներ...` սրտի ու աչքերի ...
Վերջին խմբագրող՝ Narinfinity: 24.11.2008, 16:49:
Միմիայն թևեր ...
Անսահման թռիչք ...
Ազատություն ...
Եկվոր (25.06.2009)
«հարկավոր չէ»-ում չի հարցը… մեզ ամենալավը ճանաչողներից չենք էլ կարող պաշտպանվել, նույնիսկ եթե ուզենք… զենքեր չկան. բոլոր զենքերը ցած են դրված… միջոցներ չկան. բոլոր միջոցները հայտնի են…
Իսկ պաշտպանելը… ամենաառաջին հերթին դու ինքդ քեզնից պետք է պաշտպանես դիմացինին, եթե վստահ ես, որ զենքեր չունի պաշտպանվելու… իսկ ինքն իրենից ինքն էլ գլուխ կհանի…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Եկվոր (25.06.2009)
Վերջին խմբագրող՝ Երվանդ: 24.11.2008, 16:55: Պատճառ: Գրառման ավելացում
«Բոլորն էլ կարողանում են չարն ու բարին տարբերել: Ուրիշ հարց ա նրանց միջև ընտրություն կատարելը:»
և իջավ լռություն, ու թաղվեց՝ խավարում իմ սիրտը...
«Ես քեզ վաստահում եմ…»
Ուղղակի ասեցի դա… կամ էլ ուղղակի չէր…
մենք ասում ենք` ես քեզ վստահում եմ, երբ ամենաշատն ենք վախենում, որ խաղալիք կդառնանք…
ու ասում ենք, որ համոզվենք…
Գիտակցաբար ցավացնելը սարսափելի բան է, նույնիսկ եթե ցավացնես քեզ ցավացնողին` ի պատասխան…
իսկ ես չէի անի…
Չգիտակցված բոլորն էլ ցավացնում են, բայց դա ներվում է, դրան արդարացում կգտնես, եթե ցանկություն ունենաս ու փորձես…
Բայց միևնույն է. ուրիշներին պատճառած բոլոր գիտակցված ու չգիտակցված ցավի համար պատասխան ես տալիս վաղ թե շուտ…
ու պահ է գալիս, որ ուրախանում ես, որ էլ «պարտքեր» չունես…
ես չունեմ…
Հ.Գ. Հետաքրքիր բան եմ բացահայտել. եթե երկուսով նույն բանից են վախենում, էլ էդքան վախենալու չի դառնում… ու գնալով սկսում ես ավելի քիչ վախենալ…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ