User Tag List

Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 160 հատից

Թեմա: Չասված մտքեր…

  1. #76
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյուտ ջան, նայի տես ուր ընկավ, մի օր գուցե այն ետ բերելու կարիք լինի թեկուզ ճմրթելու համար Ոչ մի երիցուկ այս կյանքում անհետ չի կորում էներգիայի պահպանման օրենքը թույլ չի տալիս
    Դայ, ճմրթելու կարիք չկա… իսկ քանի դեռ էդ կամուրջը այրված չի, մարդ մտովի անընդհատ վերադանում ա իր կյանքին հենց էն «էջին», որտեղ դրված ա «էջանշանը», իսկ եթե էդ «էջում» արժանի բան չկա, որ վերադառնաս, ուրեմն պետք է «էջանշանը» հանես ու բաց թողնես մտքերիցդ… իսկ ճանապարհ միշտ էլ գտնվում ա, բայց ոչ նրանց համար, ում «քամուն ես հանձնել»…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. #77
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայ, ճմրթելու կարիք չկա… իսկ քանի դեռ էդ կամուրջը այրված չի, մարդ մտովի անընդհատ վերադանում ա իր կյանքին հենց էն «էջին», որտեղ դրված ա «էջանշանը», իսկ եթե էդ «էջում» արժանի բան չկա, որ վերադառնաս, ուրեմն պետք է «էջանշանը» հանես ու բաց թողնես մտքերիցդ… իսկ ճանապարհ միշտ էլ գտնվում ա, բայց ոչ նրանց համար, ում «քամուն ես հանձնել»…

    Ինձիկ «չճմրթես»…
    Կամ՝ լավ: «Ճմրթի», բայց քամուն մի հանձնի…

  3. #78
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինձիկ «չճմրթես»…
    Կամ՝ լավ: «Ճմրթի», բայց քամուն մի հանձնի…
    Այ սենց են գալիս ու իրանց մեջ գցում…
    ես մարդկանց չեմ «ճմրթում», մի վախեցի… դե իսկ քամուն տալը… որ խելոք մնաս, «տերև» չես դառնա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #79
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Քամուն տալ Հիանալի միտք էր, ազատություն ես տալիս Չէ.. ավելի լավ կասվի ազատության ես նետում Լավն էր Նյուտ, էս միտքդ հատկապես դուրս շատ եկավ

  5. #80
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Քամուն տալ Հիանալի միտք էր, ազատություն ես տալիս Չէ.. ավելի լավ կասվի ազատության ես նետում Լավն էր Նյուտ, էս միտքդ հատկապես դուրս շատ եկավ
    Երբեմն էդ տված «ազատությունը» մարդուն պետք էլ չի… ու ինքն իրան զգում ա անտեր-անտերունչ «տերևի» պես… համաձայն եմ, էս դեպքում ազատությունը նետված էր…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #81
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Իսկ ինչ-որ մեկը գրկում էր քամի…
    «Անունդ ոչ մի կարևորություն չի ներկայացնում ինձ համար, քանի դեռ կարող եմ քեզ անվանել Իմը…»
    Փոշու հոտ ունի այս արտահայտությունը, դեմքս խոժոռեցի սկզբից, հետո հոտին սովորեցի… էլ տհաճ չի, բայց հաճելի էլ չի…

    Իսկ ինչ-որ մեկը նկարում էր երազանք…
    Հա՛, հավատում էի, որ այդպես էլ կար…
    Ու դեռ ինչքան մարդիկ կանվանեն իրար Իրենցը, ամնաանհավանական բառերը կօգտագործեն` սկզբից «իմ» բառն ավելացնելով, «ս» ստացական հոդ կավելացնեն անվան վերջում… իսկ դիմացինը չի դիմադրի «ուրիշինը» լինելուց…

    Իսկ ինչ-որ մեկը համբուրում էր հոգի…
    Իսկ ես ուզում էի Իմն անվանել…
    գուցե նրա համար, որ երբեք ոչ մեկին Իմը չէի անվանել, ոչ էլ թույլ էի տվել, որ ուրիշն ինձ Իրենը համարի…
    Ու վերջին ճիգն էր Իմը անվանելու, որովհետև գիտեի, որ Իմը երբեք չի լինի, ես էլ` Իրենը…

    Իսկ ինչ-որ մեկը լսում էր աղոթք…
    Ուրիշ աղոթք, միայն մեկինը, որ երբեք ոչ ոք չէր լսի, որի բառերը չէր հասկանա…
    Իսկ մարդիկ իրենց աղոթքներում միշտ խնդրում են փոխել հանգամանքները, փոխել ուրիշներին, բայց երբեք` իրենց…

    Իսկ ինչ-որ մեկը տեսնում էր լույս…
    Երբ ինչ-որ տեղ սկսում է հավատ անհետանալ, դրա տեղն ուրիշ բան է ծնվում. մելանխոլիկ երաժշտության նոտաներ, որ լսում է միայն մեկը, փոթորկող հոգի, անտարբեր հայացք, անհամ արցունք, ճաքճքած շուրթեր, հերթապահ ժպիտ…

    Իսկ ինչ-որ մեկը ապրում էր հրաշք…
    Երևի այդ ինչ-որ մեկը ես էի, կամ էլ գոյություն չուներ, ուրիշ մեկի երևակայության արդյունքն էր, կամ մոռացված ստեղծագործության հերոս…

    Իսկ ինչ-որ մեկը անձայն կասի.
    «Այնքան ցավալի է իմանալ, որ դու երբեք չես հիշի այն, ինչ ես երբեք չեմ մոռանա…»
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)

  8. #82
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Ու ինչ որ մեկը անձայն ասաց.
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  9. #83
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինչ որ մեկը անձայն ասաց.

    փշաքաղվելու աստիճան…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #84
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ-որ մեկը անձայն կասի.
    «Այնքան ցավալի է իմանալ, որ դու երբեք չես հիշի այն, ինչ ես երբեք չեմ մոռանա…»
    Նյո՜ւտ, կարդալով իջա, իջա ու

    Գիտեմ, որ էս բոլոր ասածները միլիոնավոր մարդիկ զգացել են իրենց մարմնի ամեն մի բջիջով, բայց ամեն անգամ հոգեհարազատ մի միտք կարդալիս առաջին հերթին մտածում ես, որ հեղինակը հենց քո մասին է գրել, որովհետև քո մոտ ամեն ինչ մի քիչ ուրիշ է եղել, քան ուրիշների.. ու էտպես ամեն մեկի մոտ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  11. #85
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյո՜ւտ, կարդալով իջա, իջա ու

    Գիտեմ, որ էս բոլոր ասածները միլիոնավոր մարդիկ զգացել են իրենց մարմնի ամեն մի բջիջով, բայց ամեն անգամ հոգեհարազատ մի միտք կարդալիս առաջին հերթին մտածում ես, որ հեղինակը հենց քո մասին է գրել, որովհետև քո մոտ ամեն ինչ մի քիչ ուրիշ է եղել, քան ուրիշների.. ու էտպես ամեն մեկի մոտ
    Մի տխրի, ամեն ինչ անցողիկ ա… մեկ-մեկ իջնում ենք, մեկ-մեկ ընկնում, մեկ-մեկ էլ շրխկում, բայց ամեն մարդ հնարավորություն ունի ուժ գտնել, որ բարձրանա ու գլուխը բարձր շարունակի ապրել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (25.06.2009)

  13. #86
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մի փունջ դաշտային ծաղիկներ…
    Ամեն ծաղիկը անկրկնելի է, իրար հետ գույների ու բուրմունքների, լույսի ու ստվերի, ուրախության ու տխրության խառնուրդ…

    Մի փունջ թոռոմած հիշողություններ…
    Հիշողություններս թևեր ունեն, գիտե՞ս… աննկատ թևեր են, բացում եմ, ու արթնանում են… ու տանում են հեռու~- հեռու…
    իսկ արևը շողում է. երբեմն շողերը ծակում են աչքերս, երբեմն քամին սարսափելի ցուրտ է տարածում հոգումս, երբեմն մոռանում են թևերը թափահարել, ու սկսում եմ ընկնել` արագ, ցավոտ…
    երբեմն կեսից թևերը ուրիշ հիշողության գիրկն են տանում, ուրիշ հիշողություն` ավելի լուսավոր…
    ու էլի հեռանում եմ երկրային կյանքից…

    Հետո հասնում եմ երկնքին, ու մանր-մանր աստղերը… իսկ ես չեմ կարող դիպչել. չկան, երևակայական են… առաջ էլ էին երևակայական, բայց հավատում էի, որ կան, իսկ ներշնչանքը հրաշնքեր է գործում… հավատում էի` դիպչում էի… հիմա չեմ հավատում` ձեռքս չի հասնում…

    Իսկ առավոտյան ծիածանն է դիմավորում` պայծառ, ուրախ, հույսով լի, մաքուր ու լուսավոր…
    ու գեղեցիկ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)

  15. #87
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Բարև, ընկերս…
    Սովորության համաձայն եմ երևի էդ «ընկերս»-ը ասում, կամ էլ հավատում եմ, որ դեռ ինձ ընկեր ես համարում… ես որ համարում եմ քեզ ընկեր, դու միշտ լավ ընկեր ես եղել…

    Իսկ հիմա, չգիտեմ` ինչու էսպես եղավ. առաջ կզարմանայի, կնեղանայի, վատ կզգայի, բայց ոչ հիմա… միշտ վախեցել եմ, որ կսովորեմ նրան, որ ընկերները գնում են, իսկ դու չես էլ զգում… հա՛, դու գնացիր, ու ոչինչ չասացիր, իսկ ես դեռ երկար ժամանակ հավատում էի, որ դեռ կաս…

    Հուսով եմ` երջանիկ ես… ավելի շուտ`գրեթե համոզված եմ, ու եթե այդպես է, ուրեմն ուրախ եմ քեզ համար… ես միշտ ցանկացել եմ, որ երջանիկ լինես, ու կապ չունի, թե ինչ կասեն ուրիշները, դու ինձ գիտես. ես էն մարդը չեմ, որ ուզենա խանգարել դիմացինի երջանկությանը…

    Վերջերս հայտնագործություն եմ արել…
    Կյանքն ինքնին թռիչքներից է բաղկացած… Բայց երբեք չգիտես, թե այս անգամ դու այդ թռիչքը որ ուղղությամբ ես ունենալու` դեպի վեր, թե՞ վար… մի քիչ համարձակության ու բախտը բերելու հարց է… վերև բարձրանալ ավելի դժվար է, թռիչքը դեպի ներքև` հեշտ ու արագ, բավական է, որ մի թեթև բրդեն, երկրի ձգողության ուժն էլ աջակցում է… բայց երբեմն, շատ հազվադեպ, այնտեղ` ներքևում, ինչ-որ մեկը բռնում է քեզ, թույլ չի տալիս, որ երկրի հետ բախումը ցավեցնի… ու ադրենալին ես զգում…

    Իսկ ինձ բռնել են… Հուսով եմ, որ եթե մի օր ընկնելու լինես, քեզ էլ կբռնեն…
    Ու մի բան էլ… եթե մի օր հիշես, որ ինչ-որ տեղ կյանքիդ ճանապարհին ինձ մոռացել ես, իմացիր, որ ես էստեղ եմ բոլոր նրանց համար, ում դեռ ընկեր եմ անվանում…

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)

  17. #88
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրում եմ սենյակիս լուսամուտագոգը…
    էս տանը ամենաշատը լուսամուտագոգս եմ սիրում… երբ տեղափոխվենք, որտե՞ղ եմ նստելու, ձմռանը վերմակի մեջ փաթաթվելու ու գիշերվա կեսին ականջակալներն ականջիս երաժշտություն լսելու կամ հեռախոսով զավզակելու…
    համ էլ աստղերն են երևում, ու մեր այգու կանաչները, ծաղիկները…

    ախր այնքան հարմար է, ապահով եմ զգում, իմ փոքրիկ անկյունը… իսկ էնտեղի լուսամուտագոգը հաստատ էսքան մեծ չի լինի, համ էլ նայելու բան չկա էնտեղից… դիմացի տունը մենակ, ո՛չ երկինք, ո՛չ այգի, ո՛չ էլ փողոց, որ գոնե անցնող-գնացող մեքենաներին նայեի…

    չէ՛, չեմ ուզում գնալ… ամենասիրելի սովորությունիցս չեմ ուզում հրաժարվել…
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Չթողնես էդ լուսամուտագոգին ես իրան լքել եմ, ու հիմա նույնիսկ չեմ հենվում վրան, բակ նայելու համար ինքն էլ ինձ էլ չի կարոտում , և ... ճիշտ էլ անում է
    ես չեմ ուզում թողնել, բայց երբ տեղափոխվենք նոր տուն, ինքը էլ չի լինի… ոչ էլ կարող եմ պոկել, հետս տանել… էնտեղինը լավը չի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  18. #89
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մի պատմվածք էի կարդում… սկզբից մի տեսակ դուրս չէր գալիս, ուզում էի կեսից չշարունակել, բայց մի բան ձգում էր… որոշեցի շարունակել… կեսից արդեն սկսեց դուրս ավելի գալ… իսկ վերջում արդեն չէի կարողանում տառերը տարբերել, էն աստիճան էին աչքերս լցվել…

    շատ սեր կար մեջը, զգայուն էր, մի քիչ անիրական, բայց այնտեղ, որտեղ սեր կա, կան հրաշքներ, անթիվ հրաշքներ… իսկ ծնողի նկատմամբ սերը… իսկ ծնողի սերը…

    Նստել էի էդ փոքրիկ պատմվածս ձեռքս, ու խայտառակ ձևով լաց լինում… կողքս էլ անձեռոցիկները հավաքվում ու հավաքվում էին… էնքան կարոտեցի պապայիս, մի ամբողջ օր չեմ տեսել, զանգեցի, որ ասեմ` շատ եմ սիրում, բայց անհասանելի էր… երբեք չէի զգացել, որ լացելու աստիճան էլ են մարդու սիրում. փշաքաղվելու, լացելու… էնքան եմ սիրում…

    Ուզում եմ, որ հիմա հրաշք լինի, ու պապաս զգա, թե ոնց եմ իրան ամուր-ամուր գրկում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (25.06.2009)

  20. #90
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Չէ, չէի ուզում օրս փչացնել ու վերադառնալ, բայց էլի վերադարձա…
    Ամեն անգամ վերադառնում եմ, ինչու՞…
    Թիթեռի պես ամեն անգամ նույն կրակին եմ մոտենում` իմանալով, որ այրելու է…

    Իսկ մի ժամանակ աշխարհն ուսերիցս վերցրել էին… ես գիտեմ, որ վերցրել էին. չկար… Ու ապրում էի ամեն վայրկյանս, ու էլ ոչինչ չէի ուզում… հետո մի օրում փշրվեց ու սպանեց… Ամեն ինչ լավ էր, միայն այդ մի օրը… Ճիշտ էր նա, ով ասաց, որ մեկ օրում չես կարող էն աստիճան հիասթափվել մեկից, որ վերանա… հա, ճիշտ էր. էդ օրը դեռ շարունակվում է… երկա~ր օր…

    Երանի հիշողությունս էսքան լավը չլիներ… չէի հիշի ամեն մանրուք ու էլի ինքս ինձ չէի տրորեի… առանց դրա էլ տրորողներ կգտնվեն… Լավն եմ թողել, բայց միևնույն է….
    Տանել չեմ կարողանում սուտը, իսկ այն չափից դուրս շատ էր…

    Իսկ երկինքը դեռ կապույտ է, աստղեր էլ կան, մարդիկ ժպտում են, երգերն էլ նույնն են… Պարզվում է` աչքերիս փայլն էլ միայն մեկ-մեկ է կորում, ոչ թե իսպառ վերացել է…
    Միայն հիշողություններն են նույնը մնացել…

    Երևի կախվածություն ունեմ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)

Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտքեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 09.12.2011, 12:02
  2. մտքեր և զգացմունքներ
    Հեղինակ՝ GinAni, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.08.2011, 09:13
  3. Պոեզիա. Մտքեր լռությունից...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 01.07.2011, 08:32
  4. Պոեզիա. Չասված խոսքեր
    Հեղինակ՝ Manumel, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.07.2007, 19:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •