Տեսնես ինչու՞ են մարդիկ «կիսովի» լինում…
Եթե գիտակցեի, որ «կիսովի» եմ, կսարսափեի երևի… Մի ժամանակ, երբ հայտարարել եմ, որ «կիսովի» չեմ եղել, ու չեմ լինի ցանկացած տեսակի հարաբերություններում, լինի ընկերություն, թե սեր, կամ մեկ այլ բան, գիտեի` ինչ եմ ասում…
Ամեն մարդու նկատմամբ տարբեր բաներ եմ զգում… նույն «ընկեր» ասվածը. ընկերները շատ են, բայց միատեսակ ընկեր չեմ բոլորի համար… մեկին պաշտպանում եմ, մյուսի մեջքին հենվում, երրորդի ետևում թաքնվում եմ, մեկից խորհուրդ եմ հարցնում, մյուսի խնդիրները փորձում լուծել…
ու չեմ եղել «կիսովի», երևի դրա համար էլ չկարողացա մոռանալ ուրիշի «ոչ լիարժեքոթյունը» իմ նկատմամբ…
Չեմ սիրում մարդկանց համեմատել… ու վերջերս նույն մարդու հատկանիշներից տարբեր մարդկանց մեջ նկատելով` սկսեցի վախենալ…
Գուցե բոլորն էլ «կիսովի» են, ուղղակի ես չեմ կարողանում դա ընդունել, ու ես չեմ կարողանում դա հասկանալ…
Հիշողությանս մեջ «երիցուկ» գտա այսօր…
վաղուց ժամանակն է, որ այն դեն նետեմ, «գրքիս» մեջ իր համար տեղ չկա… բոլոր «կեսերն» էլ չորացել են արդեն, բայց չորացնողը ես չէի…
Բացում եմ պատուհանը ու հանձնում քամուն… բայց չեմ նայելու, թե ուր կտանի, էլ կարևոր չի…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Եկվոր (25.06.2009)
Դայ, ճմրթելու կարիք չկա…իսկ քանի դեռ էդ կամուրջը այրված չի, մարդ մտովի անընդհատ վերադանում ա իր կյանքին հենց էն «էջին», որտեղ դրված ա «էջանշանը», իսկ եթե էդ «էջում» արժանի բան չկա, որ վերադառնաս, ուրեմն պետք է «էջանշանը» հանես ու բաց թողնես մտքերիցդ… իսկ ճանապարհ միշտ էլ գտնվում ա, բայց ոչ նրանց համար, ում «քամուն ես հանձնել»…
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Քամուն տալՀիանալի միտք էր, ազատություն ես տալիս
Չէ.. ավելի լավ կասվի ազատության ես նետում
Լավն էր Նյուտ, էս միտքդ հատկապես դուրս շատ եկավ
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ