«Հե՛տս մնա… ընդմիշտ…», - ասում էր շշուկով…
Իսկ ես չէի ասի երևի, չէ՛ չէի պարտարի կամ աղաչի հետս մնալ, մնացողը կմնա, կկարդա մտքերդ ու առանց բառերի կհասկանա, որ արժե մնալ, մնալ մեկ վայրկյանով, կամ գուցե ըդմիշտ. որպես երազ, որպես քամի, որպես ամառային տաք անձրև կամ աշնան տերևաթափ…
«Հե՛տս մնա, վախենում եմ քեզ բաց թողնել… Աշխարհում այնքան չարություն ու ցավ կա, իսկ դու ատամներ չունես, որ կծես, պաշտպանվես… ես քեզ կպաշտպանեմ, հավատա՛, մնա՛…»
Չմնացի…
Բայց ճիշտ էր. աշխարհում շատ ցավ կա…
ու ես սկսեցի պաշտպանվել… ժպիտով… հետո սկսեցի աշխարհը պաշտպանել ինքս ինձանից, էն նույն հերթապահ ժպիտով…
Մի պահ ետ նայեցի, որ ասեմ. «Տե՛ս, ես էլ եմ կարողանում պաշտպավել, ատամներ պետք էլ չեն… էլ փոքր չեմ, մեծանում եմ, արդեն ավելի ուժեղ եմ… »
բայց նա արդեն չկար…
կարծում էր, թե մեզանից ես եմ թույլ, իսկ ինքը ավելի թույլ գտնվեց…
Հ.Գ. իսկ ես դեռ շոկոլադ եմ սիրում, ու նարնջի հյութ…
երբ հիվանդ եմ, կիտրոնով թեյ եմ խմում, կանաչ գույնն եմ ամենաշատը սիրում, հավատում եմ երազներին…
եթե մի օր պետք լինի, ատամներ էլ կունենամ…
Էջանիշներ