«Հե՛տս մնա… ընդմիշտ…», - ասում էր շշուկով…
Իսկ ես չէի ասի երևի, չէ՛ չէի պարտարի կամ աղաչի հետս մնալ, մնացողը կմնա, կկարդա մտքերդ ու առանց բառերի կհասկանա, որ արժե մնալ, մնալ մեկ վայրկյանով, կամ գուցե ըդմիշտ. որպես երազ, որպես քամի, որպես ամառային տաք անձրև կամ աշնան տերևաթափ…
«Հե՛տս մնա, վախենում եմ քեզ բաց թողնել… Աշխարհում այնքան չարություն ու ցավ կա, իսկ դու ատամներ չունես, որ կծես, պաշտպանվես… ես քեզ կպաշտպանեմ, հավատա՛, մնա՛…»
Չմնացի…
Բայց ճիշտ էր. աշխարհում շատ ցավ կա…
ու ես սկսեցի պաշտպանվել… ժպիտով… հետո սկսեցի աշխարհը պաշտպանել ինքս ինձանից, էն նույն հերթապահ ժպիտով…
Մի պահ ետ նայեցի, որ ասեմ. «Տե՛ս, ես էլ եմ կարողանում պաշտպավել, ատամներ պետք էլ չեն… էլ փոքր չեմ, մեծանում եմ, արդեն ավելի ուժեղ եմ… »
բայց նա արդեն չկար…
կարծում էր, թե մեզանից ես եմ թույլ, իսկ ինքը ավելի թույլ գտնվեց…
Հ.Գ. իսկ ես դեռ շոկոլադ եմ սիրում, ու նարնջի հյութ…
երբ հիվանդ եմ, կիտրոնով թեյ եմ խմում, կանաչ գույնն եմ ամենաշատը սիրում, հավատում եմ երազներին…
եթե մի օր պետք լինի, ատամներ էլ կունենամ…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Եկվոր (25.06.2009)
Կդադարես երկնային լինել այն օրը, երբ ատամներ ունենաս...
Ու հետո, հապա մի պատկերացրու նոյեմբերյան թիթեռնիկին... ատամներով:
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
հա, ատամներով թիթեռ չպատկերացրեցի…բայց կյանքն ա էդպիսին, երբեմն մենք կերպարանափոխվում ենք, երբ սպանում են… գուցե մի օր թիթեռին սպանեն, ու կերպարանափոխվի մեկի, ով սուր ատամներ ունի…
Բայց դեռ դրա ժամանակը չի…![]()
Դայ, կյանքից կառչելու համար մատներ ունեմ, դեռ ատամներ պետք չեն…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Գրքերս էի տակնուվրա անում, որ կուրսեցուս խնդրածը գտնեմ… Մի գիրք գետնին ընկավ ու բացվեց մի էջի վրա, որի մեջ երիցուկ էի ժամանակին դրել էջանշանի տեղ… չորացել էր ու խամրել, իսկ այն ժամանակ այնքան քնքուշ ու սիրուն էր, երբեմնի կանաչ տերևը մոխրագույն էր դարձել…
Երևի մարդկանց հետ էլ նույնն է տեղի ունենում. մեկը իր հիշողության մեջ «էջանշան» է դարձնում, ու փակում «գիրքը»… հետո մի օր պատահական հիշողությունների շղթայով հասնում իր կյանքի գրքի հենց այդ էջին, բացում ու տեսնում է, որ այդ «երիցուկն» արդեն անշունչ է…
հետո ամբողջ օրը հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես «չորացրեց» այդ լուսավոր մեկին, կամ էլ փակում է գիրքը ու տեղը դնում, կամ էլ դեն է նետում արդեն չորացած հիշողությունը…
Գրքի հենց այդ էջի վրա ինձ դուր եկած արտահայտությունն էի նշել, վերընթերցեցի այդ նախադասությունը, հետո էլի… մոռացված երազ, մոռացված բառեր… Անցյալ կյանքիցս մի քանի մանրուք էր միայն մնացել…
Մինչև հիմա սեղանիս է դրված` բացված վիճակում, հենց այդ էջի վրա, նախադասության տակ մատիտով նշած, երիցուկ…
տեսնես ինչ-որ մեկը ինձ որպես երիցուկ-էջանշան ունի՞ իր «գրքում»… երևի արդեն խամրել ու թոռոմել եմ, կամ էլ վաղուց դեն է նետել…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)
Արուս, դու էսքան խո՞րն ես մտածում... Գիտե՞ս, էս քանի հոգու սրտից էիր խոսում...Երևի մարդկանց հետ էլ նույնն է տեղի ունենում. մեկը իր հիշողության մեջ «էջանշան» է դարձնում, ու փակում «գիրքը»… հետո մի օր պատահական հիշողությունների շղթայով հասնում իր կյանքի գրքի հենց այդ էջին, բացում ու տեսնում է, որ այդ «երիցուկն» արդեն անշունչ է…
հետո ամբողջ օրը հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես «չորացրեց» այդ լուսավոր մեկին, կամ էլ փակում է գիրքը ու տեղը դնում, կամ էլ դեն է նետում արդեն չորացած հիշողությունը…
Лучше Гор могут быть только Горы.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ