Արուս ջան շատ լվն էրՏրամադրությանս հետ համնկավ
![]()
Արուս ջան շատ լվն էրՏրամադրությանս հետ համնկավ
![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Երբ արթնացա, արդեն աշուն էր…
Բայց նոյեմբեր չէր, իսկ ես նոյեմբեր էի ուզում… այնպիսի տպավորություն է, որ այս աշունը նոյեմբեր չունի…
սեպտեմբեր, հեկտեմբեր, սեպտեմբեր, հոկտեմբեր… դեկտեմբեր, դեկտեմբեր…
ու տերևաթափ, լիքը տերևներ` դեղին, կնճռոտ ու… մահացած… Քամին տանում էր շատ հեռու…
Ոչինչ չեմ լսում… չեմ էլ ուզում… ծովում կատաղի ալիքներ են…
Իսկ ես` մութ սենյակում…
ես ու երկինքս ու… լռության կեղծ ու ծամածռվող ժպիտը…
Միայն մի մոմ էր վառվում, որ շատ թույլ լույս էր արձակում, այն էլ միայն հոգումս…
Չորս մոմերից միայն այս մեկն էր մնացել, որ այդպես էլ չհանգչեց…
չհասցրեց, կամ էլ պետք էր, որ չհանգչի…
աչքերս սառած նայում էին պատին, որի վրա ստվերներ էին պարում…
շատ դանդաղ… ամեն շարժումը հաշվարկած էր…
Իսկ ինչ-որ տեղ ինչ-որ բան մահացավ…
կամ էլ ինչ-որ մեկը…
բայց արդեն կարևոր չէր…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)
Փախչում եմ…
Փախչում եմ այնտեղ, ուր զգուշանալ պետք չէ…
Ինձ փնտրել պետք չէ… հիմա էլ երբեք չեք գտնի…
Վերադառնում եմ գարուն… Իմ Գարունը…
տեսնես ե՞րբ եմ կորցրել Գարունս, կա՞ր որ…
ես կարող էի լինել անգույն նկար, տեսնես մռայլ զացողություններ կառաջացնե՞ի…
կամ էլ փոքրիկ ծիածան… տարբեր գույների ժպիտներ կունենայի…
թիթեռ կամ թռչուն, որ թռչէի երկինք, իսկական Երկնային կդառնայի…
աննկատ ու փոքրիկ մանուշակ, որ աչք չէր ծակի, բայց նա, ով իմանար, թե ինչ է փնտրում, կգտներ…
անձրևի մի կաթիլ կամ արցունք… ոչ ոք չէր էլ տարբերի, թե որ մեկն եմ ու երբ …
արևածագը բերող արևի շող… կամ սպասված մայրամուտ, միայն ցականայի…
կլինեյի այն ամենը, ինչ ժպիտ է բերում…
մի փոքրիկ լույս… հեռվից…
Հա, որոշել եմ արդեն…
Փախչում եմ այնտեղ, ուր կարող եմ լինել անպաշտպան…
Փախչում եմ…
Ինձ փնտրել պետք չէ…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)
Երբ փոքր էի` մոտ հինգ տարկան, պարբերաբար նույն երազն էի տեսնում. ես տատիկիս տան բակում, քալում-քայլում էի, մեկ էլ պահի տակ սկսում եմ թռչել, ու միշտ նույն տեղում էր տեղի ունենում թռիչքս…
մի անգամ էլ հայտնվեցի այդ նույն տեղում, ու զգացի որ ոտքերս գետնին չեն, բայց քայլում էի… օդում… մինչև հիմա այդպես էլ չհասկացա` դա ներշնչանքի արդյունք էր, թե էլի երազ էր… ազատության շունչ էր…
հետո դադարեցին այդ երազներս…
Էսօր էլի տեսա նույն երազը… ես էի, քայլում էի նույն տեղով, ոտքերս գետնին չէին, փոքրիկ բալիկ էի… ու նույն ազատության շունչը…
Երևի այդպես էլ չսովորեցի մեծ լինել…
Գուցե պետք էլ չի…
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)
Էլի Ես ու Դու…
միասին, Մենակության մեջ…
խոսում ենք առանց բառերի…շշշ… ոչինչ մի՛ պատասխանիր, ուղղակի բռնիր սենյակում թափառող մտքերս…
խառն են, հավաքիր ճիշտ դասավորության մեջ ու կստանաս հոգուցս մի փոքրիկ կտոր…
բայց Իմն են` Մտքերս, Հոգուս մասնիկները… մի՛ տար հետդ…
դու էլ ես Իմը, ու ես սիրում եմ քեզ, քանի դեռ Իմն ես…
Աշխարհ չկա, գոյություն չունի… Ես կամ, գիտեմ, լսում եմ սրտիս բախոցները…
Դու էլ կաս, բայց չեմ ուզում շատ լինես, շուտով կօգնեմ` գնաս…
Մի ժամանակ պատրաստ էի քեզ նվիրել. միակ բանը, որ սիրուցս առավել կարող էր լինել… հիմա` ոչ…
Իսկ ես ոչ մի քան չեմ վախենում Մենակությունից ու Ցավից. քանի դեռ դու հետս ես, Իմ Լռություն…
ու Լռություն…
դեռ մի գնա, ինձ պետք ես…
ոչինչ մի պատասխանիր, ու ես կիմանամ, որ դեռ Իմն ես, հետս ես… կիսում ես Մենակությունս…
իմ Լռություն…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Եկվոր (25.06.2009)
Ժակ Պրևերի մի բանաստեղծությունն էր հիշեցնում... Paris at Night. Չգիտեմ, լսե՞լ ես:
Շատ գեղեցիկ պատկեր էր... (էսօր ինչ-որ սենտիմենտալ եմ դարձելշշշ… ոչինչ մի՛ պատասխանիր, ուղղակի բռնիր սենյակում թափառող մտքերս…
խառն են, հավաքիր ճիշտ դասավորության մեջ ու կստանաս հոգուցս մի փոքրիկ կտոր…)
DIXIcarpe noctem
Խնդրեմ.
Գիշերային Փարիզ
Երեք լուցկի՝ մեկիկ-մեկիկ վառված գիշերվա մեջ.
Առաջինը՝ տեսնելու համար ամբողջ դեմքդ,
Երկրորդը՝ տեսնելու համար աչքերդ,
Վերջինը՝ տեսնելու համար շուրթերդ,
Եվ ամենակուլ մթությունը՝ այդ ամենն ինձ հիշեցնելու համար,
Երբ կսեղմեմ քեզ կրծքիս:
Ես եմ թարգմանել կես րոպեում...
DIXIcarpe noctem
My World My Space (25.05.2010), Եկվոր (25.06.2009)
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Չեմ զարմանա, եթե իմանամ որ Վահան Տերյան ես Սիրում...
Շատ զգացմունքային ես գրում, ռոմանտիկ և քաղցր տխրությամբ...
Շատ չգովեմ , բայց շարունակի...
Իմ նման մեկ էլ Դու ես մտածում...
Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն,
Երբ տեսնեմ Քեզ վերադառնալիս,
Քեզ ինչպես կանչեմ, Ես այն չեմ, այն չեմ...
Մի հատվածիկ Վահան Տերյանի Գլուխգործոցներից![]()
Հիշողությունների հոտ ընկավ քիթս, հենց հնության ու փոշու հոտ ունի… հետաքրքիր է, որ տհաճ զգացողություններ չունեցա…
երևի կախում չունեմ անցյալից, կամ էլ հենց կախումն է, որ չի թողնում տհաճ լինեն հիշողություններս…
ամենադժվարը «օգնի՛ր ինձ» , «ների՛ի», «սիրում եմ» ասելն է… բայց առանց բառերի էլ կարելի է հասկանալ դիմացինին…
ու անպայման չի, որ ինչ որ մեկը արցունքներդ տեսնի, իր սրտում էլ կարող է զգալ…
Գուցե մարդիկ իսկապես լքում են նրանց, ովքեր սիրում են իրենց, որ հետո մտովի անընդհատ կարողանան վերադառնալ նրանց մոտ ու վերապրել սիրո մի փոքրի վայրկյան, թեկուզ անիրական…
ու էլի գրել գիշերներով, ու էլի խելագարվել` մասնիկ-մասնիկ, ու էլի երազել, թե ինչ-որ մեկի հետ մեջք մեջքի նստած երաժշտություն են լսում, կամ զգում են ինչ-որ մեկի շնչառությունը…
հետո մի պահ սկսում են վախենալ, որ երազանքով ապրել չի կարելի, ու մի վայրկյանում ամեն ինչ ցնդում է, ու հասկանում են, որ ոչ մեկի հետ էլ մեջք մեջքի նստած չեն, միայն սառը ու անկենդան պատը…
Իսկ հետո լուսանում է, ու նորից ժպիտ են նկարում, ու շարունակում են սպասել էն վայրկյանի, երբ կկարողանան մտովի վերադառնալ նրա մոտ, ով սիրում է…
Ավելացվել է 10 րոպե անց
մերսի…![]()
Վերջին խմբագրող՝ Երկնային: 06.09.2008, 04:27: Պատճառ: Գրառման ավելացում
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Այո, դա փաստ է, որ դու ապրում ես ԱԶԱՏ, խիղճդ է զուլալ,
թիթեռնիկի պես թեթև, վեր սլացող հոգի ունես...
Դու ապշեցնում ես քո նուրբ մտքերով, ապրում ես ամեն մի վայրկյանով ու գույնով ծաղկունքի...
Երկնային էին մտքերդ, արդեն ավելի...
Ավելացվել է 13 րոպե անց
Որքան կարդում եմ Քո գրած մտորումները,
Ինձ թվում է թե քեզ ճանաչում եմ,
Ի դեպ, ես էլ էի թռչում երազում, ամբողջ աշխարհի գեղեցկությունն եմ տեսել վերևից...
Դրա համար ուր նայում եմ, ուզում եմ ծաղիկներ տեսնել, դաշտում սփռված մանր ու գունագեղ, լուսավոր ծաղիկներ,
Էլ չեմ ասում նրանց բույրի մասին, այդ բույրով թռիչքներս նոր ուժ էին ստանում...
Ես էլ արդեն մեկ-մեկ եմ սավառնում լուրթ ու բարձրիկ երկնքում... թևերս հոգնել են,
Բայց քո գրածները հույս են ներշնչում...
Շնորհակալություն...![]()
Վերջին խմբագրող՝ Narinfinity: 06.09.2008, 04:44: Պատճառ: Գրառման ավելացում
Վիրտուալ հոգեբանը…
Երբեմն մի բառից հիշողությանս մեջ անցյալից աղոտ կերպարներ են առաջանում, ու իրենց հետ կապված բազում մանրուքներ շղթայվում ու կյանքի մի կտոր են ստեղծում…
Այսօր չգիտեմ ինչու հիշեցի մի վիրտուալ կերպարի, որին տարիներ առաջ եմ «ճանաչել». ճանաչելը չակերտներում, որովհետև մեր շփման առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ իրար մասին գրեթե ոչ մի ստույգ տեղեկություն չունեինք. ոչինչ չպարտավորեցնող շփում…
Հետաքրքիր է, որ անունը նույնիսկ չգիտեի, բայց միշտ էնպիսի զգացողություն կար մոտս, որ պետք է Վազգեն լինի… Հիշում եմ` մի անգամ անունները գույների հետ ասոցացնելու մասին խոսք գնաց, ու ես ասացի, որ ավելի շուտ անվան առաջին տառն եմ ինչ-որ գույնի հետ ասոցացնում. Ա-ն` կարմիր, Բ-ն` մուգ կապույտ, Վ-ն` գազարագույն, Օ-ն` դեղին… ասաց` ուրեմն ես գազարագույն եմ… միանգամից Վազգեն անունը մտքիս եկավ, այդպես էլ հիշողությանս մեջ մնաց վազգեն անունով…
Հոգեբան տղա էր… ինձ վրա «փորձարկումներ» էր անցկացնում , ու դա զգալով` ես չէի էլ դիմադրում, որովհետև ինձ էլ էր հետաքրքիր… շատ անհասկանալի զգացողություններ ունեի իր հետ կապված. սարսափելի վախենում էի իրենից, որովհետև զգում էի, թե ինչ ուժեղ ազդեցություն է կարողանում ունենալ վրա… էն առանձնահատուկ մարկանցից էր, որ ամեն ինչ զգում էր, ամեն մանրուք… ու կարդում էր հեռու թաքնված շատ բաներ… միևնույն ժամանակ հիանում էի իրենով, իր խորհուրդները միշտ տեղին էին ու դիպուկ…
Երբեմն եղբայրաբար ջղայնանում էր, որ «աշխարհը բացարձակապես ճիշտ չեմ ընկալում», որ «ապրում եմ մի ակվարիումի մեջ, որի պատերը վաղուց էն աստիճան են մամռակալել, որ դրսում կատարվելիքը չեմ նկատում, իսկ հետո մի օր մեկը մամուռներից կազատի բոլոր չորս կողմն էլ միանգամից, ու կսարսափեմ, չեմ դիմանա հարվածին»…
Ու ամեն կերպ փորձում էր քիչ-քիչ ներկայացնել աշխարհը, օրինակ գրականության միջոցով… էնպիսի բաներ էր խորհուրդ տալիս կարդալ, որոնցում էնպիսի գաղափարհներ ու տողատակերում թաքնված զգացողություններ կային, որ երբեք չէի էլ պատկերացնում… Գուցե էդ պահերին էլ էի շարունակում «փորձարկման» ենթարկվել, բայց ուզում եմ հավատալ, որ դա լավը կամենալ էր…
Էնպես պատահեց, որ վախս շատ ավելի ուժեղ եղավ, ու փախա իրենից… ու հետո էլ չվերադարձա…
Էսօր հիշեցի իրեն, ու զգացի, որ էլ չեմ վախենում. իրենից շատ բան եմ սովորել, ու ուզում եմ հավատալ, որ ինչ-որ տեղ նրան, ում ես գազարագույն եմ տեսնում, լավ է…
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Եկվոր (25.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ