Հոգեբան տղա էր… ինձ վրա «փորձարկումներ» էր անցկացնում , ու դա զգալով` ես չէի էլ դիմադրում, որովհետև ինձ էլ էր հետաքրքիր… շատ անհասկանալի զգացողություններ ունեի իր հետ կապված. սարսափելի վախենում էի իրենից, որովհետև զգում էի, թե ինչ ուժեղ ազդեցություն է կարողանում ունենալ վրա… էն առանձնահատուկ մարկանցից էր, որ ամեն ինչ զգում էր, ամեն մանրուք… ու կարդում էր հեռու թաքնված շատ բաներ… միևնույն ժամանակ հիանում էի իրենով, իր խորհուրդները միշտ տեղին էին ու դիպուկ…
Ու ամեն կերպ փորձում էր քիչ-քիչ ներկայացնել աշխարհը, օրինակ գրականության միջոցով… էնպիսի բաներ էր խորհուրդ տալիս կարդալ, որոնցում էնպիսի գաղափարհներ ու տողատակերում թաքնված զգացողություններ կային, որ երբեք չէի էլ պատկերացնում… Գուցե էդ պահերին էլ էի շարունակում «փորձարկման» ենթարկվել, բայց ուզում եմ հավատալ, որ դա լավը կամենալ էր…
Էնպես պատահեց, որ վախս շատ ավելի ուժեղ եղավ, ու փախա իրենից… ու հետո էլ չվերադարձա…
Էսօր հիշեցի իրեն, ու զգացի, որ էլ չեմ վախենում. իրենից շատ բան եմ սովորել, ու ուզում եմ հավատալ, որ ինչ-որ տեղ նրան, ում ես գազարագույն եմ տեսնում, լավ է…
Բարև բոլորին
Սիրելի Երկնային, խնդրում եմ ասես, թե ըստ քեզ ինչու էր նա փորձարկումներ կատարում կամ ինչու համար, ինչ մտադրություններ ուներ? Լավ, թե վատ...
Էջանիշներ