User Tag List

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 160 հատից

Թեմա: Չասված մտքեր…

  1. #46
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիրտուալ հոգեբանը…

    Հոգեբան տղա էր… ինձ վրա «փորձարկումներ» էր անցկացնում , ու դա զգալով` ես չէի էլ դիմադրում, որովհետև ինձ էլ էր հետաքրքիր… շատ անհասկանալի զգացողություններ ունեի իր հետ կապված. սարսափելի վախենում էի իրենից, որովհետև զգում էի, թե ինչ ուժեղ ազդեցություն է կարողանում ունենալ վրա… էն առանձնահատուկ մարկանցից էր, որ ամեն ինչ զգում էր, ամեն մանրուք… ու կարդում էր հեռու թաքնված շատ բաներ… միևնույն ժամանակ հիանում էի իրենով, իր խորհուրդները միշտ տեղին էին ու դիպուկ…

    Ու ամեն կերպ փորձում էր քիչ-քիչ ներկայացնել աշխարհը, օրինակ գրականության միջոցով… էնպիսի բաներ էր խորհուրդ տալիս կարդալ, որոնցում էնպիսի գաղափարհներ ու տողատակերում թաքնված զգացողություններ կային, որ երբեք չէի էլ պատկերացնում… Գուցե էդ պահերին էլ էի շարունակում «փորձարկման» ենթարկվել, բայց ուզում եմ հավատալ, որ դա լավը կամենալ էր…

    Էնպես պատահեց, որ վախս շատ ավելի ուժեղ եղավ, ու փախա իրենից… ու հետո էլ չվերադարձա…

    Էսօր հիշեցի իրեն, ու զգացի, որ էլ չեմ վախենում. իրենից շատ բան եմ սովորել, ու ուզում եմ հավատալ, որ ինչ-որ տեղ նրան, ում ես գազարագույն եմ տեսնում, լավ է…

    Բարև բոլորին
    Սիրելի Երկնային, խնդրում եմ ասես, թե ըստ քեզ ինչու էր նա փորձարկումներ կատարում կամ ինչու համար, ինչ մտադրություններ ուներ? Լավ, թե վատ...

  2. #47
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը

    կարծում եմ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ մտադրություններ ուներ… այսինքն զուտ մասնագիտական էր մոտենում, իրեն հետաքրքիր էի որպես անձ, ուսումնասիրություններ էր անում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  3. #48
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում եմ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ մտադրություններ ուներ… այսինքն զուտ մասնագիտական էր մոտենում, իրեն հետաքրքիր էի որպես անձ, ուսումնասիրություններ էր անում…
    Ես կարծում եմ, որ այդ դեպքում նա բոլոր աղջիկների հետ էլ այդպես է վարվում ու կվարվի, քանի որ նրա մասնագիտությունն է նրան ստիպում...

  4. #49
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ այդ դեպքում նա բոլոր աղջիկների հետ էլ այդպես է վարվում ու կվարվի, քանի որ նրա մասնագիտությունն է նրան ստիպում...
    է թող վարվի, աղջիկների հետ էլ, տղաների հետ էլ…
    նշել եմ, որ դա ոչինչ չպարտադրող շփում էր, այսինքն` սիրո մասին խոսք չէր էլ կարող լինել, ու իր` ուրիշների հետ նույնը լինելը ինձ չէր վերաբերում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  5. #50
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիրտուալ հոգեբանը…

    Հոգեբան տղա էր… ինձ վրա «փորձարկումներ» էր անցկացնում , ու դա զգալով` ես չէի էլ դիմադրում, որովհետև ինձ էլ էր հետաքրքիր… շատ անհասկանալի զգացողություններ ունեի իր հետ կապված. սարսափելի վախենում էի իրենից, որովհետև զգում էի, թե ինչ ուժեղ ազդեցություն է կարողանում ունենալ վրա… էն առանձնահատուկ մարկանցից էր, որ ամեն ինչ զգում էր, ամեն մանրուք… ու կարդում էր հեռու թաքնված շատ բաներ… միևնույն ժամանակ հիանում էի իրենով, իր խորհուրդները միշտ տեղին էին ու դիպուկ…

    Էնպես պատահեց, որ վախս շատ ավելի ուժեղ եղավ, ու փախա իրենից… ու հետո էլ չվերադարձա…

    Էսօր հիշեցի իրեն, ու զգացի, որ էլ չեմ վախենում. իրենից շատ բան եմ սովորել, ու ուզում եմ հավատալ, որ ինչ-որ տեղ նրան, ում ես գազարագույն եմ տեսնում, լավ է…
    Եթե դեռ չես ձանձրացել, խնդրում եմ պատմես
    Ինչպիսի ունակություններ ուներ այդ տղան?
    Ինչպես էր ազդում, որ վախենում ու միաժամանակ հիանում էիր նրանով,
    Ինքը իր տված խորհուրդներին հետևում հետո էր դրանք շռայլում, թե...?

  6. #51
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դեռ չես ձանձրացել, խնդրում եմ պատմես
    Ինչպիսի ունակություններ ուներ այդ տղան?
    Ինչպես էր ազդում, որ վախենում ու միաժամանակ հիանում էիր նրանով,
    Ինքը իր տված խորհուրդներին հետևում հետո էր դրանք շռայլում, թե...?
    Ունակությունները վերը նշել եմ. խորը զգալու ու վերլուծելու կարողությունն էր, տողերի արանքում կարդալու ունակությունը, համոզելու, անընդհատ ինքնակատարելագործվելու… շատ բաներ…

    Վախենում էի, որովհետև զգում էի, որ հիպնոսացվածի պես եմ դառնում, շատ ուժեղ ազդեցություն էր ունենում վրաս, ու էդքանը գիտակցելով շարունակում էի շփվել իր հետ, որովհետև հետաքրքիր էր…

    Հիանում էի, որովհետև ինձ հանդիպած մարդկանցից ամենախելացիներից, ամենաանկախներից, որևէ բարդույթներից զուրկ, ամենա-ամենաներից էր…

    Այն, ինչ խորհուրդ էր տալիս, դրա միջով անցած էր լինում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (25.06.2009)

  8. #52
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Ունակությունները վերը նշել եմ. խորը զգալու ու վերլուծելու կարողությունն էր, տողերի արանքում կարդալու ունակությունը, համոզելու, անընդհատ ինքնակատարելագործվելու… շատ բաներ…

    Վախենում էի, որովհետև զգում էի, որ հիպնոսացվածի պես եմ դառնում, շատ ուժեղ ազդեցություն էր ունենում վրաս, ու էդքանը գիտակցելով շարունակում էի շփվել իր հետ, որովհետև հետաքրքիր էր…

    Հիանում էի, որովհետև ինձ հանդիպած մարդկանցից ամենախելացիներից, ամենաանկախներից, որևէ բարդույթներից զուրկ, ամենա-ամենաներից էր…

    Այն, ինչ խորհուրդ էր տալիս, դրա միջով անցած էր լինում…
    Իսկ, ըստ քեզ նրանից ինչ սովորեցիր?

  9. #53
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ, ըստ քեզ նրանից ինչ սովորեցիր?
    իրականում շատ արժեքավոր բաներ, որոնց մասին չեմ ասի…

    Բայց եթե օրինակ ես ուզում… օրինակ` Բորխես հասկանալ ու սիրել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #54
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    իրականում շատ արժեքավոր բաներ, որոնց մասին չեմ ասի…

    Բայց եթե օրինակ ես ուզում… օրինակ` Բորխես հասկանալ ու սիրել…
    Շատ ուրախ եմ քեզ համար,
    քանի որ կյանքում ինչ էլ սովորում ես, մի պահ պետք է գալիս...

  11. #55
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ուրախ եմ քեզ համար,
    քանի որ կյանքում ինչ էլ սովորում ես, մի պահ պետք է գալիս...
    մերսի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. #56
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    «Կարոտել եմ քեզ…»
    ու լռություն…երկար էր եդ լռությունը…
    հարցրեցի` գործե՞րդ ոնց են… բայց հաստատ ինչ-որ ուրիշ բան էր սպասում…

    ի՞նչ ասեի…
    ես է՞լ… բայց հաստատ իր կարոտից չէր լինելու, էն փշաքաղվելու ու խեղդվելու աստիճան կարոտից… ստած կլինեի…

    ինչու՞… բայց հիմար հարց կլիներ…
    համ էլ որ պատկերացնում եմ, թե ինչ սարսափելի պատասխաններ կարող էր էդ «ինչու»-ին տալ, վատանում եմ…

    մի կարոտի՞… ու ի՞նչ, ո՞նց մարդուն արգելես կարոտել…
    արգելես` ավելի կկարոտի, ու կմտածի, որ դա էլ ես ուզում խլել, կառավարել…

    շնորհակալությու՞ն… ու ինչի՞ն էր պետք լինելու էդ շնորհակալությունը…
    անպետք բառ, որ ոչինչ չէր փոխի… գուցե մտածեր, որ խղճացի, ու ավելի վատ լիներ…

    կներե՞ս… միևնույն է չէր հասկանալու, թե ինչու եմ ներողություն խնդրում. նույնիսկ եթե բացատրեի, որ չսիրելու ու չկարոտելու համար է, միևնույն է չէր հասկանալու…
    ուրիշ ճշմարտություն էլ կա. սիրելու ու կարոտելու համար էլ են երբեմն ներողություն խնդրում, բայց սա էդ դեպքը չէր լինելու…

    մինչ մտածում էի, ինքը արդեն պատմում էր իրենից, իսկ ես չէի էլ լսում…
    անընդհատ նույն բանն էր պտտվում ուղեղումս. «Չեմ ուզում ընկերությունդ կորցնել…»

    Մի օր ինքս ինձ կխոստովանեմ, որ կորցնելու բան չունեմ արդեն…
    Չեմ կարող կորցնել այն, ինչ չունեմ… էդ ընկերությունը վաղուց եմ կորցրել…
    Բայց էսօր չեմ կարող խոստովանել, էսօր չէ…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (25.06.2009)

  14. #57
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421

    Հա Նյուտ չխոստովանես, չկորցնես: Ռուսները մի լավ խոսք ունեն ՝ Հույսը վերջինն է մեռնում, մենք էդ պլեճ ենք արել, էդ մերը չի, բայց նենց լավ ենք կպնում էդ հույսից, որ ինքներս ենք հավատում: Բայց որ կարոտել էր, պիտի ժպտայիր իսկ եթե կողքիդ չէր, ուրեմն պիտի ասեիր, որ ժպտացիր: Նենց կարևորա, որ քեզ կարոտում են: Հա էդ միշտ չի պատահում, շատ հազվադեպ, էն որ իսկական կարոտով քեզ կարոտում են, ու երբ որ տեսնում ես հարազատիդ՝ նույնիսկ չի փորձում քեզ գրկել, կարոտն առնելու համար, ուղղակի նայումա աչքերիդ ու ժպտում ու իրա աչքերում շատ խորը քնքշանք կա: Ինքը ոչինչ չի ուզում, դրա համար էլ սկսումա խոսել գործերից, ինքն իրենից ու ամեն տեսակի անկարևոր բաներից, մենակ թե դու չզգաս Հաջորդ անգամ կժպտաս լա՞վ

  15. #58
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը

    կաշխատեմ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  16. #59
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    «Հե՛տս մնա… ընդմիշտ…», - ասում էր շշուկով…

    Իսկ ես չէի ասի երևի, չէ՛ չէի պարտարի կամ աղաչի հետս մնալ, մնացողը կմնա, կկարդա մտքերդ ու առանց բառերի կհասկանա, որ արժե մնալ, մնալ մեկ վայրկյանով, կամ գուցե ըդմիշտ. որպես երազ, որպես քամի, որպես ամառային տաք անձրև կամ աշնան տերևաթափ…

    «Հե՛տս մնա, վախենում եմ քեզ բաց թողնել… Աշխարհում այնքան չարություն ու ցավ կա, իսկ դու ատամներ չունես, որ կծես, պաշտպանվես… ես քեզ կպաշտպանեմ, հավատա՛, մնա՛…»
    Չմնացի…

    Բայց ճիշտ էր. աշխարհում շատ ցավ կա…
    ու ես սկսեցի պաշտպանվել… ժպիտով… հետո սկսեցի աշխարհը պաշտպանել ինքս ինձանից, էն նույն հերթապահ ժպիտով…

    Մի պահ ետ նայեցի, որ ասեմ. «Տե՛ս, ես էլ եմ կարողանում պաշտպավել, ատամներ պետք էլ չեն… էլ փոքր չեմ, մեծանում եմ, արդեն ավելի ուժեղ եմ… »
    բայց նա արդեն չկար…
    կարծում էր, թե մեզանից ես եմ թույլ, իսկ ինքը ավելի թույլ գտնվեց…

    Հ.Գ. իսկ ես դեռ շոկոլադ եմ սիրում, ու նարնջի հյութ…
    երբ հիվանդ եմ, կիտրոնով թեյ եմ խմում, կանաչ գույնն եմ ամենաշատը սիրում, հավատում եմ երազներին…
    եթե մի օր պետք լինի, ատամներ էլ կունենամ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (25.06.2009)

  18. #60
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Կդադարես երկնային լինել այն օրը, երբ ատամներ ունենաս...
    Ու հետո, հապա մի պատկերացրու նոյեմբերյան թիթեռնիկին... ատամներով:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտքեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 09.12.2011, 12:02
  2. մտքեր և զգացմունքներ
    Հեղինակ՝ GinAni, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.08.2011, 09:13
  3. Պոեզիա. Մտքեր լռությունից...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 01.07.2011, 08:32
  4. Պոեզիա. Չասված խոսքեր
    Հեղինակ՝ Manumel, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.07.2007, 19:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •