Ինձ միշտ հետաքրքել է, թե եկեղեցականները ոնց են վերաբերվում հանճարեղ կամ ուղղակի տաղանդավոր աթեիստներին։ Օր.՝ Անատոլ Ֆրանս, Շոպենհաուեր, Ռեմարկ, Հաշեկ։ Մի՞թե հերքում են նրանց տաղանդը, թե՞ ուժեղի մեծահոգությամբ ներում։
Ինձ միշտ հետաքրքել է, թե եկեղեցականները ոնց են վերաբերվում հանճարեղ կամ ուղղակի տաղանդավոր աթեիստներին։ Օր.՝ Անատոլ Ֆրանս, Շոպենհաուեր, Ռեմարկ, Հաշեկ։ Մի՞թե հերքում են նրանց տաղանդը, թե՞ ուժեղի մեծահոգությամբ ներում։
Իսկ ի՞նչ կապ ունի աթեիստությունը տաղանդի հետ: Իմ կարծիքով եկեղեցականները նորմալ են վերաբերվում դրան:
Mercury, հարցիդ պատասխանը գալիս է դեռ պատմության խորքերից:
Ո՞նց էին վերաբերվում եկեղեցականները բոլոր նրանց, ում կարծիքով ասենք թե երկրագունդը կլոր էր… Վառում էին
Հիմա նման բաներ անել չեն կարող, համենայն դեպս ոչ հրապարակավ, բայց խիստ կասկածում եմ, որ մի խումբ հոգևորականներ չկարողանան ապացուցել Շոպենհաուերի գոնե ազգակցական կապը սատանայի հետ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
VisTolog (15.03.2011)
Քանի որ հարցը եկեղեցականներին է ուղղված, թերևս հենց եկեղեցականն էլ պատասխանի:
Mercury, ինքս, որպես եկեղեցական, շատ նորմալ և դրական եմ վերաբերվում ցանկացած մարդու արժանիքներին ու տաղանդին` անկախ այդ մարդկանց կրոնական կամ այլ տիպի հայացքներից: Ձեր նշած մարդիկ մեծություններ են և արժանի են հարգանքի իրենց տաղանդի կամ հանճարի համար: Ինչ վերաբերում է նրանց կրոնական հայացքներին, ապա այլ հարց է մի բանին դեմ լինելը, այդ հայացքները չկիսելը, այլ հարց` թշնամանքը կամ անհանդուրժողականությունը: Այո, պատմության մեջ եղել են եկեղեցականների կողմից մոլեռանդության և անհանդուրժողկանության դրսևորումներ, բայց նկատենք նաև, որ նման մոտեցումներ եղել են նաև հակառակ կողմերից: Ինձ համար թե մեկը և թե մյուսն անընդունելի են: Ես ինքս ունեմ շատ մտերիմ ընկերներ, ովքեր իրենց բացարձակ աթեիստ են համարում, բայց մեր հայացքների տարբերությունը երբևէ չի անդրադառնում մեր ընկերական հարաբերությունների վրա, քանի որ երկուստեք գիտենք հարգել դիմացինին, եթե անգամ համաձայն չենք իրար հետ:
Եվ ես կխնդրեի նախ` եկեղեցականների փոխարեն չարտահայտել նրանց մոտեցումները, հատկապես երբ առկա է սխալվելու հավանականությունը, և երկրորդ` մի քիչ փորձենք հարգանքով շփվել միմյանց հետ: Չեմ կարծում, թե ծաղրական կամ արհամարհական արտահայտություններով կկարողանանք երկխոսություն ստեղծել: Իսկ ֆորումի իմաստը կարծեմ զրուցելու և քննարկումներ անցակցնելու մեջ է, որով հնարավոր է լինում ընդհանուր հայտարարի գալ: Այս վերջին խնդրանքներս զուտ Mercury-ին չէին ուղղված անշուշտ, այլ նմանատիպ մոտեցումներ ցուցաբերողներին ընդհանրապես:
Իսկ ես կարծում եմ, որ հակակրոնական կամ հակաեկեղեցական մոտեցումները մաինշանակ աթեիզմի անկյունաքար համարելը սխալ է: Կոնկրետ Հաշեկը, եթե չեմ սխալվում, ծաղրում էր կղերական բարքերը, այլ ոչ թե Աստծուն:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Վերջին խմբագրող՝ Monk: 07.08.2008, 17:54: Պատճառ: Գրառման ավելացում
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Հետաքրքիր է թեմայի անվանումը ,ամեն դեպքում սա մի քիչ հոգեբանական շտկման կարիք ունի :Մեծ աթեիստները իրենց գաղափարախոսության մեջ խորը հավատացյալ ներ են :Լույս երևույթի, բացատրության բոլոր դրսևորումները հոգեբանության մեջ և ֆիզիկական կյանքում երբ հասնում է բացարձակության ,մարդուն դարձնում է կույր:
Խավարը իր բացարձակության մեջ նույն պես մարդուն դարձնում է կույր:
Հետևություն լույս ստվեր,բարի չար,կյանք և մահ ինչպես նաև թեիստ և ոչ թեիստ մեկնաբանում են նույն երևույթի ծայրահեղ դրսևորումները նույն խորը հավատով:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ