Էնպես ես գրել, կարծես խոսքը դավաճանության կամ ինչ–որ հանցանքի մասին է... Իսկ եթե նույն ձևով էլ ինքը փորձի հասկանալ, թե ինչու դու՛ «այդ քայլին գնացիր», ինչո՞վ կբացատրես։ Արդյոք դու ինքդ պատրա՞ստ ես նույն հարցին պատասխանելու ու համոզիչ բացատրություն տալու. բավարար հիմքեր ունե՞ս հենց քրիստոնեությանը դավանելու համար, մի՞թե դու էլ քրիստոնյա չես դարձել զուտ այն պատճառով, որ ծնողներդ են քրիստոնյա։
Էս մասն էլ չհասկացա, ճիշտն ասած.
Իսկ ո՞րն է «իր կրոնը»։ Օրինակ, իմ խորին համոզմամբ, ամեն մարդ ինքը պետք է ընտրի, թե որն է իր կրոնը, ոչ թե այն թելադրված լինի ընտանիքի, ազգության կամ որևէ այլ անձի կամ սոցիալական խմբի կողմից։ Իմ կարծիքով, ուղղակի հանգամանքների բերումով ինչ–որ կրոնի դավանելու դեպքում նոր կարելի է կասկած հայտնել այն մասին, թե որքանով է այդ կրոնը տվյալ մարդունը, քանի որ այդ կրոնը նա չի ընտրել։ Իսկ կրոն ընտրելու համար, կարծում եմ, հարկավոր է գոնե որոշ պատկերացում ունենալ նաև այլ կրոնների մասին, հակառակ դեպքում ընտրության մասին խոսք լինել չի կարող։...ինչն էր պակաս իր կրոնի մեջ...
Էջանիշներ