Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
Համենայն դեպս չեմ կարծում , որ քրիստոնյան՝,ավելի կոնկրետ հայ մարդը, ինչ որ կրոնով հետաքրքրվելով, իր սեփական կրոնից կհրաժարվի...
Սխալ ես կարծում

Իսկ փոխել չկարողանալու դեպքում կյանքի ուղիները բաժանելու որոշումդ կհամարեմ շատ սխալ քայլ: Էնքան ավելի կարևոր բաներ կան, քան դա է... Հա՛, իհարկե խիստ ցանկալի է, որ ամուսինները լինեն նույն հավատքի կամ նույնքան անհավատ, ևս մեկ ընդհանրությունը կարծում եմ խիստ օգնող կլինի: Սակայն մարդու մարդկային արժեքը կրոնով չի որոշվում: Ու ոչ էլ, պատկերավոր ասած, երկնքում են մարդուն դատելու իր դավանած կրոնով: Այլ չափանիշներ կան... բազմաթի՜վ: Բայց թեմայում արդեն ամենն ասված է: Լրացնելու ոչինչ չկա: