Ստեղ էլի մի հարցի ենք գալիս, թե ինչ է սերը
Ասենք, ժողովուրդ, էդ սեր որ ասում են, ինչքան գիտեմ, ինքը ձևավորվում ա երկու տարբեր սեռի մարդկանց փոխըմբռնման արդյունքում: Անհնար ա, որ մեկը մեկին լավ չընկալեն, ու սիրեն: Հիմա, տարբեր կրոնի ներկայացուցիչների մոտ ինչպես գիտենք, շատ իրարից տարբերվող սովորույթներ կան: Եթե դու այդ սովորույթները չես կարող ընդունել, ուրեմն բացակայում է փոխըմբռնումը, ուրեմն բացակայում է սերը, ուրեմն չես ամուսնանում: Ուրիշ հարց, որ քո համար դա որևէ խնդիր չի, դու մտածում ես՝ ինքն իր սովորություններով, ես իմ, խնդիր չկա: Կրոնը կարող է խանգարող հանգամանք լինել, բայց դա կախված է կոնկրետ դեպքից: Ինձ համար կարամ ասեմ՝ եթե բախտս բերի, էն էսօրվա Մանոնի պատմվածքի տղայի ճակատագիրը չունենամ ու ամուսնանամ, միանշանակ ամուսնանալու եմ քրիստոնյա աղջկա հետ:
Էջանիշներ