Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
մեկը ամուսնանա մեկի հետ որի համար իր Աստված լոկ միֆ է կամ չգիտեմ ինչ
դրա համար էլ ասում եմ իրական քրիստոնյան չի անի դա
Ամինա, պատկերացրու նման իրավիճակ:

Մի աղջիկ սիրահարված է օտար դավանանքի պատկանող տղամարդու: Իսկապես սիրում է: Ուզում է ամուսնանալ...երեխա է ուզում ունենալ այդ մարդուց:

Աստվածաշնչում կարդացել է, որ իրական քրիստոնյան նման բան չի անի:
Ի դեպ, հիշեցնեմ, որ աստվածաշունչը մարդիկ են գրել և խմբագրել:

Իրեն համարելով աստվածաշնչյան քրիստոնյա, նա չի ամուսնանում այդ մարդու հետ:
Մեկ ուրիշի տուն է գնում, որին չի սիրում, երեխաներ է ունենում, որոնք չսիրած տղամարդուց են:
Ստեղծվում է կեղծ ընտանիք: Որովհետև սեր չկա:
Երեխաները մեծանում են առանց իրական ջերմության

Արդյունքում դժբախտանում են մի քանի հոգի: Կոտրվում են ճակատագրեր:

Դա է քրիստոնեությունը քարոզում? Իրականը, էլի: