И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ամեն մարդ ունի իր սեփական կարծիքն արտահայտելու իրավունք, ինչպես նաև խոսքի ազատության իրավունք, ՀՀ սահմանադրություն 27 հոդված։
Էս թեման բոլորի համար ա, ով ինչ կարծիք ունի կասի ու կքննարկի, ֆորումի գաղափարն էլ էտ ա...![]()
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
մի բան իմացեք, որ կրոնը ոչ թե օրենք է, այլ ուղեցույց… դու կամ կընտրես այն, կամ կնտրես մեկ այլ կողմ, մեկ այլ ճանապարհ… այս թեման քննարկման առարկա չէ… հարցն ինքնին տագնապային բնույթ ունի, բայց մի բան լավ իմացեք… կրոնը օրենք չէ, այն ուղեցույց է… դու կամ կընտրես այն կամ էլ ոչ։
մի քիչ մտածեցի ու եկա այն եզրակացության, որ իզուր գրեցի իմ նախորդ միտքը… այդ թեման շատ էլ սազում է այստեղ։![]()
Վերջին խմբագրող՝ Հակոբ Գեւորգյան: 08.12.2008, 11:15:
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Ախր ի՞նչ կապ ունեն այստեղ դեռ չծնված երեխաները. ամուսնությունը ես եմ ու կողակիցս: Իսկ հողին ես էլ կապված չեմ, որովհետև ուրիշ երկրում եմ ապրում: Հայապահպանությունն ինձ համար միայն ու միայն լեզուն է, որն իմ կողմից պահպանված է և պահպանվելու է: Կրոն՝ որպես այդպիսին, ես երբեք իմ մեջ չեմ զգացել, ու ամուսնությունից հետո էլ այդ առումով ոչինչ չի փոխվել:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
պատկերացնում եմ առավոտյան արթնանում եմ ու մեկ էլ կողքիս մեկը խաչաձև նստած , ալահ, ալահ, է անումչեմ հասականա, թեկուզ բոլոր կրոնները հարգում եմ
![]()
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Կատյուշ ջան, դե կարող ա մուսուլման լինի, բայց ալլահ–ալլահ չանի, հիմա մեր հայ տղերքը որ քրիստոնյա են, կարող ա՞ ամեն առավոտ զարթնում խաչակնքում են կամ էլ հաց ուտելիս՝ Հայր մերն ասում, նոր են սկսում ուտել։ Եթե մոլեռանդ չլինի, միգուցե և հնարավոր լինիԻհարկե, նախընտրելի չի, բայց դե չի բացառվում, որ սիրես ու դրան նշանակություն չտաս։ Մանավանդ եթե ամուսինդ չբռնանա երեխաներին դաստիարակելիս։ Ընկերուհուս քույրը ամուսնացած էր գերմանացու հետ, քրիստոնյա, որը արգելում էր երեխայի հետ խոսել հայերեն, հիմա բաժանվել են, բայց միևնույնն է, երեխայի մեջ էնքան է թշնամանք սերմանում հայերի նկատմամբ, որ արդեն դրա քրիստոնյա լինելը հեչ կարևոր չի։ Լրիվ ֆաշիստական ձևերով։ Իրոք ես էլ եմ կարծում, որ լեզուն պահելը ավելի կարևոր է, տվյալ դեպքում։ Դե իհարկե սա դիտում ենք որպես չարիքի փոքրագույն տարբերակը։ Պարզ է, որ ամեն ինչ շատ ավելի լավ է, եթե նույն ազգին և նույն կրոնին են ամուսինները պատկանում։
When life gives you lemons, make lemonade
Վերջին խմբագրող՝ Հակոբ Գեւորգյան: 08.12.2008, 12:25: Պատճառ: Գրառման ավելացում
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
ուրեմն, մոտավորապես այսպես…
Կրոնը օրենքներ չի կարող սահմանել, քանզի այն ուղեցույց է՝ աստվածաշնչային խորհուրդ։ Խորհուրդին մարդիկ հաճախ չեն հետեւում, սակայն դա չի նշանակում որ նրանք պետք է ինքնազոհություն կատարեն չհետեւելու համար։ Հիմա. այս հարցը՝ «կամուսնանա՞ս այլ կրոն դավանողի հետ» տրված է մարդկանց,չէ՞… հետեւաբար, եթե կրոնը օրենք չէ, այլ պարզապես ուղեցույց՝ խորհուրդ, ապա պետք չէ վախենալ, կաշկանդվել եւ ծիծաղելի պատճառների տակ ցույց տալ նեղ մտածելու հայկական ամենայուրահատուկ տարբերակը։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ