Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Այվի ջան, չեմ ասում՝ դավաճանություն է, բայց ես չեմ էլ կարծում, որ այդ դեպքում երեխաները կապված կլինեն մեր հողին Իսկ քո երեխաները ընդունելու են, որ իրենք քրիստոնյա են, թե հինդուիստ? Ամուսնուդ մոտեցումը այս հարցին ինչպիսին է? բայց ամեն դեպքում իրենք հայ չեն լինելու չէ? /ամուսինդ հայ չէ, ճիշտ է?/
Ախր ի՞նչ կապ ունեն այստեղ դեռ չծնված երեխաները. ամուսնությունը ես եմ ու կողակիցս: Իսկ հողին ես էլ կապված չեմ, որովհետև ուրիշ երկրում եմ ապրում: Հայապահպանությունն ինձ համար միայն ու միայն լեզուն է, որն իմ կողմից պահպանված է և պահպանվելու է: Կրոն՝ որպես այդպիսին, ես երբեք իմ մեջ չեմ զգացել, ու ամուսնությունից հետո էլ այդ առումով ոչինչ չի փոխվել: