Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
Կամուսնանա՞ս այլ կրոն դավանողի հետ.
Եթե սիրեի ու կրոնի առումով էլ ինձ համար անլուծելի խնդիրների հեռանկար չլիներ, մտածելակերպի ու հայացքների անհանդուրժեի տարբերություններ չլինեին, կամուսնանայի, բայց նույն խնդիրները նույն հեշտությամբ կարող են լինել նաև նույն կրոնի դավանողների միջև։ Ու ընդհանրապես կրոնից շատ ավելի լուրջ խոչընդոտներ կան, ինչի՞ մասին է խոսքը։
Մեջբերում Empty`Tears-ի խոսքերից Նայել գրառումը
Դա ուղղակի կողքից շատ պարզ ու հեշտ է թվում, բայց էդպես չէ...
Եթե քո մտածելակերպը ուրիշ է երբեք չես կարող ապրել այլ կրոն ընդունող մարդու հետ..
Ես որքան էլ սիրեմ երբեք չեմ ամուսնանա Ջհուդների հետ, բայց ճիշտն ասած չգիտեմ իրենց ընդունած կրոնը, համենայնդեպս քրիստոնիա չեն...
Հետաքրքիր է, համ ասում ես, որ չգիտես իրենց կրոնը, համ էլ արդեն նախօրոք որոշում ես, որ երբեք չես ամուսնանա այդ կրոնը դավանողի հետ, ինչքան էլ որ սիրես։ Ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում...

Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բուդդիստները լսել եմ շատ են խփնված իրենց կրոնով։
Սխալ ես լսել։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե «խփնված» ասելով՝ ինչ ես հասկանում, որովհետև իմ իմացած բուդդիստները շատ հեռու են խփնված լինելուց, ու ընդհանրապես բուդդիզմն իմ իմացած ամենահանդուրժող կրոնն է։ Ի՞նչ խփնվածության մասին է խոսքը։ Եթե դու ինչ–որ խփնված մարդկանց ես տեսել, որոնք բուդդիստներ են, ուրեմն համոզված եղիր, որ նրանց խփնվածությունը բուդդիզմի հետ կապ չունի, նրանք նույնպիսի խփնված քրիստոնյա կլինեին կամ ցանկացած այլ կրոնի դավանորդ։
Հինդուիզմի դավանողներին հաստատ չեմ ընտրի, քանի որ դեմքից ինձ մի ձևի տհաճ են
Էլի սուբյեկտիվ ու անհիմն եզրակացություն ես անում։ Եթե մեկ կամ թեկուզ մի քանի հինդուիստ ես տեսել, ու դեմքից տհաճ են եղել, դա դեռ չի նշանակում, թե դա հինդուիստների բնորոշ հատկանիշն է։ Քանի՞ տհաճ դեմքով քրիստոնյա ես ուզում ցույց տամ, որ դրանում համոզվես։

Հ.Գ. Ոչ մի կրոնի չեմ դավանում, բայց բոլոր կրոններին էլ հարգանքով եմ վերաբերվում, քանի որ համոզված եմ, որ դրանց բոլորի հիմքում նույն հիմնարար ճշմարտություններն են ընկած, ուղղակի ամեն մեկն ինչ–որ ձևով աղավաղվել է ժամանակի ընթացքում։
Խնդրում եմ այս հետգրությանս չարձագանքել ու քննարկումը կատաղի կրոնական ընդհարման չվերածել՝ շեղելով բուն թեմայից։