Կատյուշ ջան, դե կարող ա մուսուլման լինի, բայց ալլահ–ալլահ չանի, հիմա մեր հայ տղերքը որ քրիստոնյա են, կարող ա՞ ամեն առավոտ զարթնում խաչակնքում են կամ էլ հաց ուտելիս՝ Հայր մերն ասում, նոր են սկսում ուտել։ Եթե մոլեռանդ չլինի, միգուցե և հնարավոր լինի

Իհարկե, նախընտրելի չի, բայց դե չի բացառվում, որ սիրես ու դրան նշանակություն չտաս։ Մանավանդ եթե ամուսինդ չբռնանա երեխաներին դաստիարակելիս։ Ընկերուհուս քույրը ամուսնացած էր գերմանացու հետ, քրիստոնյա, որը արգելում էր երեխայի հետ խոսել հայերեն, հիմա բաժանվել են, բայց միևնույնն է, երեխայի մեջ էնքան է թշնամանք սերմանում հայերի նկատմամբ, որ արդեն դրա քրիստոնյա լինելը հեչ կարևոր չի։ Լրիվ ֆաշիստական ձևերով։ Իրոք ես էլ եմ կարծում, որ լեզուն պահելը ավելի կարևոր է, տվյալ դեպքում։ Դե իհարկե սա դիտում ենք որպես չարիքի փոքրագույն տարբերակը։ Պարզ է, որ ամեն ինչ շատ ավելի լավ է, եթե նույն ազգին և նույն կրոնին են ամուսինները պատկանում։
Էջանիշներ