Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
Ո՞նց կապ չունի հոտերի հետ, եթե կրոնն ու մշակույթը այդքան սերտաճած են իրարու: Դա ուղղակի անձնական հիգիենայի հարց չի:
Հիմա եթե մեկն ասի, որ ինքը չի ամուսնանա ասենք ինչ-որ շիա մահմեդականի հետ, քանի որ նրանց կրոնը չի թույլատրում շաբաթեկան 1 սեռական հարաբերությունից ավել ունենալ, պետք է ասես սեռական հարաբերությունների մասին արդեն շատ թեմա կա՞: Ու դա թեմայից շեղումա՞:
Զրույցա զարգանում, ու մարդիկ բացում են փակագծերը, լավ էլ թեմայի մեջ: Չի նշանակում, որ եթե դա չես ընդունում, ապա թեմայից դուրսա: Կաշկանդում ես
Եթե էդպես լիներ, առանձին թեմա չէինք ունենա, ասենք, օտարազգիի հետ ամուսնության մասին։ Էստեղ կրոնից ենք խոսում, իսկ հոտերը հիմնականում ոչ թե կրոնի հետ կապ ունեն, այլ սննդի։ Պետք չի ամեն ինչ խառնել իրար։ Եթե հոտերի մասին խոսակցություններին ընթացք տանք էս թեմայում, կարճ ժամանակ անց թեման կարող է վերածվել Հայաստանյան տրանսպորտում տիրող ամառային քրտնակեղտահոտի մասին ծեծված զրույցի։ Ամեն ինչի մասին պետք է համապատասխան թեմայում խոսել, հակառակ դեպքում ցանկացած թեմա ի վերջո քաոսի կվերածվի։