Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
ԼՈՒՅՍԱՎՈՐՄվեցի, շնորհակալ եմ եղբայր: Ես էլ մինչև հիմա մտածում էի Բեռլուսկոնին Իտալիայի թագավորն է: Ոնց նայում եմ, մեկ ու մեջ միջանկյալ ընդմիջումներով, հա Բեռլուսկոնին է Իտալիայում բոլորի աչքի առաջ: Մի հատ էլ հարց տամ էլի, Բեռլուսկոնիի պաշտոնն ի՞նչ է, որ այդքան շատ է հեռուստատեսությամբ բոլորիս աչքի առաջ գլուխ ցավացնում:

Դե հիմա մի հատ էլ հարց տամ: Պառլամենտական համակարգը այդքան լավն է, այդքան արդյունավետ է, բա ինչի՞ է ստացվում այնպես, որ Իտալիաական հասարակության առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ մինչև հիմա լուծված չեն, օրինակ նույն աղբահանության խնդիրը Նեապոլում, բայց ասենք Ֆրանսիայում, որտեղ պահպանվել է միապետական մնացուկ նախագահի ուժեղ ինստիտուտը, կարծես աղբահանության հետ կապված պրոբլեմ գոնե չկա:
Պատասխանը հսարակ է, իտալական ՄԵՆԹալիտետ պարզապես նրանք այդ համակարգից չեն օգտվում, իտալական հասարակությունը քաղաքականությամբ ավելին կասեմ չեն զբաղվում, չեն վստահում ոչ մի քաղաքական կուսակցության, սկսած 90ականների սկզբից երբ ԿՈՌՈՒՊՑԻԱ ու ՄԱՖԻԱի հետ կապետի բացահայտման պատճառով ամբողջ կուսակցական համակարգը փլվեց ու ամայություն է տիրում առ այսօր - պառլամենտում ոչ մի կուսակցություն ի վիճակի չէր հավաքել 10-20 տոկոսից ավլեի ձայն ու կոալիցիա ստեղծելու ոչ մի հնարավորություն չկար - 5-6 կուսակցությամբ կոալիցիա չես ստեղծի։

Բեռլուսկոնին իր անձնական ԶԼՄների միջոցով օր ու գիշեր խաբում է հասարակ իտալացիներին ու հավատացնում որ իր կուսակցությունը անարատ է, վստահելի ու միայն լավ բաներ է անում, թաքցնելով անգամ այն հանգամանքները, որ իր դեմ անգամ քրեական գործեր են հարուցված վկաներին կեղծ ցուցմունք տալու համար գնելու համար։ Նման մի վկաի բացահայտման պատճառով Անգլիական նախարարուհիներից մեկը հրաժարական է տվել, քանի որ այդ գնված վկան իր ամուսինն է։ Իտալական հասարակությունը ուղղակի այդ ամենից անտեղյակ է։

ՊԵտք չի թերագնահատել ազատ ԶԼՄների դերը - դա է միակ արժեքը, որ ԱՄՆին մինչև հիմա չի թողել անկվի միապետության մեջ, ինչը բազմաթիվ անգամ ու հիմա էլ փորձում են անել շատ պենտագոնյան գեներալներ ու նաֆթային մագնատներ։

Իտալիայում պառլամենտական համակարգից չեն օգտվում, նույնիսկ նրա ֆորմալ գոյության պատճառով - հավանաբար նաև իտալացիների վրա Հռոմի պապի անսահման ազդեցության պատճառով, իտալիայում կուսակցության, ընտանիքի, թաղի ՊԱՊԱն շատ ավելի կարևոր դեր ունի քան ամբողջ համակարգը։

Իսկ Բեռլուսկոնին ոտեղ է այդքան աչքի առաջ չհասկացա - Հայաստանում, ռուսաստանում է՞ - դե դա պարզ է ասեցի, այդ երկրներում տիրում է ՎՈՒԼԳԱՐԻԶՄԸ երբ ֆուտբոլի թիմ, վիլլա, լիմուզին, գուչի ակնոց, հուգո բոս կաստումը ավելի է գնահատվում քան կարողությունը ինչ որ բան կազմակերպել։

Ի դեպ եվրոպական ԶԼՄներում միայն դատական սկանդալների առումով է երևում Բեռլուսկոնին, վերջերս նաև ֆրանսիայի Սարկոզին, որի տխմարության վրա միայն գլուխ են տմտմբացնում ու ծիծախում։ Բայց ֆրանսիացիք գոնէ արդեն զայրանում են, որ Սարկոզին իրենց վարկաբեկում է, իտալացիների վերաբերյալ, բոլորը միայն ուսերն են թոթվում ու ասում - չենք հասկանում որ մասով են իտալացիք մտածում...

Արևմտյան Եվրոպայի ամենաաղքատ երկիրը Իտալիան է - այնտեղ ամենափոքր աշխատավարձերն են վճարվում, իսկ վերջին շրջանում Բուլգարիայի, Թուրքիայի, Խորվատիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի տուրիզմի ինտենսիվ զարգացումը Իտալիային մղել է 5րդ եթե ոչ ավելի հետին պլան - հետաքրքրությունը Իտալիայի նկատմամբ ամենացածր կետի վրա է, եթե չի շարունակում անկվել։