Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Ռեալիստը արդեն նշեց, որ եթե... այ էդ դեպքում մենք կկառուցենք քաղաքացիական հասարակություն, որից հիմա հեռու ենք

բայց խորհրդարանը ինքը պետք է չէ ունենա նախագահ. ստացվում է, որ մեկը այնուամենայնիվ ավելի լայն լիազորություններ ունի, կամ այդ քո ասած ֆորումի մոդերատորները չեն կարող բոլոր հարցերում համաձայն լինել, եթե բացակայում են կոնկրետ մշակված կանոններ


չէ, էս մեկը հաստատ սխալ ես հասկացել. ես համարում եմ, որ մեր ժողովրդի մի մասը ստրկամիտ ա, բայց չեմ համարում, որ դեբիլ ա. իրանք հասկանում են, որ փողով ընտրելով վատություն են անում սեփական երկրին, բայց վախենում են չընտրել այն թեկնածուին, որից գումար են վերցրել կամ որին չընտրելու դեպքում իրենց սպառնացել են ինչ-որ կերպ
Ռեալիստի թերագնահատումներին պատասխանեցի, չնայած վերջին գրածդ արդեն նույն բանն է ինչ ես եմ պնդում - հայության մեջ պոտենցիալը կա, ուրիշ բան, որ այն կարողանում են հեշտ գնել - դա է, որ պետք է հնարավորինս բացառել, ոչ թե արգելելով որ գնվեն, այլ դարձնելով անիմաստ գնումները - պիտի ոչինչ չտա գնորդին այդ կարգավիճակը, կամ նրան հետ կանչելը շատ հեշտ լինի անվստահություն հայտնելու միջոցով։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ ցանկացած ղեկավար մոդերատորին, ադմինին անվստահության քվե հայտնելու իրավունք կա...

Արդեն գրել եմ ԼՏՊի օրոք նախագահի պաշտոնի ներմուծումը միայն ու միայն ԱՐԺԵԶՐԿԵՑ ժողովրդի ձայնը, քանի որ մեկ անգամ միայն նախագահ ընտելով ամեն ինչ պիտի որոշվեր Հայաստանում ու հիմա էլ է նման տխմար մոտեցում ներկայացվում հայությանը, որ սախ պրոբլեմը նախագահական աթոռին ով նստել է։
Իրականությունը միշտ ցույց է տալիս, որ այդ համոզվածությամբ շարժվողները - միանգամից բոլոր հարցերլը լուծելը, ուղղակի ՀԵՇՏԱՑՆՈՒՄ են իշխանություն յուրացնել ցանկացողների գործը, նրանց բավական է լինում ամբողջ իրենց ունեցացը դնել ու մի նախագահ ընտրել։

Ցանկացած համակարգի անվտանգությունը պահանջում է, որ չլինի ԿՆՈՊԿԱ, որի սեղմումը հանգեցնի աբողջ համակարգի ոչնչացմանը...

Խորհրդարանի նախագահ, կանցլեր, վարչապետի առկայութնը անկասկած ինքնին մեկ կենտրոնական անձի գոյություն է, բայց նա հեշտ փոփոխելի է ու այդքան լիազորություններ չունի։

Նախագահից բացի ոչ մեկ բազմակի լիազորություններ մեկ անձում չի մարմնավորում - բոլորը իշխանության մաս են, մեկը մի քանի մյուսը միայն մի կտոր, իսկ նախագահը այդ ամբողջն է իշխում, որն էլ անխուսափելիորեն հանգեցնում է ՀԱԲՌԳԵԼՈՒՆ։

ՀԱԲՌԳԵԼՈՒՑ ԼՏՊ էլ չի ապահովված, նույնիսկ արդեն տեսել ենք, որ հաբռգել էլ, ՌՔի հաբռգելը դրանից ավելի վատ էր ու եթե ժողովրդի համբերության բաժակը չլցվի ՍՍն ավելի է հաբռգելու, քանի որ ուիրշ ելք իշխանությունը իր մեկ անձում մարմնավորելու չունի - ՍՍից հաստատ Մարկոս Ավրելիոս չի դուրս գա ու նա մնա պատմության մեջ որպես մեկը, ով վերադարձրեց իշխանությունը ժողովրդին...