Voter ջան, մեկ ու մեկ տեսական թեզերն էլ են անհրաժեշտ, որ քննարկումն արդյունավետ ընդանա: Երեք թե չորս գրառում պարզում էինք թե ինչ է կենտրոնական իշխանությունը. Դու մի բան էիր դրա տակ հասկանում ես մի ուրիշ բան: Իսկ հիմա այդ թեթև տեսական ներածությունը երկուսիս էլ օգտակար եղավ:
Նախ, ընկեր, Շվեցարիայի օրինակն այնքան էլ տեղին օրինակ չէ: Շվեցարիան պատմականորեն ձևավորվել է որպես կոնֆեդարացիա; Մինդեռ Հայաստանը ունիտար պետություն է; Շվեցարիային շատ նման համակարգ է գործում նաև Գերմանիայում: Այնտեղ էլ նախագահի անունը ոչ մեկը չգիտի, այնտեղ էլ է կոնֆեդերացիա, բայց կա ֆեդերալ կանցլերի բավականին ազդեցիկ պաշտոնը: Ֆեդերալ կանցել, ինչպես գիտենք, դառնում է պառլամենտում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի առաջնորդը: Գերմանին պառլամենտական կառավարման համակարգով երկիր է; Բայց ամեն դեպքում կա բավականին ուժեղ կենտրոնական պետական կառավարման ինստիտուտ - կանցելարիա: Նման, կամ դրան շատ մոտ, համակարգ է գործում նաև Իտալիայում, Հունաստանում, Չեխիայում, Հունգարիայում և այլն:
Կան նաև այլ պառլամենտական երկրներ, որտեղ նախագահի ֆիկտիվ պաշտոնի փոխարեն պահպանվել է միապետի ինստստիտուտը - Միացիալ Թագավորություն (Վեսթմինսթրյան համակարգ), Շվեդիա, Նորվեգիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Բելգիա և այլն;
Միևնույն ժամանակ Եվրոպայում կան նաև նախագահական ու խառը տիպի կառավարման համակարգերով երկրներ նույնպես: Օրինակ Ֆրանսիան դասական նախագահական համակարգով երկիր է, ու Շվեցիարիայից էլ վատ երկիր չէ: Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Ֆինլանդիան նույնպես ունեն ազդեցիկ նախագահի ինստիտուտ, բայց պատկանու են խառը տիպի համակարգ ունեցողներին: Ու ասենք նույն Ֆինլանդիան էլ Շվեցիարիայից պակաս երկիր չէ:
Կներես, բայց նորից որ քննարկումը արդյունավետ լինի, էլի մի քանի սահմանումներ բերենք:
Պառլամենտական համակարգի պայմաններում գործադիր և օրենսդիր իշխանությունները համընկնում են: Այդ պատճառով վարչապետի ընտրության հնարավորությունը կախված է պառլամետնտում մեծամասնություն ունենալու կամ պառլամենտական կոալիցիա ստեղծելու հնարավորությունից: Հենց այս դեպքում քաղաքական ուժը (թեկնածուն) կարող է ոչ միայն զբաղեցնել վարչապետի պաշտոնը, այլ նաև հենվելով օրենսդիր ժողովում ունեցած մեծամասնության վրա` վարել ինքնուրույն քաղաքականություն (այնպես ինչպես կվարեր ուժեղ նախագահը): Իշխանության ամբողջությունը այս դեպքում պատկանում է կառավարության կազմին (նախարարների կաբինետին): Դա չի բացառում պրեզիդենտի կամ նույնիսկ միապետի գոյությունը: Սակայն այս դեպքում տվյալ պաշտոնները (եթե դրանք գոյություն ունեն) էականորեն կրում են արարողակարգային բնույթ:
Նախագահական համակարգի պայմաններում պետության գլուխը ընտրվում է պառլամենտից անկախ: Նախագահական լիազորությունները այստեղ տրվում են սահմանափակ ժամկետով: Պրեզիդենտը օժտված է օրենսդիր իշխանությամբ և վերահսկում է գործադիր իշխանությունը:
Խառը համակարգերում համակցվում են նախագահական ու պառլամենտական համակարգերի գծերը: Նախագահը սովորաբար օժտված է ավելի մեծ իշխանությամբ, քան մաքուր պառլամենտական համակարգի պայմաններում, սակայն պառլամենտն էլ ունի մեծ լիազորություններ, քան մաքուր պրեզիդենտական համակարգի պայմաններում: Պառլամենտը կառավարությանը հրաժարական տալու իրավունք ունի, իսկ նախագահին վերապահվում է պառլամենտը ցրելու իրավունքը:
Հայաստանում առաջին Սահմանադրության ժամանակ գործում էր Ֆրանսիային շատ նման զուտ նախագահական համակարգ; Երկրորդ սահմանադրությամբ Հայաստանը անցել է խառը համակարգին: Հիմա Հայաստանում, գործադիր իշխանության ղեկավարը, վարչապետը նշանակվում է միայն պառլամենտական մեծամասնությունից, դատախազին նշանակում ԱԺ-ն, նախագահի ներկայացմամբ: Աժ-ն նաև նշանակում է Սահմանադրական դատարանի հինգ անդամներին, Նախագահի ներկայացմամամբ Կենտրոնական Բանկի Նախագահին, Վերահսկիչ պալատի նախագահին: Աժ-ն ունի էլի մի շարէ լուրջ լիազորություններ: Շատ չմանրանանք, բայց մեր գործող սահմանդրությունը բավականին հաջողված սահմանդրություն է, ու ցանկության դեպքում ԱԺ-ն կարող է լինել նախագահի շատ լուրջ հակակշիռ: Մեր համակարգը շատ նման է մի շարք առաջատար եվրոպական համակարգերին ու նորմալ գործելու դեպքում կարող է ապահովել երկրի արդյունավետ կառավարում:
Հիմա, ինչպե՞ս է ստացվել այնպես, որ Հայաստանում, նույնիսկ ներկա Սահմանադրության պայմաններում, ԱԺ-ն միևնույնն է մնում է Նախագահի մանկլավիկը:
Նախագահը նշանակում է մի շարք առանցքային ուժային կառույցների ղեկավարներին: «Հատուկ քննչական ծառայության մասին» նոր օրենքի համաձայն նաև ստեղծվել է մի նոր քննչական մարմին, որը, ի թիվս այլ բաների, պիտի զբաղվի նաև անձեռմխելիների, այսինք պատգամավորների կատարած հանցագործություններով: Իսկ ովքե՞ր են մեր պատմագավորները: Դրանք հիմնականում կիսագրագետ, կրիմինալ բիզնեսմեննր են, որքն միայն մ նպատակ ունեն - ապահովել իրենց բիզնեսի անխափան գործունեությունը: Նախագահը իր ձեռքի տակ ունեցած մի քանի ուժայիններով, որոնց ինքն է նշանակում (հարկային, մաքսային, ոստիկանություն, հատուկ քննչական ծառայություն) անընդհատ ճնշման տակ է պահում մեր ինտելեկտուալ գիգանտներին: Սրանք էլ բնականաբար պեչատում են ցանկացած նախաձեռնություն, որով հանդես է գալիս Նախագահը: Այսինք, սահմանադրությամբ մենք ունենք ուժեղ ԱԺ, իսկ իրականության մեջ մորթապաշտների հավաքատեղի:
Առակս ինչ կցուցանե - անկախ այն բանից թե ինչպիսի համակարգ է գործում երկրում, նախագահական, պառլամենտական, թե խառը, եթե օերենքները գործում են, ապա երկիրը կլինի նորմալ երկիր: Իսկ եթե օրենքները չենգործելու, անկախ այն բանից, թե ինչպիսի սահմանդրություն կունենանք, եթե նույնիսկ պատճենենք Շվեցարիայի սահմանդրությունն ու ողջ օրենսդրությունը, ու դարձնենք այն հայկական, ապա ոչ մի բան էլ չի փոխվի:
Ի միջի այլոց, տեսականորեն, և նախագահական և պառլամենտական համակարգերը ունենք իրենց դրական ու բացասական կողմերը: Բայց սա բավականին ծավալուն թեմա է; Եթե շարունակենք արդյունավետ քննարկումներն այսղտեղ, հնարավոր է որ անդրադառնանք այդ հարցերին նույնպես:
Էջանիշներ