Իմ պնդումը նա է, որ Հայաստանում պետք է ազատություն տալ ունենալ ամեն հնարավորը, նույնիսկ ավազակապետականը, տոտալիտարը, ախպերականը, սոցիալիստականը, որ ով ոնց ցանկանա իր կյանքը ձևվավորի ու ընտրի իր ճանապարհը։ Դրանից մարդիկ ստիպված կլինեն «յոլա» գնան նրանով ինչ ունեն ու ամեն տեսակ հեքիաթներ չհորինեն, որ հենա ամենափրկիչ ԼՏՊն փայտիկը կշարժի ու լոխ լավ կլի, հետո բոլորվ լցվեն Դեմրիճյանական սովետական նոստալգիայի բախչեքը, հետո հուսահատվեն մտնեն վոինների կոդլ փող դզելու, էլիտար շենք ու ջիպ քշելու...
Ես չեմ ժխտում, որ մի ծանրակշիռ անձով շատ բան կարող է փոխվել, բայց ԱՄԵՆ ինչ երբեք չի փոխվի ու բոլորին բավարարել հնարավոր չի լինի, ինչը նորմալ երկրներում արդեն գիտակցել են ու էլ պրեզիդենտ պրեզիդենտ չեն խաղում, պառլամենտական, իսկ շատերը կոնֆեդերացիոն ինչպես Շվեյցարացիան կարգեր են ստեղծում ու ասում ախպեր ես դու էս էլ քո Շիրակի մարզը, կամ Հադրութի գավառը իսկ շատ էս ուզում դարձի Առինջ–Ավանի իշխանությունը քո դոդիշխանով։ Ապրի քո ուզած կերպ եթե համարում ես որ դա է ճիշտը, քեզ բան ասող չի լինի։
Բայց առօրյա հայկական «քաղաքական» դաշտում ու երկրի կառավարման համակարգում, մենակ մի հոգի պիտի որոշի, թե բոլորը ոնց պիտի ապրեն, ինքը խելոք ա , մուդրի պապայա, աղոթենք հարց չտանք, նա անսխալա, համբերենք կանի։
Չի լինի, դա է պետք գիտակցել, որ նման մարդ երբեք չի լինելու։ Մեկը չի կարողանալու Արցախի հարցը, լուծել, մեկ անձը չի կարողանալու հաբռգածների հախից գա – անձերով պայմանավորված փոփոխությունները անհնար են։ Իմ օրինակներն էլ հենց դա են փաստում, որ դեմիրճյանից–սարգյսան հա անձիք են փոխվել ու հիմնարար տարբեր մարդիկ բայց գողական–խնամի–ծանոթ–բարեկամական ու կաշառակերական համակարգը, ոնց կար տենց էլ մնացել է...
Իսկ որպեսզի մարդիկ հասկակնան, որ նման մարդ չի կարող լինել, պիտի այդ մարդու պաշտոնը պրեզիդենտական կարգավիճակը վերացնել։ Դա է միակ բանը, որ ԼՏՊն ու իր շքախումբի կարող է հայ ժողովրդին լավություն անել իրականություն դարձնել, ոնց համը հանել այդ պաշտոնը կապել են մեր ժողովրդի վզին այնպես էլ թող բարի լինեն դա – պրեզիդենտությունը վերազնեն։
Էջանիշներ