Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց արի ու տես, որ Հայաստանում հակառակն է` մեր երկրում մի քանի անձանց փոփոխությունը կարող է փոխել ամբողջ երկրի կուրսը և կյանքը: Փոքր պետությունների պարագայում անհատների հեղինակությունը մեծ դեր է խաղում երկրի կյանքում:
Ոնց էլ չլինի, կինի մի մարդ, որը հարուստ է, ունի հազարավոր աշխատողներ ու բարեկամներ, հազարավոր շողոքորթներ ու "շնագայլեր": Արդյունքում հասարակության մի ստվար զանգված գտնվում է այդ մարդու և կարծիքի ազդեցության տակ, ինչպես նաև հետևում է նրան: Իսկ եթե այդպիսիք մի քանիսն են, ապա. խնդրեմ` ավտորիտար հասարակություն: Ու դրա հիմքի վրա ինչ կառավարման մոդել ուզում ես ընտրիր` կլինի ավտորիտար:
Իմ կարծիքով, մեր ազգը բնույթով հեղինակություն ընդունող ազգ է, ինչպես նաև "բարեկամապաշտ" ազգերից է շ, ուստի ավտորիտարիզմը մեզ մոտակա ժամանակներում չի լքի
ՈՒ երբ է ինչ որ բան փոխվել Հայաստանում անհատների փոփոխության հետևանքով՞

Դեմիրճյանի օրոք ձևավորված գողական կարգերը ոնց կային այնպես էլ մնացել են ուղղակի ԼՏՊի օրոք ուրիշներով, քոչարյանի օրոք մեկ ավելի տգետներով իսկ ՍՍի օրօք ավելի բուդ անձնավորություններով բյուրեղացել ու բյուրեղանում են, առավելագույնը կաստում շլվարի գույնն է փոխվել...