ԼՏՊի այսօրվա ելույթի պատճառով խաղտեմ լռությունս
Ինձ համար անհասկանալի է հետեւյալ առեղծվածը։ Քանի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտու­թյան կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնում՝ օտարներից լեգի­տիմու­թյուն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից եւ ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու։ XVII դարում Թուրքիայում կար մի փառամոլ եւ իշխանատենչ հոգեւորական, Եղիազար Այնթապցի անունով, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս, ահավոր վտանգի տակ դնելով Հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի միասնությունը։ Այնժամ Էջմիածնի միաբանները ժողով են գումարում, եւ դիմելով նրան ասում. «Եղբայր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկե­ղեցին»։ Եղիազարը համաձայնում է, տասը տարի (1681–1691 թթ.) հանգիստ գահակա­լում Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, եւ այդպիսով կանխվում է Հայոց եկեղեցուն սպառ­նացող աղետը։ Հայ ժողովրդի ողջ պատմության մեջ ազգային մտածողության ավելի լայնախոհ ու իմաստուն դրսեւորում, քան էջմիածնական միաբանների այս որոշումն է, ինձ հայտնի չէ։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, եւս մեկ անգամ նման լայնախոհություն եւ իմաստնություն դրսեւորելու։
Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
......
Լավագույն տերապիան, սովորացնել մարդկանց կեղտի հետ ապրելն է, ստիպում են մարդանց իրենց կարծիքով ամենակեղտոտ առարկաներին ձեռք տալ ու արգելում են լվացվել։
......
Չի լինի - միշտ էլ կեղտ լինելու է, պետք է ուղղակի կարողանալ ամեն կեղտ իր սահմաններում պահել ու վերջ տալ ամենայն մեծ, գլախավոր, ուժեղ թունաքիմիկատային օճառ ման գալուն, որը կարծում են կկիրառենք ու սաղ առնետները կսատկեն....

Առնետներն էլ օգտակար են, կարելի է փորձարարական նպատակներով նրանց օգտագործել ;o)
ԼՏՊն առաջարկում է հաբռգածների հետ քրեական գործերի մեջ թաղված ու արտաքին ուժերի համար հակահայկական գործողությունների դիմող ՍՍին հրաժարվել արտաքին ուժերի պահանջները կատարելուց եթե իր միակ նպատակը թալանը ու հայ ժողովրդի արյունը խմելու իրավունքը պահպանելն է։

Հայ ժողովուրդը պատրաստ է թույլ տալ նրան իր մածունը լափել եթե նա իր ապաշնոր ու հակահայկական գործողությունները դադարեցնի։

Այս ամենը կապում եմ այս թեմայի հետ, քանի որ համարում եմ ԼՏՊի առաջարկությունը ՍՍին «մածունա կտանք կուտես մենակ համը մի հանի ու որ չես կարում քաքմեջ մի արա» առաջարկությունը իրականանալի է, եթե ՍՍն պառլամենտը ցրի ու արդար ընտրություններ լինեն Ազգային Ժողովում հայտնվեն բոլոր նրանք, ովքեր հայ ազգի շահերից են գործում և հաջորդ քայլով լուծարվի ՀՀ նախագահի պաշտոնը կամ նրա ազդեցությունը առնվազն արտաքին, համաշխհարյաին ասպարեզում հասվի նվազագույնի....