Աստղ, Ռեալիստ կրկնվեմ - հնամաշ իմպերիալիստական, թագավորով հարցեր լուծելու մտածողություն է դա, որ մեկ անձով հարցեր կարելի է լուծե, ինչը վաղուց արդեն զարգացող երկրներում դրժվում է, բոլոր մակարդակներում, լինի պետական կառավարում թե մասնավոր բաժնետիրական ձեռնարկություն։
Եթե օրենքները կան ու հասարակությունը օրինապաշտ է, ոչ մի նախագահացու վճռական որոշումներ ընդունելու ունակ ՊԵՏՔ չէ ու ՎՏԱՆԳԱՎՈՐ է, դա միայն հանգեցնում է օրենքների ոտնահարման։
Դա հասարակ ինքնահակասություն է մի կողմից պահանջել արդարություն ու օրենքների գերիշխանություն, մյուս կողմից ինչ որ անձի առկայութունը կարևորել, ով վատ պահին պիտի անձամբ գա գործերին խառնվի, գյադեք ես յան գյադեք են յան հրամաններ տալ ՎՃՌԱԿԱՆ ու խրոխտ ձայնով։
Բանակ չենք կառուցում այլ օրենքի ԵՐԿԻՐ - ուրիշ բան որ մեր հասարակությունը պատերազմում հաղթողի սինդրոմից է հիմա տառապում ու ամեն ջոկատավար համարում է, որ նա քաղաքական ուղիներ ցույց տալու ունակ է։
Տրիբուն - դու էիր պնդում Հայաստանի ունիտարության մասին, հիմա դու միայն ապացուցում ես, որ իմ բերած օրինակները
ՀԿ-ների հետ կապ չունեմ, չնայած viparmenia որի հիմնադիրներից եմ որոշ առումով կարելի է վիրտուալ հասարակական կազմակերպություն անվանել- չունենք ոչ մի ադմին, ղեկավար, պրեզիդենտ, բայց և անարխիա չէ, ընտրում ենք մոդերատորներին, սուպերմոդերներին ու տեխնիկական անձնակազմին ու ոչ մի վատ բան էլ չի եղել մինչև հիմա, նույնիսկ ադրբեջանցի թեկնածուներ են եղել։ Բայց ֆոռումջանցիք-ժողովուրդը, ինչքան էլ նրանց ամբոխ անվանեք, միշտ էլ զտում ու շատ ճիշտ կարողանում է կողմնորոշվել ու տալ իշխանությունշ նրան ում թեկնածունը առավել օգտակարն է մեր կազմակերպության հետագա գործունեության համար...
Ընդհանրացնելով ասեմ, որ մեղմ ասած տխրում եմ, երբ ակտիվ քաղաքականությամբ հետաքրքրվողների մեջ այդքան ՍՆԱՀԱՎԱՏություն կա սեփական ժողովրդի նկատմամբ ու պնդում եք, թե մեր ժողովուրդը ունակ չէ, հասունացած չէ ժողովրդավարության համար։
Կամ միգուցե նպատակադրված եք անում, որ կոտրեք մարդկանց, ներարկեք բարդույթներ, թե իրենք դեբիլ են, բան չեն հասկանում ու դրա ֆոնի վրա ԼՏՊ ԼՏՊ գոռալով էլի բերեք ինչ որ անձի իշխանության, որը հեշտ կառավարելի կլինի իսկ ժողովրդին, դեբիլի տեղ պահեք, թե ԱՐԱ ԴՈՒՔ ԲԱՆ ՉԵՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ......![]()
Էջանիշներ