Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Շվեյցարիայի ֆենոմենը ոչ մի կապ չունի կառավարման մոդելի հետ: Եթե նույնիսկ Շվեյցարիայում միապետություն լինի, դրանից ոչինչ չի փոխվի Քո կարծիքով ինչու 2-րդ համաշխարհայինի ժամանակ, երբ ամբող եվրոպան կրակների մեջ եփվում էր, Շվեյցարիայի ուղղությամբ նույնիսկ մեկ կրակոց չեղավ?
Կառավարման ամենաժողովրդավարական համակարգն է որ Շվեյցարական ֆենոմենը ստեղծում է, բացարձակ ֆեդերատիվ իրարից անկախ ու իրար չենթարկվող 26 տարբեր կանտոններով 4 տարբեր լեզուներով խոսացող ժողովուրդը կարողանում է ապրել համերաշխ ու հարատևել հենց այն պատճառով ,որ ոչ մեկ իրավունք չունի իրեն շվեյցարիայի պրեզիդենկ կոչել մեկ տարուց ավելի ու փաստածի զուտ արտաքին անվամբ է պրեզիդենտ, բայց ոչ մի որոշում կայացնելու իրավասություն չունի։ Նույնիսկ նրանց պառլամենտը իրավասություններով ավելի ցածր է, եթե ժողովրդավարության բարձրագույն ու ամենալեգիտիմ ատյանը - հանրաքվեն, որոշի որ օրինակ վաղվանից բաստուրմի ներմուծումը Շվեյցարիայում արգելվում է։

Իսկ կրակոցներ երկորդ համաշխարհայինի ժամանակ Շվեյցարիայում չեղավ, քանի որ այն հիտլերյան նացիստներին պետք էր ֆինանսական ապահովվություն ունենալու, ունեցվածք նեռարյալ դյուրահավատ սեփական գերմանացի ժողովրդից թալանածը թաքցնելու ու միջազգային առևտուր անելու համար։ Եթե Շվեյցարիային ներքաշեին պատերազմի մեջ, ֆինանսական հարաբերություններ մնացած աշխարհի հետ չէին կարողանա կառուցել, իսկ մինչ 43-44 թթ դա դեռ կարևոր դեր էր խաղում պատերազմ կազմակերպելու, նաֆթ, պարեն ու հանածոներ ներմուծելու համար։ Եվրոպան չի կարող ինք իրեն կերակրի իսկ որպեսզի քեզանից ինչ որ բան առնեն, պետք է մի երրորդ արժեք, որով կարող ես միմիանց հետ հաշվարկներ կատարել իսկ դա շվեյցարական ֆրանկն է եղել երկար դարեր շարունակ։