User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Հերպես

  1. #1
    Լիարժեք անդամ varduuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Գրառումներ
    84
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Հերպես

    Հերպեսը աշխարհի ամենատարածված հիվանդությունեից մեկն է: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Վարակի 8 տեսակ կա, որոնցից առավել տարածված է 2 տեսակը` շրթնային հերպես, որը երբեմն վարակում է նաև աչքի եղջերաթաղանթը, և սեռական օրգանների հերպես:
    Հիվանդությունը սրվում է հատկապես գարնանը, երբ եղանակը առավել փոփոխական է:

    Եթե հերպեսի վարակը տարածվում է, ապա պատճառը վարակակիրների անգիտակից ու անտեղյակ լինելն է: Եկեք գրենք մեզ ծանոթ միջոցների մասին, որոնք օգնում են կանխել հերպեսի զարգացումը:
    ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄՈՄ ՎԱՌԵԼ ԽԱՎԱՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

  2. #2
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Իսկ ինչպե՞ս է այն արտահայտվում՝ ախտանիշները որո՞նք են։

  3. #3
    Լիարժեք անդամ varduuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Գրառումներ
    84
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Մեջբերում Mercury-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչպե՞ս է այն արտահայտվում՝ ախտանիշները որո՞նք են։
    Հաճախ շուրթերի մոտ բշտիկներ են առաջանում, որ համարվում է մրսածության նշան: Դա հերպեսի այսպես ասած ամենաահավոր տեսակը չէ: Բշտիկները ցավոտ են լինում: Դրանց պայթելուց հետո քոր է առաջանում: Եթե առաջին անգամն է բշտիկացանը, կարող է ուղեկցվել նաև բարձր ջերմությամբ: Հերպեսը կարելի է միայն կանգնեցնել, չթողնել, որ զարգանա, բայց բուժում ավաղ չունի
    ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄՈՄ ՎԱՌԵԼ ԽԱՎԱՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

  4. #4
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Երևի փոխանցվում էլ է սեռական ուղղով ու բերնով, այդպես չէ՞։

  5. #5
    Լիարժեք անդամ varduuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Գրառումներ
    84
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Հերպեսով վարակվում են` շփվելով վարակակրի հետ: Ինչևէ, հիվանդության նշանները նկատելու դեպքում պետք է խուսափել ինտիմ շփումներից
    ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄՈՄ ՎԱՌԵԼ ԽԱՎԱՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

  6. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Աշխարհում շատ տարածված հիվանդություն է, կարծեմ ամենատարածված հիվանդությունների ցանկում կարիեսից հետո երկրորդն է հիվանդների քանակով: Հերպեսը անբուժելի է, հերպիգելի օգնությամբ հնարավոր է կարճ ժամանակում վերացնել բշտիկները, բայց վերջնական բուժել չի լինում:
    I may be paranoid but no android!

  7. #7
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Իսկ բացի բշտիկներից երևի էլի՞ ինչ որ լուրջ հետևանքներ է ունենում։

  8. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Մեջբերում Mercury-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ բացի բշտիկներից երևի էլի՞ ինչ որ լուրջ հետևանքներ է ունենում։
    Դրանից վատ ինչ կարող է լինել? Պատկերացրու ամեն անգամ մրսելուց դեմքիդ վրա ցավոտ բշտիկներ են հայտնվում, եթե գել չքսես կարող է երկու շաբաթ մնա.... Բացի դրանից վարակիչ հիվանդություն է, պետք է շատ զգույշ լինել
    I may be paranoid but no android!

  9. #9
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանից վատ ինչ կարող է լինել? Պատկերացրու ամեն անգամ մրսելուց դեմքիդ վրա ցավոտ բշտիկներ են հայտնվում, եթե գել չքսես կարող է երկու շաբաթ մնա.... Բացի դրանից վարակիչ հիվանդություն է, պետք է շատ զգույշ լինել
    Դե ասենք վաղաժամ մահ, կամ ներքին օրգանների փտտում, իմունիտետի թուլացում։

  10. #10
    Լիարժեք անդամ varduuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Գրառումներ
    84
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Հերպեսի բշտիկներին կարող եք Զովիրաքս քսել: Կա և աչքի, և շրթունքի համար նախատեսված Զովիրաքս: Կան նաև դրանց դեղահաբերը, եթե վարակը շատ է անհանգստացնում: Եղած դեղամիջոցներից թանկն է, բայց շատ արդյունավետ է:
    ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄՈՄ ՎԱՌԵԼ ԽԱՎԱՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Հերպեսի վարակումը կանխելու մասին խոսելն անիմաստ է: Ինչպես կասեր մեր դասախոսներից մեկը, միայն խուլ գյուղերում ապրողները, որոնք աշխարհի հետ կապ չունեն, վարակված չեն հերպեսով:

    Իսկ «անբուժելի» ասելը խիստ սխալ արտահայտություն է: Այն բուժելի է, անհետանում է հիմնական հիվանդությունը բուժելուց հետո, բայց այլ հարց է, որ վիրուսը շարունակում է մնալ օրգանիզմում: Նորից նույն դասախոսը պատկերավոր կնկարագրեր, որ հերպեսը լինում է կա՛մ արթուն, կա՛մ քնած վիճակում: Արթնացած ժամանակ արյան մեջ կարելի է հայտնաբերել իմունոգլոբուլին M հերպեսի վիրուսի նկատմամբ: Այն հատկապես վտանգավոր է կանանց մոտ, քանի որ կա՛մ անպտղության, կա՛մ վիժումների պատճառ է դառնում:

    Սա հասարակ հերպեսն էր: Մնացած տեսակներից ավելի վատն է հերպես զոստերի վիրուսը: Գիտնականները պնդում են, որ դա նույն ջրծաղկի հարուցիչն է: Ավելի մեծ տարիքում իմունադեֆիցիտային վիճակների ժամանակ այն կարող է նորից զարգանալ: Առանձնահատկությունն այն է, որ ցանը տարածվում է նյարդերի ուղղությամբ: Հիմնականում դրանք միջկողային նյարդերն են: Բայց կարող է լինել նաև եռորյակ նյարդի ախտահարում: Եվ եթե դրա առաջին ճյուղն է, ապա կարող է նույնիսկ բերել աչքի մեռուկացման:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (03.12.2009)

  13. #12
    Սկսնակ անդամ Երևան Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2008
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Նախ ասեմ շատ շնորհակալություն օգտակար տեղեկությունների համար
    Խորհրդի կարիք եմ զգում եթե որևէ մեկը կարողանա օգնել ինձ անչափ շնորհակալ կլինեմ

    Մայրիկիս մարմնի վրա մի քանի ամիս առաջ բշտիկներ առաջացան, շատ ցավոտ էին և քոր էին տալիս: Գնացինք բժշկի. նա ասաց որ հերպես է, բացատրեց,որոշ տեղեկություններ տվեց հիվանդության մասին և դեղեր նշանակեց
    Անկեղծ ասած ես դեղերին չեմ հավատում և չեմ թողնում որ մայրս իր դեղերն ընդունի
    Իմանալով, որ եթե իմունային համակարը լավացնենք ապա կանցնի այն, սկսեցի ամեն առավոր պատրաստել նրա համար հյութեր որոշ կանաչ բանջարեղեններից, օրինակ կանաչ պղպեղ, գազար և այն
    Չեմ կարող ասել որ հաճույքով է խմում, բայց պատկերացրեք անցան բշտիկները
    Սակայն երբ նա դադարեցնում է հյութեր խմելը, նորից սկսվու է

    Խնդրում եմ. մի բուժման մեթոդ ասել, որը կկարողանա բուժել հերպեսը

  14. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Եթե մարմնի վրա է, եթե նյարդերի ուղղությամբ է, ենթադրում եմ, որ հերպես զոստեր է: Այս դեպքում ուղղակի անհրաժեշտ է պարզել, թե ինչու է մայրիկի իմուն համակարգն այդքան պասիվ. պետք է բուժել առաջնային հիվանդությունը:

  15. #14
    Լիարժեք անդամ varduuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Գրառումներ
    84
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացած տեսակներից ավելի վատն է հերպես զոստերի վիրուսը: Գիտնականները պնդում են, որ դա նույն ջրծաղկի հարուցիչն է: Ավելի մեծ տարիքում իմունադեֆիցիտային վիճակների ժամանակ այն կարող է նորից զարգանալ: Առանձնահատկությունն այն է, որ ցանը տարածվում է նյարդերի ուղղությամբ: Հիմնականում դրանք միջկողային նյարդերն են: Բայց կարող է լինել նաև եռորյակ նյարդի ախտահարում: Եվ եթե դրա առաջին ճյուղն է, ապա կարող է նույնիսկ բերել աչքի մեռուկացման:
    էս վերջին հատվածն ինձ հետաքրքրեց: Հատկապես աչքի հետ կապված: StrangeLittleGirl ջան, եթե կարող ես մանրամասնիր, լավ?
    ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄՈՄ ՎԱՌԵԼ ԽԱՎԱՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

  16. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերպես

    Կոնկրետ ի՞նչ մանրամասներ են պետք: Եթե հարցեր կան, տուր, թե չէ ես չգիտեմ՝ ինչ գրեմ

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •