Գիտեք չէի լսել էդ Գոնիո ամրոցի մասին,արժի էս տարի հայրիկիս ասեմ գնանք տեսնեք,հետաքրքիրա երևում....բայց ես Բաթումին եմ շատ հավանել Քոբուլեթիից ու Սարպիից,որովհետև մի տեսակ այգիները ձևն ու ոճը շատ սիրունա,դուրս եկելա,մի հատ գեղեցիկ ռեստորան էլ կար ամբողջը մեծ օվկիանոսի սպիտակ քարերից էր պատրաստված,բա բամբուկի ծառերը,փորագրություններով հանդերձ,չէ լավ տեղ էր,իսկ ով գիտի դելֆինարիան արդեն բացել ե՞ն
---------- Ավելացվել է՝ 18:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:19 ----------
Ահա,մնացած տեղերը քար են,դրա համար մարդիկ Քոբուլեթիից իրենց ոտքերը արդեն կոտրած գալիս էին մեզ մոտ Ուռեկի ու ուրախացած լողանում
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
terev (17.07.2010)
Բաթումին ես էլ եմ շատ սիրում: Գեղեցիկ քաղաք ա: Բայց ասենք ծովը մի քիչ կեղտոտ ա: Բաթումին մնալու համար հարմար չի, կարելի ա ուղղակի մի 2 օր գնալ ցերեկներն անցկացնել:
Իսկ Ուռեկին իմ կարծիքով մնալու տեղ չի: Լրիվ գյուղ, տները կետոտ... մենակ հյուրանոցներն են, էն էլ թանկ կնստեն: Չնայած, Ուռեկիի ավազն ասում են շատ բուժիչ հատկություններ ունի:
Այնտեղ ծովը նենց ա, որ կարող ա 10 մետր խորանաս, բայց ծովը դեռ ծնկներիցդ լինի: Շատ գեղեցիկ խխունջներ կարող ես հավաքել, իսկ երեկոյան միանգամից ծովը պղտորվում ա: Չնայած ծովի գրավչությանը, ասում են շատ վտանգավոր ա, մեկ էլ տեսար մի բան քաշում տանում ա, Սևանի նման: Իսկ Քոբութեթիի ափի մասին տենց բան չեն ասում: Ճիշտ ա, քար ա, անհամար ա, բայց հանգիստ ես:
Մենք 4 տարի կլինի Ուռեկիում ենք հանգստանում,հենց քոթեջներում,ու հեչ էլ կեղտոտ չի,հյուրանոցում էլ ենք մնացել մաքուր են,ու թանկ չեն,ուղղակի հյուրանոցի սննունդը ամեն մարդ չի ընդունի.....,իսկ քաշել տանելը,Ուռեկիում չի տանում,եթե ալիք չի,մի տարի ալիք էր անձրևների պատճառով ու քաշում էր հենց ափից,էդ տար էնքան սիրուն խխունջներ եմ հավաքել մեծ մեծ,էլի ափից,ու ճիշտ ես,որ սաղրա,հետո մի քիչ տեղ խորանումա,ու էլի սաղրա լինում,իսկ Բաթումին իրոք որ մենակ ասենք զբոսնելու տեղա,թե չէ լողանալու համար էլի քարա ափը ամբողջությամբ
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Առաջարկեմ սեփական «իդեալական» տարբերակը.
Մնալ և լողանալ Կվարիատիում, ցանկալի է հենց հյուրանոցում ու անմիջապես ծովափին գտնվող (մնալու մասին է խոսքը, լողալ միայն ծովում). Ավազը նորմալ է, Սարպիի պես չի, որ բոբիկ ման գալու համար անհրաժեշտ է յոգ լինել։ Ուրեկիի ավազները «յազվա» կպչուն ավազներ են, ինձ այդքան էլ դուր չի գալիս Ուրեկին, մանավանդ որ ափից բավականին հեռու դեռ սաղր է, ու ուժեղ ալիքների դեպքում ջուրը դառնում է ավազացեխաջուր։ Երեխաների համար իհարկե լավ կլինի, խաղալու ավազը կա, դեռ ասում են բուժիչ–մագնիսական է։ Այնուամենայնիվ ամենազուլալ ջուրը Սարպիում է։ Դիսկոտեկների ու աղմկոտ վայրերի սիրահարների համար ամենագժոտ տեղը Կոբուլետին է, որտեղ միայն օգոստոսին բացվում են ծովափնյա տախտակամածային դիսկոտեկներ, բարձրորակ բարձրաճաշակ էլեկտրոնային երաժշտություն ճարելը բարդ գործ չի, երբեմն լազերային շոուներ էլ են լինում։ Դիսկոտեկներում կարելի է գժոտ կոկտեյլներ վայելել էշ գներով Այլընտրանքը գարեջուրն է ափամերձ նստարանների վրա, էժան ու որակով, մայրամուտն էլ ծովի վրա ձեզ նվեր, օրինակ Բուլղարիայում ծովի վրա մայրամուտ չեք դիտի, իսկ Վրաստանում՝ միմիայն ծովի վրա Բաթումիի առափնյա այգին քնելուց առաջ զբոսնելու համար ընտիր վայր է։ Լավ փորփրելուց հետո նույնիսկ կարող եք կարգին սրճարան գտնել, 4 լեզվով գրված մենյույով ու համեղ խորտիքներով։ Բուսաբանական այգում ման գալու համար մի ամբողջ օր կծախսվի, եթե ողջ այգին ուզում եք մանրամասն տեսնել ու ծառերի ու բույսերի բոլոր տեսակներն ու ծագումները ֆիքսել։ Վրացական ծովափի հիասթափեցնող հանգամանքներն են.
1. Հաճախ հանդիպող փնթի ժողովուրդ ծովափներում, որոնք ափին տարբեր տեսակի բաներ են ուտում ու մնացորդը թողնում ավազին։ Ինձ ամար ամենազզվելին վրացի սամադավոլնի կանայք են, գրեթե բոլորը անխտիր ծխում են, կուկուռուզ են ուտում, իսկ մնացորդները՝ ավազին, ավազին, ավազին...
2. «ցխելի սիմինդի», «ցիվի սասմելեբի», «բուրբուշելա» գոռացող ցնցոտինավոր ու անլվա տարբեր սորտի առևտրականներ, որոնք ափին անմիջապես հանգստացնողների վրայով դես ու դեն են գնում անընդհատ չրթչրթացնելով իրենց տրեխները ավազի վրա։
3. Սկութերների գոյությունը իրենց սկութերավարներով, որոնք վխտում են լողորդների կողքին ու զզվեցնում դռռոցով, բենզինի հոտով, կլիենտ ման եկող հայացքներով։
4. Երբեմն օրեր ձգվող անձրևներ թե հուլիս, թե օգոստոս ամիսներին, իհարկե ռոմանտիկ է, բայց որ ձգվում է, սկսում է ձանձրալի դառնալ, դե արի ու ծովափին զբաղվիր գիրք կարդալով, կամ կամ կինո նայելով կամ Սահակաշվիլու ելույթները լսելով։
5. Կոբուլետի առափնյա ճանապարհով զբոսնելիս կարելի է հանդիպել գոլդ համարներով վերջին մոդելի սև գույնի BMW կամ Մերսեդես՝ կայանած անմիջապես հետիոտնային ճանապարհին, բոլոր դռները բացած ու մեջից իհարկե ոռնում է Սպիտակցի Հայկոն, կամ Վլեն, կամ դրանց նման մեկ այլ բան։ Կողքերը հայացքով որոնելիս կարելի է նաև հայտնաբերել տիրոջը «սաղ աշխարհն իմն ա» հայացքով, ու հիշել հայոց խնդիրների, հայկականության, աշխարհի ամենահին ժողովդրի արժեքների և այլ փիլիսոփայական հարցերի մասին։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 18.07.2010, 17:12:
Si vis pacem, para bellum
Վիշապ ջան, գրառմանդ երկրորդ մասը չգրեիր էլի, մանավանդ 2, 3 և 5-րդ կետերը:
Սկսենք այստեղից , թե ինչ եք անում , երբ որոշում եք հանգստանալ Սևանի ափին? Նախ հավաքվում եք ամենաքիչը մի երկու մեքենա , հենտերդ վերցնում լիքը ոգելից խմիչք , խորովածացու և մինչև հասնում եք ափ, դառնում է ցերեկվա ժամը 12-ից 1-ը ` արևի ամենաուժեղ ճառագայթելու և այրելու ժամը: Շոգից փախած մի լավ լողանում եք ու պառկում արևի տակ ; Կես ժամ հետո արդեն արևայրուքը պատրաստ է : Սկսվում է հանգստի երկրորդ փուլը` ուտուշ-խմուշը, հետո արդեն էլ չեք զգում ոչ ցուրտը, ոչ ջրի վտանգը, ոչ էլ արևի վառածը: Վերջում էլ որպես հրաժեշտի խոսք - ափին էք թողնում ձեր կերած-խմածի մնացորդները և փնովելով Սևանը , ջուրը , քամին, զով օդը, որը երազել էիք շոգերը սկսվելու օրվանից , ինչքան հնարավոր է արագ քշում եք մեքենաները անտեսելով արագության վտանգը:
Այսպես էլ հանգստանում եք ...
Դրա համար խորհուրդ եմ տալիս լողալու համար մնալ Կվարիատի, Գոնիո, Սարպի, որտեղ այս երևույթները համեմատաբար քիչ են։ Օրեր կան, որ արտակարգ են լողալու համար, մանավանդ փոթորկից հետո, երբ հսկա ալիքներ են, մեծամասնությունը չի լողում, ոչ առևտրականներ կան, որ սկութերներ, ոչ էլ հայեր Իհարկե նորմալ լողորդների ու ալիքներ սիրողների համար...
Si vis pacem, para bellum
Հարգելի Soni_Mur, նախ բարի գալուստ:
Այ եթե անձնական դերանունները օգտագործեիր առաջին դեմքով, էլի ինչ որ տեղ քեզ կհասկանաի:
Բայց այսպես դուրս է գալիս, որ դու հանգստանալ գիտես, իսկ մենք ոչ:
Ասեմ որ քո գրածներից իմ պարագայում (հուսով եմ նաև շատ շատերի մոտ) համընկնում է միայն ժամը 12-1 տեղ հասնելը:
Meme (19.07.2010)
Meme (19.07.2010)
Հարգելի Պատվավոր անդամ, շատ ճիշտ նկատեցիք, ես դերանունները օգտագործել եմ 3-րդ դեմքով, որովհետև ես չեմ գնում Սևան հանգստանալու, ես ապրում եմ Սևանի ափին մոտ , եվ գնալ-գալու, օդը փոխելու և այլն դժվարություններ չեմ ունենում: Եվ կողքից դիտելով եմ ասում այն ինչ ասում եմ: Դեռ շատ դիտարկումներ ել չեմ գրել...
Իսկ այս թմայից սկսեցի , քանի որ շատ առօրեական էր
Ավելացնեմ նաև , որ շատ վաղուց էյի ուզում անդամագրվել Դար ակումբին, սակայն գրանցվել չէր ստացվում: Սակայն , ժամանակ առ ժամանակ մեծ հաճույքով ընթերցել եմ ֆորումի նյութերը:
Դուք Ձեր գրառումներում օգտագործել եք երկրորդ դեմքը, այլ ոչ երրորդը: Այդպիսով հստակ երևում է, որ Ձեր դիտարկումները ուղղված է մեզ: Խուսափեք Ձեր դիտարկումները անձնավորելուց:
Լավ, եթե դա Ձեզ այդքան անհանգստացնում է , կամ էլ միգուցե այստեղի կանոններին է հակասում` չեմ վիճի և չեմ շարունակի դիմել 2-րդ կամ էլ երրորդ դեմքով: ՈՒղղակի չեմ հասկանում , թե ինչու եք այդպես հենց Ձեր սրտին մոտ ընդունել իմ գրածները: Կասեմ ավելին, միգուցե մենք ել այդպես սխալ ենք հանգստանում երբ գնում ենք Աշտարակի ձոր կամ էլ Դիլիջան - երեկոյան գետի մոտ խարույկ ենք վառում ու նստում կողքը , իսկ արդեն մի քանի ժամից սկսում ենք բողոքել մոծակների կծածից առաջացած ալերգիայից:
Սա գրում եմ , որ նորից հաստատեմ , սկզբում արտահայտածս միտքը -
Կարևոր չէ ՈՐՏԵՂ հանգստանալ, կարևոր է ԿԱՐՈՂԱՆԱԼ հանգստանալ...
VisTolog (19.07.2010)
երազանք, որովհետև ուրիշ բաներ չես տեսել...
ես մեր Սևանի հետ ոչինչ չեմ փոխի, իրականում...բայց դե հիմա, ես էլ եմ Սև ու Միջերկրական ծովերում հանգստանում..
Միանշանակ Քոբուլետի, Սևանում հանգստանալը դառելա օդանավակայնի գներ, մարդիկ բիզնես են անում, բիզնեսի մեջ ո՞նց կարաս հանգստանաս:
Ինչքան գումար որ պետքա ծախսեմ Սևանում, հենա կծախսեմ կգնամ ավելի լավ Քոբուլետի կհանգստանամ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ