«Լսիր, էն բանտարկվածներից մեկը, պարզվում է, մեր Սամոյի ընկերն է: Ես իրան ճանաչում եմ, արտակարգ անձնավորություն է, խելոք, համեստ, սուսիկ, բարի, հրաշալի ընտանիքի հայր... չի կարող ինքը հանցանք գործած լինի, հաստատ բան եմ ասում: Գիտե՞ս, աչքիս այդ բանտարկվածները քաղբանտարկյալ են ու նրանց ազատության համար պայքարել է պետք...»:
Բարլուս, էս մեկն էլ զարթնեց: Սա ասում է մի մարդ, որը արդեն վաղուց վիճում է շարժման մասնակիցների հետ, ասում, որ նրանց արածներն անօրինական են, որ բանտարկվածները ուրեմն մի բան արել են, որ բանտարկվել են և այլն: Բայց հանկարծ հայտնաբերում է, որ բանտարկվածներից մեկն իր ծանոթն է, ու սրան ճանաչելով հասկանում է, որ ինչ-որ բան այնպես չէ: Բարի արթնացում: Ուրեմն պետք է կաշվի՞դ վրա զգայիր, մեր խոսքերն էլ դատարկ բան են չէ՞:
Եզակի դեպք չէ: Համընդհանուր է: Ասում ենք մարդկանց քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատում են, ասում են, անհնար է, ուրեմն լավ չեն աշխատել, մեկ էլ իրենց հարազատին են ազատում ու այստեղ արդեն գլխի է ընկնում, որ ուրեմն մի բան այնպես չէ, ավելին, շատերը հասկանում են, որ ուրեմն պետք է միանալ շարժմանը:
Տխուր վիճակ է: Միասնական չենք: Միասնականությունը միայն հեքիաթում է հիմա: Մենակ ճոռոմ հոդվածներում կարելի է կարդալ, որ երկու անծանոթ հայեր իրար թև թիկունք են կանգնում... հիմա ամեն ինչն անձնական է, անհատական: Եթե գիտես, որ Պողոսի նկատմամբ անարդարություն է եղել... ոչինչ, ի՞նչ է եղել որ: ՀԵնց որ այդ Պողոսը դառնա հարազատ, մերձավոր մարդ, հանկարծ պոռթկում են, հասկանում, որ պայքարի ժամանակն է:
Թեմայի ընթերցող, հարցս քեզ եմ տալիս: Սպասում ես, որ հերթը քե՞զ հասնի...
Էջանիշներ