impression-ի խոսքերից
Ես ոնց որ թե թեմայում գրառում անող միակ ոչ ճարտարապետն եմ կամ էլ քչերից մեկը: Հավատացնում եմ ձեզ, որ Երևանը ձեզանից պակաս չեմ սիրում, ու իմ սիրտն էլ պակաս չի ցավում էս ամենի համար: Համաձայն եմ, որ օդը մաքուր չի, հինգ րոպե զբոսնում ես, վրադ կիլոյով փոշի է նստում, որ Հյուսիսայինում ծառեր չկան ու դա շատ վատ է, որ մայթերը շեղ չեն արել, դա էլ լավ չէ: Բայց էնպիսի տխուր պատկեր ստացվեց ձեր նկարագրելով, որ մարդ իրեն մի տեսակ վատ է զգում, որ երևանցի է: Հատ-հատ մեջբերել չեմ ուզում, ուղղակի մի միտք եղավ, թե մեզ ուզում են զոռով բնակեցնել Հյուսիսային պողոտայում: Հյուսիսայինով զբոսնելն է վտանգավոր, էլ ուր մնաց թե ապրեն: Համ էլ հենց որ որևէ մեկը նորից փորձ անի ձեզ զոռով որևէ տեղ բնակեցնել, դիմեք մարդու իրավունքների պաշտպանին, թե չէ մարդը նայում-նայում ա, մեկին չի գտնում՝ իրավունքները պաշտպանի:
Համաձայն եմ, որ կանաչապատ տարածք գրեթե չի մնացել, ինչ էլ կա՝ խեղդվում է սրճարանների մեջ: Համաձայն եմ, որ շատ բան կարող էր լինել ՇԱՏ ավելի լավ, քան կա: Բայց ախր ասել, որ Երևանը "շաբլոն" քաղաք է, որ շենքերը ոչ թե այսպես էր պետք սարքել, այլ այնպես, մի քիչ լուրջ չի: Գործի բերումով շատ եմ շփվում օտարերկրացիների հետ: Աշխատանքիս մի մասն էլ կազմում է նրանց քաղաքին, երկրին ծանոթացնելը ու ասեմ, որ դեռ չի եղել մեկը (4 տարվա ընթացքում), որ չհիանա Երևանով: Բոլորն էլ տեսնում են, որ կանաչապատել է պետք, որ էսքան շինարարությունը միանգամից մեր առողջության հերն անիծում է, բայց քաղաքն ինքը մնում է յուրատեսակ, իր սեփական աուրայով, իր լողացած առավոտներով: Տեսե՞լ եք, կենտրոնում ծաղիկներ են տնկում: Համոզված եմ, մի քանի տարուց մեր քաղաքը կլինի շատ ավելի կանաչ ու մաքուր, քան կա այսօր, ուղղակի մի քիչ համբերել է պետք, ու նաև վատ չի լինի՝ ինքներս նպաստենք դրան: Դժվար չէ: Մի քիչ ինքնազսպում, գրպաններում, պայուսակներում, ձեռքերին եղած աղբը մի նետեք ուր պատահի, դրանով արդեն մի լավ բան արած կլինեք Երևանի համար: Փորձեք նկատել այն լավը, որ կա, իսկ այն իրոք ԿԱ:
Երևան, սիրում եմ քեզ: Դու չքնաղ ես...
Էջանիշներ