User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Մեր նոր կառուցվող Երևան

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Երևանը էկոլոգիական աղետի էպիկենտրոնում է:
    Սարսափելի է անգամ մտածելը, թե ինչ արեցին կանաչ տարածքների հետ: Մայր բնությունը նույնով է պատասխանելու դրա հեղինակներին:
    Որպեսի հասկանաք, թե ինչի մասին ենմ խոսում, բերեմ իմ կողմից արված մի սիրողական նկար Տորոնտոյի ամենամարդաշատ թաղամասերից մեկից՝ Սկարբորոյից:

  2. #17
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Ես ոնց որ թե թեմայում գրառում անող միակ ոչ ճարտարապետն եմ կամ էլ քչերից մեկը: Հավատացնում եմ ձեզ, որ Երևանը ձեզանից պակաս չեմ սիրում, ու իմ սիրտն էլ պակաս չի ցավում էս ամենի համար: Համաձայն եմ, որ օդը մաքուր չի, հինգ րոպե զբոսնում ես, վրադ կիլոյով փոշի է նստում, որ Հյուսիսայինում ծառեր չկան ու դա շատ վատ է, որ մայթերը շեղ չեն արել, դա էլ լավ չէ: Բայց էնպիսի տխուր պատկեր ստացվեց ձեր նկարագրելով, որ մարդ իրեն մի տեսակ վատ է զգում, որ երևանցի է: Հատ-հատ մեջբերել չեմ ուզում, ուղղակի մի միտք եղավ, թե մեզ ուզում են զոռով բնակեցնել Հյուսիսային պողոտայում: Հյուսիսայինով զբոսնելն է վտանգավոր, էլ ուր մնաց թե ապրեն: Համ էլ հենց որ որևէ մեկը նորից փորձ անի ձեզ զոռով որևէ տեղ բնակեցնել, դիմեք մարդու իրավունքների պաշտպանին, թե չէ մարդը նայում-նայում ա, մեկին չի գտնում՝ իրավունքները պաշտպանի:
    Համաձայն եմ, որ կանաչապատ տարածք գրեթե չի մնացել, ինչ էլ կա՝ խեղդվում է սրճարանների մեջ: Համաձայն եմ, որ շատ բան կարող էր լինել ՇԱՏ ավելի լավ, քան կա: Բայց ախր ասել, որ Երևանը "շաբլոն" քաղաք է, որ շենքերը ոչ թե այսպես էր պետք սարքել, այլ այնպես, մի քիչ լուրջ չի: Գործի բերումով շատ եմ շփվում օտարերկրացիների հետ: Աշխատանքիս մի մասն էլ կազմում է նրանց քաղաքին, երկրին ծանոթացնելը ու ասեմ, որ դեռ չի եղել մեկը (4 տարվա ընթացքում), որ չհիանա Երևանով: Բոլորն էլ տեսնում են, որ կանաչապատել է պետք, որ էսքան շինարարությունը միանգամից մեր առողջության հերն անիծում է, բայց քաղաքն ինքը մնում է յուրատեսակ, իր սեփական աուրայով, իր լողացած առավոտներով: Տեսե՞լ եք, կենտրոնում ծաղիկներ են տնկում: Համոզված եմ, մի քանի տարուց մեր քաղաքը կլինի շատ ավելի կանաչ ու մաքուր, քան կա այսօր, ուղղակի մի քիչ համբերել է պետք, ու նաև վատ չի լինի՝ ինքներս նպաստենք դրան: Դժվար չէ: Մի քիչ ինքնազսպում, գրպաններում, պայուսակներում, ձեռքերին եղած աղբը մի նետեք ուր պատահի, դրանով արդեն մի լավ բան արած կլինեք Երևանի համար: Փորձեք նկատել այն լավը, որ կա, իսկ այն իրոք ԿԱ:
    Երևան, սիրում եմ քեզ: Դու չքնաղ ես...

  3. #18
    Լիարժեք անդամ Cindy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Մենք ուղղակի ամոթից դրդված ասում ենք սիրունա,որ տուրիստներն էլ մի քիչ ուշադրություն դարձնեն

  4. #19
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    դե եկեք ամոթից դրդված ասենք, որ մեր կլիպներն ամենալավն են, թող տուրիստները նստեն հյուրանոցներում, կլիպներ նայեն

  5. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    դե եկեք ամոթից դրդված ասենք, որ մեր կլիպներն ամենալավն են, թող տուրիստները նստեն հյուրանոցներում, կլիպներ նայեն
    Իրականում սիրուն չի: Սա մի քանի տարի հետո ավելի պարզորոշ կզգացվի: Առանց կանաչության ապուշություն է, ինչ էլ ուզում է կառուցեն

  6. #21
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    կկանաչապատեն, Դիվ, այ կտեսնես

  7. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    կկանաչապատեն, Դիվ, այ կտեսնես
    Ուրիշ նոր մարդկանց անտուն սարքելու շնորհիվ impression ջան
    Դրա համար պետք է լիքը մարդկանց տները-շենքերը քանդեն /ինչը կանեն ամենայն հավանականությամբ/ կենտրոնում:

  8. #23
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ նոր մարդկանց անտուն սարքելու շնորհիվ impression ջան
    Դրա համար պետք է լիքը մարդկանց տները-շենքերը քանդեն /ինչը կանեն ամենայն հավանականությամբ/ կենտրոնում:
    պարտադիր չէ տներ քանդել, կարող են օբԷկտները պակասեցնել

  9. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    պարտադիր չէ տներ քանդել, կարող են օբԷկտները պակասեցնել
    Ախր էնպես բաներ ես ասում, ոնց որ Հայաստանի մասին լսել ես միայն Մարսյան լուրերով:
    Ո՞վ քանդի օբեկտները: Անհնարին բաներ ես ասում: Անգամ հեղափոխության հաղթանակի դեպքում դրանց ձեռք չեն տա, քանի որ բոլորի մեջ էլ ռուսական մաֆիան փայ ունի, իսկ նրանցից բոլորն են վախում:
    Իսկ տները քանդելը, դա երկու րոպեի հարց է:

  10. #25
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոնց որ թե թեմայում գրառում անող միակ ոչ ճարտարապետն եմ կամ էլ քչերից մեկը: Հավատացնում եմ ձեզ, որ Երևանը ձեզանից պակաս չեմ սիրում, ու իմ սիրտն էլ պակաս չի ցավում էս ամենի համար: Համաձայն եմ, որ օդը մաքուր չի, հինգ րոպե զբոսնում ես, վրադ կիլոյով փոշի է նստում, որ Հյուսիսայինում ծառեր չկան ու դա շատ վատ է, որ մայթերը շեղ չեն արել, դա էլ լավ չէ: Բայց էնպիսի տխուր պատկեր ստացվեց ձեր նկարագրելով, որ մարդ իրեն մի տեսակ վատ է զգում, որ երևանցի է: Հատ-հատ մեջբերել չեմ ուզում, ուղղակի մի միտք եղավ, թե մեզ ուզում են զոռով բնակեցնել Հյուսիսային պողոտայում: Հյուսիսայինով զբոսնելն է վտանգավոր, էլ ուր մնաց թե ապրեն: Համ էլ հենց որ որևէ մեկը նորից փորձ անի ձեզ զոռով որևէ տեղ բնակեցնել, դիմեք մարդու իրավունքների պաշտպանին, թե չէ մարդը նայում-նայում ա, մեկին չի գտնում՝ իրավունքները պաշտպանի:
    Համաձայն եմ, որ կանաչապատ տարածք գրեթե չի մնացել, ինչ էլ կա՝ խեղդվում է սրճարանների մեջ: Համաձայն եմ, որ շատ բան կարող էր լինել ՇԱՏ ավելի լավ, քան կա: Բայց ախր ասել, որ Երևանը "շաբլոն" քաղաք է, որ շենքերը ոչ թե այսպես էր պետք սարքել, այլ այնպես, մի քիչ լուրջ չի: Գործի բերումով շատ եմ շփվում օտարերկրացիների հետ: Աշխատանքիս մի մասն էլ կազմում է նրանց քաղաքին, երկրին ծանոթացնելը ու ասեմ, որ դեռ չի եղել մեկը (4 տարվա ընթացքում), որ չհիանա Երևանով: Բոլորն էլ տեսնում են, որ կանաչապատել է պետք, որ էսքան շինարարությունը միանգամից մեր առողջության հերն անիծում է, բայց քաղաքն ինքը մնում է յուրատեսակ, իր սեփական աուրայով, իր լողացած առավոտներով: Տեսե՞լ եք, կենտրոնում ծաղիկներ են տնկում: Համոզված եմ, մի քանի տարուց մեր քաղաքը կլինի շատ ավելի կանաչ ու մաքուր, քան կա այսօր, ուղղակի մի քիչ համբերել է պետք, ու նաև վատ չի լինի՝ ինքներս նպաստենք դրան: Դժվար չէ: Մի քիչ ինքնազսպում, գրպաններում, պայուսակներում, ձեռքերին եղած աղբը մի նետեք ուր պատահի, դրանով արդեն մի լավ բան արած կլինեք Երևանի համար: Փորձեք նկատել այն լավը, որ կա, իսկ այն իրոք ԿԱ:
    Երևան, սիրում եմ քեզ: Դու չքնաղ ես...
    Հիմա զոռավ կարողա չբնակեցնեն, բայց մի քանի տարուց ողջ Երևանը այդպիսի պողոտաներ կսարքեն ու էլ ճար չես ունենա։

  11. #26
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Ինչ վերաբերում ա տները քնադելուն ասեմ, որ դա անխուսափելի էր, բայց պետք էր էդ մարդկանց նորմալ տնով ապահովել հենց Հյուսիսային պողոտայում։ Կարող ա շատ մարդկանց հարմար չէր գնալ 9-րդ մասիվում ապրել, իսկ իրանց տված փողը էնքան էր, որ Հյուսիսային պողոտայում 10 քմ հազիվ առնեին...

    Իսկ Հյուսիսային պողոտան ընդհանրապես ճարտարապետական տեսակետից իմ դուրը չի գալիս
    1. Օպերայի կողքը էդքան բարձր շենք չէր կարելի սարքել,
    2. Պողոտան շատ նեղ ա,
    3. Ոչ մի հայկական տարր չեմ տեսել էդ շենքերի վրա,
    4. Կանաչը քիչ ա....

    Որ լավ փնտրենք, լիքը սենց թերություն կգտնենք։

  12. #27
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Բա Հյուսիսայինի գետինը ուրեմն Հայաստանում գունավոր քար չկա, որ վերցնում սկսում են ներկել, հետո մի երկու ամսից գույնը թափում ա, նորից են ներկում ու տենց շարունակ.. բիզնես եմ ասել է
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #28
    Լիարժեք անդամ Cindy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    դե եկեք ամոթից դրդված ասենք, որ մեր կլիպներն ամենալավն են, թող տուրիստները նստեն հյուրանոցներում, կլիպներ նայեն
    Մենակ կլիպները?Կարանք ուրիշ լիքը ահավոր բաներ ասենք:Օրինակ ստեղի դրսի սարքած պեռաշկիներն ու լահմաջոները ասենք լավնա թող ուտեն ու ................................................................

  14. #29
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Այս թեմայի մասին շատ բան կարելի է խոսել, քանի որ ճարտարապետության մասին առանձին թեմա չկա բացված ակումբում, սակայն հուսով եմ դա տեղի կունենա և սա կտեղափոխվի այնտեղ:
    Երևանի պատմությունը հիշեցնող միջավայրը, հին շենքերը, քաղաքաշինական լուծումները սկսել են աղավաղվել դեռ սովետական տարիներից, օրինակները շատ են` պրոսպեկտի արայ խանութի մոտ գտնվող տիպարային բարձրահարկը (հիմայել շուրջը լեգոյատիպ շենքեր են կանգնեցվում) , կինո Ռոսիայի դիմացի շենքը, որը փակում է Թամանյանի նախատեսված այն դիտակետը որ հանրապետության հրապարակի պոչտայի շենքի մեծ կամարից պետք է երևար Մասիս սարը և այլն: Այն ժամանակվա շենքերը էլ ավելի տիպարային էին և անշուք: Այսորվա նորակառույց շենքերի գերակշռող մասում վստահորեն կարող եմ ասել որ իսպառ բացակայում է համաչափությունների կիրառումը, որնել կամա թե ակամա տհաճորեն է անդրադառնում քաղաքում քայլողի վրա: Կան նաև հաջողված կառույցներ, սակայն դրանց մեծ մասնել զոհ գնալով հողի սակավությանը և գնի արժեքին այնքան խիտ են կառուղապատված որ զրկվում են դիտակետերից: Սակայն ճարտարապետի գործը նա է որ ցանկացած տեղում , միջավայրում և առաջադրված պայմաններում կարողանա ստեղծել գեղեցիկ ճարտարապետություն: Եղավ մի ժամանակահատված որը այպես ասում են ԲՈՒՄ, որ Երևանի շինարարության համար Ռուսաստանից տրվել էին մեծ գումարներ և շատ քիչ ժամանակ ճարտարապետին, ստեղծագորելու համար, որնել կարծում եմ շտապողականության արդյունքում ստեղծվեցին գրեթե իրար հիշեցնող սակայն ոչ տիպարային շենքեր: Բացատրեմ _ տիպարային շենքերը դրանք ունիֆիկացված ստանդարտ մեթոդներով և բլոկներով իրականացված շենքերն են, որոնցից կառուցվել են համաշխարհային պատերազմից հետո , հատկապես Եվրոպայում, Գյումրիում` երկրաշարժից հետո , Երևանի ծայրամասերը բոլորը տիպարային շենքեր են որ անհրաժեշտ էր շատ արագ մարդկանց ապահովել տներով: Իհարկե կան շատ անտաշ և անժուք նորակառույց շենքեր, նշեմ իմ համար ամենազազրելի օրինակները. Արամի փողոցի` Չարենցի տուն թանգարանի ձախ կողմում գտնվող լեգոները որոնք կանգնեցվել են 17 րդ դարին պատկանող տների հաշվին:
    Իսկ թե ~ միջավայրով , թե~ ճարտարապետությամբ շատ է դուրս գալիս Երևանի քաղաքապետարանի շենքը և 3 րդ գյուղում գտնվող Լաթար հյուրանոցը, այ դրանք են ժամանակակից Երևանի դասական ճարտարապետության օրինակները:
    Վերջին խմբագրող՝ Hayk Avetisyan: 30.07.2008, 16:49:

  15. #30
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նոր կառուցվող Երևան

    Մի տաս տարի հետո հույս ունեմ գոնե կհասկանան, որ քարերի մեջ ապրելը հաճելի չէ
    Նայում եմ հյուսիսային պողոտայի շենքերի ու ներվայնանում, ոչ մի ծառ չկա, ինչպես կարելի է այդտեղ ապրել՞՞՞ Շենքերն էլ այնքան մոտիկ են իրար կառուցում ամբողջ քաղաքում, որ բակեր չեն մնում մի հատ ծառ տնկելու:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 14.07.2015, 10:50
  2. Աշնանային Երևան
    Հեղինակ՝ karalyok, բաժին` Երևան
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.10.2011, 19:47
  3. Հին ու նոր Երևան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2011, 20:46
  4. Երևան ջուր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 13
    Վերջինը: 29.03.2010, 11:25
  5. Երևան Դրայվ
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 24.10.2009, 21:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •