Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....
Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....
Իսկ գուցե՞ պետք չէ սպանել զգացմունքները, այլ ուժ գտնել դրան նորմալ ու հանգիստ վերաբերվելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմ կարծիքով, սիրելը միշտ էլ լավ է, եթե անգամ անպատասխան է ոչ մի ապագա չունի:
Եկենք պարզապես տարբերենք լինել-ը և ունենալ-ը: Լինել ասելով` հասկանանք այն զգացմունքները, արժեքները, որոնցով լցված է մեր սիրտն ու հոգին, և որոնցով մենք ապրում ենք: Իսկ ունենալ ասելով` հասկանանք այն ամենը, ինչը մենք ձգտում ենք նյութականացնել, մերը դարձնել: Դրական ու բարի զգացմքուներն ինքնին կարևոր են, անպայման չէ ձգտել ունենալ այն, ինչի հանդեպ տածում ենք այդ զգացմունքները: Եթե ունենալը հնարավոր է, ապա շատ լավ, իսկ եթե ոչ, տառապելու կարիք չկա. լինելը արդեն իսկ երջանկություն է:
Սերը կարելի է դարձնել ներշնչանքի աղբյուր, կյանքը ավելի գեղեցիկ տեսնելու հնարավորություն, ի վերջո` ստեղծագործական էներգիա: Դրանից կարելի է իմաստնանալ, հասունանալ, ամեն ինչ ավելի նուրբ երանգներով տեսնելու ունակություն ձեռք բերել, լինել ավելի զգացմունքային, ռոմանտիկ:
Այնքան շատ բան կարող է տալ սերը, դրանից այնքան բան կարելի է քաղել, իսկ դու ասում ես` ինչպես սպանել... Սպանելու փոխարեն արժե ընդամենը վերաբերմունքը փոխել:
Ցավոք, շատերն են զբաղված զգացմունք սպանելով, այնինչ ապրելու համար զգալ է պետք: Ինչքան հնարավոր է շատ![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
ամեն դեպքում նենց կուզեի էտ հարցիս պատասխանը ստանաի, շատ կարևոր ա![]()
ի՞նչ ասեմ...
Նախ, ինչո՞ւ է ընկերությունը անհնար ռոմանտիկ զգացմունքերի դեպքում, դա չեմ հասկանում: Ուրիշ բան, եթե սիրահարվածը անընդհատ փորձում է ընկերությունից բացի այլ հարաբերություններ ստեղծել, բայց եթե ընկություն է ուզում, ապա ո՞րն է խնդիրը: Ընկերություն ես ուզում, ընկերություն արա, ո՞վ է քեզ խանգարում:
Սիրահարվածությունն ու սերը չեն կարող խանգարել ընկերությանը, եթե նպատակը իրոք ընկերությունն է: Ընդամենը պիտի զուսպ լինել և բուռն զգացմունքներով չվանել ու չվախեցնել ընկերոջը:
Ուլուանա (17.12.2014)
Alphaone (18.12.2014)
Ես փորձեմ մի քիչ ռեալ մոտենալ հարցին, հա՞…
Ուզու՞մ ես մոռանալ:
Գնում ես ամենահեռու զորամասում ծառայության…
Չուզենաս էլ, կստիպեն, որ մոռանաս:
Իհարկե, բաներ կան, որ չես մոռանում նույնիսկ 10-յակ տարիներ:
Alphaone (18.12.2014)
Աղջիկը՞…
Պռապռշիկի պագոնները խփում ես ուսերիդ ու՝ ուղիղ քայլո՜վ մարշ…
Հաստատ, հաստատ, պակլոննիկների ու սիրատռոչոր հայացքների պակաս հաստատ չի լինի…Չէ, կներես, սրատոչոր չէ…Կրքատոչոր:
Չնայած, խի չէ սիրատոչոր էլ
Կմոռանաս, կամոռանաս:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ